Մոդերատորական. դադարեցրե՛ք մարմնավաճառների քննարկումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (22.03.2010)
Էս ինչ շիլա շփոթ ա...
եկեք ծուռը նստեք, դուզը խոսանք, տղամարդու դավաճանությունը նույնն ա, ինչ կնոջ դավաճանութունը..
հասկանում եմ որ մեզ համար տա օտար ա հնչում, ու անձամբ ինձ համար էլ ա ծանր էտ միտքը, որ պետք է հավատարիմ մնամ.... դարերով տղամարդու գերաիշխանության շնորհիվ տղամարդու դավաճանությունը քիչ թե շատ նորմալ ա համարվել, իսկ կնոջը կատաստրոֆա.... բայց դե իրականում դա նույն բանն է, եթե համաձայն չեք, բացատրեք տարբերությունը՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
ես տրամաբանության հիման վրա էլ, տղամարդկանց մի մասը ամուսնանալուց հաշվի են առնում եփել-թափելու չափանիշները, իսկ արդյո՞ք ցանկանում են նրանք տվյալ կնոջը որպես կին դա էական չի համարվում իրանց մոտ՝ լևին միշտ էլ կա,.... նման մարդիկ նույնիսկ մի տարօրինակ կոմպլեսք ունեն, սարսափում են էն մտքից, որ իրանց կինը կարող է սեքսի լինել, ու իրանց գրգռել
կինը պետք է ամուսնու համար սեքսի լինի, և դա լրիվ նորմալ ա
չգիտեմ խի ստեղ հիշեցի American Beauty ֆիլմը
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
հա լրիվ... բայց, իհարկե, ոչ են հասարակությունում, որում դու պատկերացնում ես....
էտ ամենը կախված ա քո ու հասարակության ընկալումից, եթե հասարակությունը ժամը երկուսին կաֆեում կոֆե խմող, կամ տուն գնացող աղջկան պուտանա պտի համարի, ու իրան թույլ տա ավելորդ բաներ, ուրեմն՝ չէ...և միայն նրա համար, որ բամբասանք ու ուրիշների կյանքի մեջ Մեր Արծվաքթերը խոթել սիրող հասարակությունը կնոջս կյանքը չթունավորի՛...
եթե արգելեմ կնորջս ինչ-որ տեղ ինչ-որ ժամի գնալ,, ապա ոչ թե նրան չվստահելու, այլ միայն հասարակությանը չվստահելու պատճառով.
Չեմ հիշում ով էր ասել, որ տղամարդու դավաճանությունը, ոնց որ լուսամուտից դուրս թքես, իսկ կնոջ դավաճանությունը, ոնց որ լուսամուտից ներս թքես Նույնը չի:եկեք ծուռը նստեք, դուզը խոսանք, տղամարդու դավաճանությունը նույնն ա, ինչ կնոջ դավաճանութունը..
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
հարգելի ակումբակիցներ ես երկար ու հետաքրքրությամբ կարդում էի ձեր բոլորի մտքերը իսկ հիմա թույլ տվեք տալ դավաճանության գիտական բացատրությունը:
մարդը ենթարկվում է բնության բոլոր օրենքներին:Իսկ բնության ամենակարևոր օրենքր պահանջում է, որ կյանքը շարունակվի:Կյանքի շարունակականությունը սերունդ ունենալու մեջ է:Այդ նպատակի բարեհաջող իրականացման համար բնությունը արուին (տղամարդուն) նվիրել է այնպիսի գենետիկ կոդով,որը նրան ստիպում է ձգտել բեղմնավորել որքան հնարավոր է մեծ քանակությամբ էգերի( կանանց):Այնպես որ տղամարդու դավաճանությունը բնության աչքերում ոչ միայն արդարացվում է այլ նույնիսկ քաջալերվում է` ի դժբախտություն կանանց:
Իսկ այ էգին բնությունը տվել է այնպիսի գենետիկ կոդ ,որը նրան ստիպում է մտածել ոչ միայն սերունդ ոնենալու, այլ նաև այն պահպանելու մասին:Այդ միսիան կատարելու համար նրան անհրաժեշտ է գտնել այնպիսի արու (տղամարդ)որը օժտված կլինի երկու կարևոր առավելություններով`կլինի առողջ.ուժեղ և կունենա հնարավորություն կերակրել և ապահովել սերնդի գոյությունը:Այսպիսով աստված մի արասցե եթե կինը հանկարծ գլխի ընկնի կողակցի թուլակամության մեջ,այդ ժամանակ նրա մեջ սկսում աշխատել միլիոնավոր տարիներ առաջ ներմուծված գենետիկ կոդը( ի դժբախտություն շատ տղամարդկանց) և նա սկսում է փնտրել ուրիշին:
Էս մարդուն անասուն դարձնող գրառումները թարգեք: Ոչ մի տղամարդ չի գնում սեքսով զբաղվի՝ բեղմնավորվելու համար: Հակառակը, աշխատում ա ամեն ինչ անի, որ հանկարծ ու սեքսից հետո զուգընկերը չհղիանա: Թե չէ գիտական բացատրությու՜ն, հարա՜յ, հուրու՜յ...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (23.03.2010), Kuk (22.03.2010), ministr (22.03.2010), Sagittarius (22.03.2010)
հարգելի Chuk ես բնավ էլ մարդուն չեմ դարձնում անասուն:տեսությունն էլ ես չեմ հորինել:Ասեմ որ սեքսի իրական և միակ նպատակը որքան էլ դա Ձեզ դուր չի գալիս բեղմնավորումն է և սերնդի շարունակումը:ինչպես օրինակ մարդը ուտելիս չի մտածում որ կերածը ի վերջո դառնալու է ածխաջրեր սպիտակուցներ և ճարպեր որոնք էլ օրգանիզմի համար ծառայում են իբրև շինանյութ:
Ես խոսում էի այն հասարակության բարքերի մասին, որտեղ ապրում եմ ես ու ակումբցիների հիմնական մասը, այսինքն՝ խոսքս Հայաստանում բնակվող հասարակության մասին էր, օրինակս մեր հասրակությանն էր վերաբերում, իսկ դու ընդհանրացրիր այն, որից գրառմանս շեշտը, կարելի է ասել, կորցրեց իր իմաստը:
Եթե հիմա ես էլ փորձեմ թեման ընդհանրացնել տարբեր ազգերի բարքերի մասին խոսելով, կարող եմ խոսել այպիսի երկրներում ապրող հասարակությունների մասին, որտեղ բազմակնությունը նորմալ և հաճախ հանդիպով երևույթ է: Դե հիմա ասեք՝ նրանք դավաճանո՞ւմ են իրենց մի կնոջը, երբ հարաբերվում են մյուսի հետ: Իսկ մեր հասարակության դեպքում դավաճանություն ենք համարում երկու տարբեր կանանց հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալը: Հիմա ի՞նչ՝ էդ զագսի թո՞ւղթն ա, որ նրանց փրկում ա դավաճանի պիտակից, թե՞ չի էլ փորկում:
Վերջին խմբագրող՝ Kuk: 22.03.2010, 02:24:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հարգելի Գեա, սեքսի միակ իմաստը վաղուց միայն բեղմնավորումը չի, էս մարդ արարածը նույնիսկ հատուկ ագրեգատ ա հորինել, անունը դրել պահպանակ, որ հանգիստ հաճույք ստանա: Ու մարդ արարածը վաղուց նաև սովորել ա իր բնազդներն կառավարել ու ամեն անցք տեսնելիս համապատասխան գործողություն չանել: Սեքսի ցանկություն ունենում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, իրենց կառավարել կարող են և՛ տղամարդիկ, և կանայք:
Անձամբ ես դավաճանությունը համարում եմ խիստ բացասական երևույթ՝ ամուսիններից յուրաքանչյուրի, թե՛ ամուսնու, թե՛ կնոջ համար: Իսկ դա նշանակում է, որ ես կենդանական բնազդով ամեն գեղեցիկ հետույքի հետևից չեմ վազելու ու հետո «գիտականորեն» արդարացնեմ ինձ: Մենք վաղուց թևակոխել ենք մի դար, երբ հասկանում ենք, որ կանանց ու տղամարդկանց իրավունքները պետք է հավասար լինեն: Եթե ապրում ենք մի հասարակությունում, ուր այդ հասարակ ճշմարտությունը դեռ մուտք չի գործել, ապա պետք է կարողանանք մեր նպաստը բերել կարծրատիպերի կոտրման գործում, այլ ոչ «գիտական» սահմանումներով արդարացնենք տղամարդու դավաճանությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (23.03.2010), PetrAni (22.03.2010), Sagittarius (22.03.2010), Yevuk (23.03.2010), Դեկադա (22.03.2010), Ուլուանա (22.03.2010)
Դրա համար իրատես մարդիկ հնարել են «ամուսնական համաձայնագիրը»՝ брачный контракт: Ամուսնացողներն իրավաբանների օգնությամբ ձևավորում են միմյանց նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները, նշում, դրանք խախտելու դեպքում, պատասխանատվության չափը: Իհարկե, մեր իրականության մեջ դա շատ երկար դեռ չի արմատավորվի, որովհետև մենք ամուսնանալիս երազանքների գրկում ենք՝ հավերժ սիրո ու հավատարմության ակնկալիքով: Ուղղակի հետո արդեն կարելի է բանավոր պայմանանվորվել իրար հետ, թե ի՞նչն է երկուսին էլ անթույլատրելի, որ պարագայում է «վերջը»: Եթե պայմանավորվածությամբ վերջը հասնելու է բառացիորեն մենակ ադի - բուդի ուտելուց, քանի մարդիկ դիտմամբ չեն ուզում խորտակել ընտանիքը, երկուստեք պիտի զերծ մնան դրանից:
Իսկ եթե հանկարծ չեն պայմանանվորվել, ու մեկն արդեն կերե՞լ է ադի- բուդին: Բազմաթիվ օրինակներ կան, որ տղամարդկանց դա հաճախ ներվում է, իսկ կանանց՝ հազվադեպ: Ըստ իս՝ մի անգամից ավելի չի կարելի ներել:
Համ էլ, ա'յ տղամարդիկ, եթե իրավիճակն այնպես է դասավորվել, որ մենակ պիտի ուտեք այդ զիբիլը, գոնե այնպես արեք, որ ձեր կինը հաստատ չիմանա դրա մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ