Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մի պարզ բան ասեմ. հեռուստացույցով տեսնում ես մի գեղեցիկ, գրավիչ, գայթակղիչ կնոջ, գոնե մտովի հնարավոր է, չէ՞, որ ցանկություն առաջանա էդ կնոջը տիրելու (տիրել լավ բառ ա դզեց): Ուրեմն էդ դեպքում թեկուզ մտովի դավաճանո՞ւմ ես կնոջդ, ուրեմն մտածում ես, որ քո կինը քեզ այնպես չի՞ բավարարում, ինչպես կբավարարեր այդ կինը:
Спрут սերիալը նայե՞լ ես: Առաջին մասը: Այնտեղ կոմիսսարը մի ծանոթ աղջիկ ուներ, գիշերը կարևոր գործի է գնում, կինը մտածում է, որ դավաճանելու է գնացել, ինքն էլ գնում է իր ծանոթի հետ է դավաճանում: Հետո երբ իմանում է, թե ինչ գործով էր ամուսինը գնացել, ամաչում է խոստովանում է իր արարքը, բայց կոմիսսարը չի ներում: Այդ ժամանակ կինը մոտավորապես քո ասածն է ասում` "բայց դու էլ ես ինձ դավաճանել այդ աղջկա հետ` մտովի", ինչին Կատանին պատասխանում է` "в расчет берутся только дела": Ես նրա հետ համաձայն եմ: