User Tag List

Էջ 8 14-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 204 հատից

Թեմա: Ամուսնական դավաճանություն

  1. #106
    ... PetrAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նմանատիպ արտահայտություններ լսել եմ այն կանանցից, ովքեր մեղմ ասած իրենց մխիթարում են: Լսել եմ նաեւ մի այլ արտահայտություն, որ կինը երբեք չի կարող 100%-ով համոզված լինել, որ չի դավաճանվի թեպետ սա իմ կարծիքով վերաբերվում է ոչ միայն կանանց:
    Իրականում եթե խոսքը գնում է հենց ձեր նշած լեւի գնալու մասին ես սենց կասեմ- եթե զույգերը սիրում են իրար ու կա մեծ ցանկություն միմյանց բավարարելու ու հաճույք պատճառելու՝ կարծում եմ չի լինի լեւի գնալու խնդիր, քանի որ ցանկացած հարց կարող են համատեղ քննարկել ու լուծում գտնել:
    Շաաատ ճիշտ է, որովհետև պրոբլեմը միայն մեկինը չէ,
    և երկուսի ցանկության դեպքում կարող է լուծվել միայն,
    իսկ դա հնարավոր է միայն սիրո առկայության դեպքում........

    Այ եթե սեր չկա, նոր մյուս բոլոր պատճառաբանությունները ինչ-ոչ չափով արդարացվում են....ցավոք
    եթե սեր չկա, չկա նաև վստահություն ու համոզվածություն դիմացինի հանդեպ
    չկա սեր, չկա ոչ մի սրբություն.......

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (21.03.2010)

  3. #107
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես երբեմն կնոջս դավաճանելու եմ ու գնամ մենակ ադիբուդի ուտեմ
    Հիմա դրան ադի-բուդի ուտել են ասու՞մ, Չուկ:

    Բուդի մոմենտը հասկանում եմ, ադի-ն գլուխս չի մտնում թե ոնց ես ուտելու:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.03.2010), Kita (22.03.2010), Mephistopheles (22.03.2010), Հայկօ (21.03.2010), Մարկիզ (22.03.2010)

  5. #108
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատս չի գա, եթե ինչ որ մի տղամարդ ասի, որ ամբողջ համատեղ կյանքի ընթացքում չի դավաճանել իր կնոջը գոնե մեկ անգամ: Եթե տենց բան լսեմ, կմտածեմ , որ էտ տղամարդու հոտ ինչ որ բան այն չէ
    Գոնե մեկ անգա՞մ:

    Ընկեր, էտ պատահականություն ա, շփոթմունք: Անկախ իրանից ա ստացվել:

    Լուրջ տղամարդը դրան նամուսով պատրաստվում ա: Հագնում ա թազա Պիեռ Կառդեն վարտիք - զոլերով: Լողանում ա, ու վերջապես թրաշվում ա: Հորինում ա լեգենդ - էսօր տղեքով գնում ենք պիվա խմելու, հետո էլ երևի բիլիարդ կխաղանք: Նախօրորք մի հատ լրիվ ստուգում ա աշխատանքային գործիքների թամության աստիճանը, գույնը, տեսքը:

    Ու հետո նոր անցնում ա գործի: Ու սենց էնքան անգամ, քանի լեգենդը խոդի ա: Հենց լեգենդը սկսում ա պրոբլեմներ առաջացնել «ի՞նչ որ շատ չեք պիվա խմում ու բիլիարդ խաղում», պետք ա մտածել, լուրջ, հաջորդ լեգենդի մասին:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.03.2010), Հայկօ (21.03.2010), Մարկիզ (22.03.2010)

  7. #109
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նմանատիպ արտահայտություններ լսել եմ այն կանանցից, ովքեր մեղմ ասած իրենց մխիթարում են: Լսել եմ նաեւ մի այլ արտահայտություն, որ կինը երբեք չի կարող 100%-ով համոզված լինել, որ չի դավաճանվի թեպետ սա իմ կարծիքով վերաբերվում է ոչ միայն կանանց:
    Իրականում եթե խոսքը գնում է հենց ձեր նշած լեւի գնալու մասին ես սենց կասեմ- եթե զույգերը սիրում են իրար ու կա մեծ ցանկություն միմյանց բավարարելու ու հաճույք պատճառելու՝ կարծում եմ չի լինի լեւի գնալու խնդիր, քանի որ ցանկացած հարց կարող են համատեղ քննարկել ու լուծում գտնել:
    Էս շատ գեղեցիկ տեսություն ա, որը իրական կյանքում դրված է լուսամոուգոգին ու վրան ահագին փոշի ա նստում ամուսնական կյանի ընթացքում: Միմյանց լիարժեք բավարարելն ու հաճույք պատճառելը, լեվի չգնալու պատճառ չի կարա հանդիսանա: Բարձր հաճախականությամբ լեվի գնում են հենց նրանք, ովքեր ունեն հաճույք պատճառելու ու հաճույք ստանալու միջինից բարձր ընդունակություններ: Ու վերջապես, հաճույք ստանալն ու բավարարված լինելը դա միայն տեխնիկա չի, որը կիրառվում ա միայն մեկի հետ: Մարդիկ հաճույք են ստանում նաև նրանից որ նույն բանն անում են տարբեր օբյեկտների հետ - ու ոչ միայն շնչավորների, այլ նաև պլաստկ ու սիլիկոնից առարկաների:

    Հիմա ֆալոիմիտատորը դավաճանությունը ամուսնու նկատմամբ, թե՞ ոչ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (21.03.2010), Mephistopheles (22.03.2010)

  9. #110
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դրան ադի-բուդի ուտել են ասու՞մ, Չուկ:

    Բուդի մոմենտը հասկանում եմ, ադի-ն գլուխս չի մտնում թե ոնց ես ուտելու:
    Էս Տրիբուն ձյան հումոր ունի, աշխարհը չունի է... թույլատրեք ձեր առջև հանել և նորից դնել գլխարկս

    Այսուհանդերձ կարծում եմ, որ սրամտություններ գրելուց առաջ մտածելը ոչ մեկին չի խանգարի, ու պիտի տեղեկացնեմ, որ ադիբուդի ուտելը դժբախտաբար ոչ միայն ուղիղ իմաստով էր գրված, այլև ամենայն ու լրջությամբ, անկեղծությամբ:

    Խնդիրն այն է, ձյաձս, որ դավաճանություն գաղափարը շատ հեղհեղուկ հասկացություն է: Մեկի համար կարող է դավաճանություն լինի ամուսնու (կնոջ) սեռական կապը այլ անձնավորության հետ, առանց պատճառների մեջ խորանալու, առանց զգացմունքի առկայության, մյուսի համար (կամ մյուս միջավայրում) դավաճանություն կարող է համարվել ամուսնու (կնոջ) սիրային, զգացմունքային կապը այլ մարդու հետ (առանց սեռակտի ուղեկցության), երրորդ դեպքում՝ այս երկուսի համատեղումը, չորրորդ դեպքում ինչ-որ մի գործողության, որն ընտանիքում ընդունված է համատեղ անել, միայնակ ու գաղտնի անելը, օրինակ՝ ադիբուդի ուտելը, եթե նրանց ընտանիքում եղել է մի այդպիսի սովորություն մշտապես միասին ադիբուդի ուտել, և եթե հանկարծ ամուսինը (կինը) իր կնոջից (ամուսնուց) գաղտնի այլ կնոջ (տղամարդու) հետ գաղտնի գնում է ադիբուդի ուտելու (գռեհկություն է այս տերմինի բացատրությունը գտնելու համար բուդ անվանել կնոջ (աղջկա) գեղանի ոտքերը), ապա որոշ դեպքերում դա իրապես կարող է համարվել դավաճանության, կախված ընտանիքի դրվածքից, միջավայրից, սովորույթներից և այլն:

    Ի վերջո շատերը դավաճանություն ասելով հասկանում են ինչ-որ նախապաշարումներից եկող հանգամանքներ: Ի վերջո սույն թեմայում զգացմունքային ու ոչինչ չասող պնդումները գերակշռում են առողջ բանականությունը, և երբ ինչ-որ մեկը դավաճանող ամուսնուն (կնոջը) համեմատում է անասունի հետ, մյուսը վերացական գրառումներ անում, որ պիտի միմյանց լավ ճանաչեն նոր ամուսնան, երրորդը պնդում, որ եթե ամուսինը կնոջ չի դավաճանում (լևի չի գնում) ուրեմն իր հետ մի բան այն չէ, ահա այս զգացմունքային տարափի ֆոնի վրա ինձ անկեղծորեն հետաքրքրում է մարդկանց վերաբերմունքը իմ թաքուն ադիբուդի ուտելուն

    Ի դեպ այն պնդման մասին, որ իբր պետք է լավ ճանաչեն, նոր ամուսնան, ուզում եմ այդ պնդման հեղինակին հարց հղել. իսկ ինչպես եք վերաբերվում հայկական ադաթներին, մասնավորապես կարմիր խնձորին, չէ որ եթե այդ ադաթը պահպանվում է, ապա զույգն իրար ճանաչելու հնարավորությունից զրկվում է, ինչը կարող է հանգեցնել դավաճանության, իսկ մյուս կողմից եթե չեն պահպանում, ապա ու՜ր մնաց մեր մարդկությունը, արդեն անասուն ենք՝ մեր բնազդներին տրվող:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (22.03.2010), Jarre (21.03.2010), Sagittarius (21.03.2010), Yevuk (23.03.2010), Արևածագ (21.03.2010), Ներսես_AM (21.03.2010), Ֆոտոն (21.03.2010)

  11. #111
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Ես մի բան չեմ հասկանում. ինչի՞ են բոլորը նենց հրեշտակի թևեր պատկերացնում իրենց մեջքին ու տենց զզվանքով են խոսում պուտանկեքի մասին: Եթե ձեր տեսած պուտանկեքը միայն Ծերեթելիի դիմացի, Բաղրամյանի կամ Լենինգրադյանի վրա կանգնողներն են, դրանից էնկողմ չեք տեսել, դա դեռ չի նշանակում, որ բոլորը դրանց նման են: Ուրեմն ասեմ, որ կան մարմնավաճառներ, որոնց տեսնելիս առնվազն իմպոտենտ պետք ա լինել, որ մեջդ ցանկություն չառաջանա նրանց հետ հարաբերվելու:
    Իսկ էն որա սում են՝ կինը ամուսնուն լավ բավարարի, իրար լավ ճանաչեն, իրար լավ հասկանան… Օդ… Ոչ ավելին: Կամ, եթե օդը կոպիտ ա հնչում, կարելի մեղմ ասել՝ գեղեցիկ խոսքեր: Եթե Տրիբունի ասածին նայենք, բայց ոչ հորինվածի տարբերակով. եթե իրոք տղեքով գնացել են պիվա խմելու, կողքի սեղանին սիրուն աղջիկներ են (մարմնավաճառ են, թե չէ, էական չի), մի երկու շիշ գարեջուր էլ նրանց հետ եք խմում, միասին դուրս եք գալիս մեկ այլ տեղ գնալու, ուրեմն էդ տղեքի մեջից ով էդ պահին «տոռմուզ» արեց իրան ու տուն գնաց, ուրեմն իրա կինը իրան լավ ա բավարարում, ով գնաց էդ սիրուն աղջիկների հետ մեկ այլ տեղ էլ միքիչ «զվարճանալու», իրա կինը լավ չի բավարարո՞ւմ Սա ի՞նչ ա, սեքսի բանաձև ա՞ Սիրող ամուսինը պետքա ասի՝ տղեք ջան, իմ կինը ինձ լավ ա բավարարում, ես գնում եմ կնոջս մոտ, դուք գնացեք ձեր կայֆերով
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (22.03.2010)

  13. #112
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Բարդ խնդիր է գտնել մեկին, ով կյանքի այլևայլ երևույթների ու արժեքների նկատմամբ կունենա գրեթե նույն վերաբերմունքը, ինչպիսին որ քոնն է: Որովհետև հաջող ամուսնությունը ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ նայող մարդկանց համակեցությունն է: Հայտնագործություն չեմ անի, եթե գրեմ, որ ովքեր վաղ տարիքում բաց են թողնում «թունդ» սիրահարվածությամբ ամուսնանալու հնարավորությունը, տարիքն առաջանալու հետ ավելի դժվարությամբ են գնում «վզին» ամուսնական «լուծ» կրելուն: Բայց դառնանք «մենակ ադի- բուդի ուտելուն»: Իմ կարծիքով, կարելի է համաձայնության գալ այն կատեգորիաների մասին, որ ընտանիքի անքակտելի հիմքն են. սեռական հավատարմությունը միմյանց հանդեպ, երեխաների ու ծնողների նկատմամբ վերաբերմունքը: Մնացած հարցերում կարելի է միմյաց փոքր ազատություններ շնորհել: Մանավանդ, շատ հաճախ է պատահում , որ նույնիսկ մեկը քաղցր ադի- բուդի է սիրում, մյուսը՝ աղի:
    Եվ ուզում եմ ասել կանանց լսարանին. երբեք չփորձեք ձեզնով լցնել տղամարդու ողջ կյանքը: Նա ազատություններ պիտի ունենա՝ սիրելի ավտոմեքենային նվիրվելու, ընկերների հետ՝ խմելու, ձկնորսության կամ որսի գնալու և այլն: Դրանց պատճառավ չի կարելի փնթփնթալ, էլ չեմ ասում՝ տեսարաններ սարքել:
    Անցյալ տարի այնպես ստացվեց, որ ամուսինս մենակ գնաց հանգստանալու: Այս տարի հայտարարեց. «Առանց քեզ էդ հանգստյան տունը ոնց որ չարչարանքի տուն լիներ»:
    Կապուտիկյանը տողեր ունի. «...Նրա համար է աշխարհում, Վանդակը միշտ վանում թռչնին, որ դռները փա՜կ են պահում...»: Մի խոսքով, երբ ես հիմա ֆորումում գրառում եմ անում, իսկ ամուսինս կինո է նայում, կարծում եմ՝ մենք իրար չենք դավաճանում:

  14. #113
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դառնանք «մենակ ադի- բուդի ուտելուն»: Իմ կարծիքով, կարելի է համաձայնության գալ այն կատեգորիաների մասին, որ ընտանիքի անքակտելի հիմքն են...
    Մեջբերել եմ այսքանը, որովհետև համաձայնությունների դաշտը ամեն մի կոնկրետ դեպքում, կախված բազում հանգամանքներից, սկսած միջավայրից, ապրած երկրից, ընտանեկան սովորույթներից և այլնից կարող են տարբեր լինել: Մի տեղ դա կարող է լինել ուրիշի հետ սեռական հարաբերություն չունենալը, մեկ այլ տեղում՝ առանց տեղեկացնելու սեռական հարաբերություն չունենալը, ուրիշ տեղ՝ իսկապես ադիբուդի առանձին չուտելը: Այլ կերպ ասած կոնկրետ անձանց հարաբերությունների մեջ չմտնենք ու չորոշենք, նրանց որոշումները լա՞վն են, թե՞ վատը: Եթե ինչ-որ մի ընտանիքում համաձայնության են եկել ադիբուդիի հարցում, հարգենք նրանց:

    Հետևաբար այդ կոնկրետ սահմանումները թողնենք մի կողմ ու գանք ընդհանուր «համաձայնություն» գաղափարին:
    Ցանկացած համաձայնություն, պայման, ունի մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն. այն կարող է կամա կամ ակամա խախտվել, ու պետք է հասկանալ, որ միշտ չէ, որ պայմանի խախտումը «աշխարհի վերջն է»:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.03.2010, 23:36:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (22.03.2010)

  16. #114
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան չեմ հասկանում. ինչի՞ են բոլորը նենց հրեշտակի թևեր պատկերացնում իրենց մեջքին ու տենց զզվանքով են խոսում պուտանկեքի մասին: Եթե ձեր տեսած պուտանկեքը միայն Ծերեթելիի դիմացի, Բաղրամյանի կամ Լենինգրադյանի վրա կանգնողներն են, դրանից էնկողմ չեք տեսել, դա դեռ չի նշանակում, որ բոլորը դրանց նման են: Ուրեմն ասեմ, որ կան մարմնավաճառներ, որոնց տեսնելիս առնվազն իմպոտենտ պետք ա լինել, որ մեջդ ցանկություն չառաջանա նրանց հետ հարաբերվելու:
    Գեղեցկությունն այդտեղ կապ չունի: Ինձ վանում է հենց այն փաստը, որ նա ինձ հետ սեքսով զբաղվելու է զուտ փողի համար: Նույն աղջկա հետ այլ հանգամանքներում ծանոթանայի, շատ հնարավոր է, որ ցանկություն առաջանար ինտիմ հարաբերություններ ունենալ: Իսկ հրեշտակի տեղ ինձ չեմ դնում, ես պարզապես ասացի, թե ինչ եմ զգում նրանց նկատմամբ:

  17. #115
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ասեմ, որ կան մարմնավաճառներ, որոնց տեսնելիս առնվազն իմպոտենտ պետք ա լինել, որ մեջդ ցանկություն չառաջանա նրանց հետ հարաբերվելու:
    Մի բան էլ նկատի ունեցիր, տղամարդկանց մոտ սեռական ցանկությունը պիկին 19-20 տարեկանում է հասնում, որից հետո սկսում է աստիճանաբար նվազել

  18. #116
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցկությունն այդտեղ կապ չունի: Ինձ վանում է հենց այն փաստը, որ նա ինձ հետ սեքսով զբաղվելու է զուտ փողի համար: Նույն աղջկա հետ այլ հանգամանքներում ծանոթանայի, շատ հնարավոր է, որ ցանկություն առաջանար ինտիմ հարաբերություններ ունենալ: Իսկ հրեշտակի տեղ ինձ չեմ դնում, ես պարզապես ասացի, թե ինչ եմ զգում նրանց նկատմամբ:
    Կարելի է ենթադրել, որ դու պատրաստ ես սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ միայն այն դեպքում, եթե վստահ լինես, որ նա քեզ սիրում է: Որովհետև եթե մարմնավաճառը փողի համար է քեզ հետ հարաբերություն ունենում, մեկ ուրիշը կարող է քեզ հետ հարաբերություն ունենալ, որովհետև դու լավ մեքենա ես քշում, ու ինքն իրան լավ ա զգում, որ էդ մեքենայով գալիս են իր ետևից ու գործի տեղի աղջիկները նայում ցխկվում են Մեկ ուրիշը կարող ա քո հետ սեռական հարաբերություն ունենա, որովհետև դու իրան գործի ես տեղավորելու, մեկ ուրիշը նրա համար, որովհետև դու հարուստ ես ու ինքն իրան լավ ա զգում, որ բարձրակարգ «օբյեկտներ» ա միշտ գնում քո շնորհիվ, մեկ ուրիշը կարող է քեզ հետ քնել նրա համար, որ դու քաղաքում կամ ինչ-որ շրջապատում հարգված մարդ ես: Ու էս աղջիկներից և ոչ մեկը առանձնապես հաճույք չի ստանում քեզ հետ քնելուց, նենց չի երազում քեզ հետ քնել, բայց հանգամանքների բերումով իրան ձեռնտու ա դա: Հիմա այս բոլոր դեպքերը նո՞ւյնպես զզվանք են առաջացնում քեզ մոտ: խոսքս, իհարկե, կոնկրետ քեզ չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր առանձնակի զզվանք են ապրում (իսկ իմ կարծիքով՝ չեն ապրում այդ զզվանքը, այլ արտահայտվում են այդպես: Կներեք, իհարկե) մարմնավաճառների մասին խոսելիս:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #117
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ նկատի ունեցիր, տղամարդկանց մոտ սեռական ցանկությունը պիկին 19-20 տարեկանում է հասնում, որից հետո սկսում է աստիճանաբար նվազել
    Ուրեմն մի բան էլ դու նկատի ունեցիր, որ ինձ մոտ, փաստորեն, այսինքն՝ ըստ քո ասածի (չգիտեմ՝ դա ապացուցված ա, թե ոչ) ինձ մոտ արդեն պիկն անցել ա Ցավալի ա Բայց դա էական չի, իմ ասած գայթակղիչ մարմնավաճառներին տեսնելիս նույնիսկ 40 տարեկան տղամարդը (ում մոտ, ըստ քո ասածի, արդեն 20 տարի է նվազում է) դժվար թե հրաժարվի նրա հետ «ժամանակ անցկացնելու մտքից:
    Մի պարզ բան ասեմ. հեռուստացույցով տեսնում ես մի գեղեցիկ, գրավիչ, գայթակղիչ կնոջ, գոնե մտովի հնարավոր է, չէ՞, որ ցանկություն առաջանա էդ կնոջը տիրելու (տիրել լավ բառ ա դզեց): Ուրեմն էդ դեպքում թեկուզ մտովի դավաճանո՞ւմ ես կնոջդ, ուրեմն մտածում ես, որ քո կինը քեզ այնպես չի՞ բավարարում, ինչպես կբավարարեր այդ կինը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. #118
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է ենթադրել, որ դու պատրաստ ես սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ միայն այն դեպքում, եթե վստահ լինես, որ նա քեզ սիրում է: Որովհետև եթե մարմնավաճառը փողի համար է քեզ հետ հարաբերություն ունենում, մեկ ուրիշը կարող է քեզ հետ հարաբերություն ունենալ, որովհետև դու լավ մեքենա ես քշում, ու ինքն իրան լավ ա զգում, որ էդ մեքենայով գալիս են իր ետևից ու գործի տեղի աղջիկները նայում ցխկվում են Մեկ ուրիշը կարող ա քո հետ սեռական հարաբերություն ունենա, որովհետև դու իրան գործի ես տեղավորելու, մեկ ուրիշը նրա համար, որովհետև դու հարուստ ես ու ինքն իրան լավ ա զգում, որ բարձրակարգ «օբյեկտներ» ա միշտ գնում քո շնորհիվ, մեկ ուրիշը կարող է քեզ հետ քնել նրա համար, որ դու քաղաքում կամ ինչ-որ շրջապատում հարգված մարդ ես: Ու էս աղջիկներից և ոչ մեկը առանձնապես հաճույք չի ստանում քեզ հետ քնելուց, նենց չի երազում քեզ հետ քնել, բայց հանգամանքների բերումով իրան ձեռնտու ա դա: Հիմա այս բոլոր դեպքերը նո՞ւյնպես զզվանք են առաջացնում քեզ մոտ: խոսքս, իհարկե, կոնկրետ քեզ չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր առանձնակի զզվանք են ապրում (իսկ իմ կարծիքով՝ չեն ապրում այդ զզվանքը, այլ արտահայտվում են այդպես: Կներեք, իհարկե) մարմնավաճառների մասին խոսելիս:
    Քո նշած մնացած դեպքերում այդ պահը ակնհայտ չէ, այդ պատճառով ցանկություն առաջանում է: Իսկ մարմնավաճառը ի սկզբանե վանում է: Թերևս, եթե գոնե մի քսան րոպե գեղեցիկ աղջկա հետ զրուցեի առանց իմանալու, որ նա մարմնավաճառ է, մոտս կայուն ցանկություն առաջանար, հետո ասեր` "շարունակությունը 100 դոլլար", գուցե համաձայնվեի

  21. #119
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի պարզ բան ասեմ. հեռուստացույցով տեսնում ես մի գեղեցիկ, գրավիչ, գայթակղիչ կնոջ, գոնե մտովի հնարավոր է, չէ՞, որ ցանկություն առաջանա էդ կնոջը տիրելու (տիրել լավ բառ ա դզեց): Ուրեմն էդ դեպքում թեկուզ մտովի դավաճանո՞ւմ ես կնոջդ, ուրեմն մտածում ես, որ քո կինը քեզ այնպես չի՞ բավարարում, ինչպես կբավարարեր այդ կինը:
    Спрут սերիալը նայե՞լ ես: Առաջին մասը: Այնտեղ կոմիսսարը մի ծանոթ աղջիկ ուներ, գիշերը կարևոր գործի է գնում, կինը մտածում է, որ դավաճանելու է գնացել, ինքն էլ գնում է իր ծանոթի հետ է դավաճանում: Հետո երբ իմանում է, թե ինչ գործով էր ամուսինը գնացել, ամաչում է խոստովանում է իր արարքը, բայց կոմիսսարը չի ներում: Այդ ժամանակ կինը մոտավորապես քո ասածն է ասում` "բայց դու էլ ես ինձ դավաճանել այդ աղջկա հետ` մտովի", ինչին Կատանին պատասխանում է` "в расчет берутся только дела": Ես նրա հետ համաձայն եմ:

  22. #120
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո նշած մնացած դեպքերում այդ պահը ակնհայտ չէ, այդ պատճառով ցանկություն առաջանում է: Իսկ մարմնավաճառը ի սկզբանե վանում է: Թերևս, եթե գոնե մի քսան րոպե գեղեցիկ աղջկա հետ զրուցեի առանց իմանալու, որ նա մարմնավաճառ է, մոտս կայուն ցանկություն առաջանար, հետո ասեր` "շարունակությունը 100 դոլլար", գուցե համաձայնվեի
    Հիմա դու ո՞նց ես ուզում, որ լինի մարմնավաճառներից օգտվելու պահը. գնաս Բաղրամյան, մոտենաս նրանց, միքիչ զրուցես ճանապարհորդությունների մասին, և դրանից հետո միայն գինը ասե՞ն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 8 14-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  2. Նախասեռական ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.10.2008, 14:04
  3. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 08.08.2008, 11:56
  4. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •