Այլ հարց է, որ պիտի ամուսնանաս սիրելով, այլ ոչ թե ուղղակի Չպիտի հարց առաջանա ախր, եթե սիրում եմ ուրեմն չէ, եթե չեմ սիրում, ուրեմն հա, եթե չես սիրում, էլ ինչիտ է պետք ամուսնությունը, բաժանվի ու վայելի քո կյանք կոչեցյալը:
ԷԷԷ... մարդիկ հազար ու մի մղումով ու մոտիվներով են հաճախ ամուսնանում, որոնք քիչ կապ ունեն սիրո հետ

Շատ լավ է ասված, բայց ենթադրենք թե որոշ ժամանակ անց ձեր զգացմունքները սառում են , ինչ պետք է դավաճանե՞ք
Ես «չդավաճանելու» ունիկալ ռեցեպտն էի ասում... Իսկ եթե սառում են... ինձ թվում է ինձ հետ նման բան չի պատահի

Բայց, եթե կինը իմաստունա ու խելացի, միշտ էլ նենց կանի, որ իրա տղամարդու թե ուղեղը, թե մարմինը, եդպիսի մտքերի համար ոչ ժամանակ ունենա, ոչ էլ էնէրգիա:
Ապրես - 100 տոկոս

Հետո էլ տղամարդիկ իդեալիստ են: Իրանց համար երազելը, ֆանտազիաներին տրվելը դա պարտադիրա: Ու եթե կինը կարողանա երազել իր տղամարդու հետ, ու բացի դրանից իրականացնել էդ երազանքները, էդ տղամարդը ավելի ուշ ուշ կմտածի այլ կանանց մասին:
Սա էլ է ճիշտ դիտարկում

Հա ու զույգերի մեջ ամեն ինչ սկսվումա հիստերիկայից; Իմաստուն կինը պետքա իմանա ինչի վրա աչք փակի; Ոչ թե ավելորդ հիստերիկա անի: Կամ էլ իրա ուժը գիտակցելով, էնպես անի, որ իրա ուզածով լինի, նենց անի, որ սիրելիի աչքը քիչ դուրս լինի; Եթե ուզենա կկարողանա; Թե չէ անկապ բողոքելով ու փնթփնթալով հարց չի լուծվի
Ապրես... կրկին