Երկար ժամանակ խուսափում էի գրառում կատարել այս թեմայում՝ դավաճանության մասին իմ պատկերացումները լրիվ ուրիշ են: Անձամբ ես դավաճանություն (ուշադրություն դարձրեք բառի վրա) համարում եմ ոչ թե սեռական ակտը (կամ, ասենք, համբուրվելը, միասին կինո գնալը և այլն) ուրիշ մարդու հետ, այլ այդ ամենը՝ խաբելու ու մեջքի ետևում անելու կոնտեքստում:
Հասկանում եմ, որ շատ մորալիստներ հիմա վեր կթռնեն, որ քննադատեն իմ տեսանկյունը: Այդ մարդկանց աչքն ավելի ուժեղ «ծակելու» համար ասեմ, որ «ազատ սիրո» հիպպիական գաղափարին եմ հավատում ու բավականին քննադատաբար (սովորաբար՝ նաև անողոքաբար սարկաստիկ ու ծաղրական) եմ տրամադրված սեքսուալ բնույթի տաբուների ու այդ տաբուներին հետևողների նկատմամբ:
Ապեր, էդ թաքցնելը նրա համարա, որ դիմացինը չնեղվի, չվիրավորվի և այլն: Իսկ եթե դիմացինի զգացումները ընդհանրապես ոչ մեկի մրգին չեն, ապա հենց տենց էլ անում են` Կնիկ? Արի դուռը փակի, ես գնում եմ կայֆավատի, էգուց կերևամ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էջանիշներ