Հարցը բազմազանությունը չի: Հարցն այն է, որ բոլոր մարդիկ էլ անփոխարինելի են: Ամեն տղամարդ ունի «հետք», դա կանանց համախումբ է, որոնցից ամեն մեկի նկատմամբ նա ունիկալ սեռական հակում է տածում: «Հետքը» կյանքի ընթացքում կարող է փոխվել, բայց ժամանակի տվյալ պահին իր այդ պահի «հետքի» կանանցից ում էլ տեսնի, ապրում է այդ զգացողությունը: Իսկ նման զգացողությունները ճնշելը բերում է զգայական ռեպրեսսիայի, ինչն իր հերթին վերածվում է թաքնված ագրեսսիայի արգելող հանգամանքի՝ կնոջ նկատմամբ: Երբ ագրեսսիան կուտակվում է, տղամարդը սկսում է չարդարացված զայրույթի նոպաներ ունենալ կնոջ նկատմամբ: Եթե սեռական ակտ է իրականացվում «հետքի» որևէ կնոջ հետ, բայց մեղքի կամ ստի կոնտեքստում, արդյունքը կարող է գերազանցել չիրականացնելու դեպքինը, քանի որ սեռական ցանկության ռեպրեսիային գումարվում է մեղքի զգացողությունը, որի միակ հնարավոր կատարսիսն է պատմելն ու ներում ստանալը: Ինչը սովորաբար տեղի չի ունենում:
Կանանց մասին քիչ կարող եմ խոսել, քանի որ տղամարդկանց ուսումնասիրելու ավելի մեծ փորձ ունեմ ու նրանց նկատմամբ ավելի հեշտ է անկողմնակալ լինելը: Միայն կարող եմ ասել, որ, ի հակադրություն շատ կարծիքների, ինչպես տղամարդիկ են ի բնե պոլիգամ, այնպես էլ կանայք են ի բնե հակված պոլիանդրիայի, պարզապես նրանց սեռական բնազդները մեծ մասամբ ճնշվում են դեռ սաղմնային շրջանում ու ամբողջ կյանքի ընթացքում բերում են խիստ տարբեր ու վտանգավոր բարդույթների:
Ու այս ամենը, հավատացեք ինձ, սիրո հետ բնավ կապ չունի: Իսկ հիմա ասեմ, թե ինչ կապ ունի: Սերը վստահություն է: Որտեղ չկա վստահություն, չկա նաև սեր: Մարդիկ, ովքեր իբր թե պնդում են, թե սեքսը վատ է և այլն, ամենից հաճախ սեքսը նույնացնում են սիրո հետ: Այո, սեռական կողմը սիրո հիսուն տոկոսն է: Ամբողջ հիսուն տոկոսը: Ընդամենը հիսուն տոկոսը: Տակն էլի հիսուն տոկոս է մնում: Իսկ թե ինչ է այդ հիսուն տոկոսը, մտածեք ինքներդ: Բայց վստահությունն այնտեղ բնավ ամենափոքր դերը չի խաղում:
Պոլիագամիայի/պոլիանդրիայի գաղափարներին ես անդրադարձել եմ նաև իմ «
Սեռական դաստիարակության խնդիրը Հայաստանում» հոդվածում: Տեքստը բարդոտ է, եթե հոգեբանական տերմինների հետ չունեք, մի ծանրաբեռնեք ձեզ

Էջանիշներ