Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
ամեն առավոտ իրար տեսնելուց հաճույք մի գուցե կա, եթե դեռ սիրում ես, իսկ եթե միակ կապող օղակը երեխաներն են ու հարգանքը
Դե կատարյալ ընտանիքներ մեկ-մեկ լինում են, բայց ընտանեկան կյանքի մեջ մի փոքր էլ պետք է հաճույք լինի:Ի վերջո պետք չէ այդքան ամեն ինչը ծանր տանել:Այսօր կաս վաղը չկաս պետք է հնարավորինս կյանքից գոհ հեռանաս…
Միանշանակ համաձայն եմ էն մտքի հետ, որ եթե ամուսնանում ես ինչ-որ մեկի հետ, պետք է գիտակցես, որ ամեն առավոտ տեսնելու ես ՆՐԱ դեմքը: ՆԱ պետք է լինի քեզ համար աշխարհում ամենակատարյալը, նրա դեմքին նայելիս, պետք է արթնանան նույն զգացողությունները, ինչ որ ամենակատարյալ նկարին կամ արվեստի գլուխգործոցին նաելիս, իսկ լավ ստեղծագործությունից երբեք ոչոք չի հոգնում... Հակառակ դեպքում դու սխալ ընտրություն ես կայացրել, քանի որ սիրում ես ոչ թե ՆՐԱՆ, այլ քեզ: Վերջ ի վերջո դու դրանով դավաճանում կամ վիրավորում ես ինքդ քեզ: Իսկ եթե մեզ հետաքրքրում են միայն "կենդանական " հաճույքները, դրա համար ամուսնանալ ընդհանրապես պետք չէ:
Cassiopeia (23.03.2010), Lion (22.03.2010), SSS (22.03.2010)
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ֆոտոն (22.03.2010)
Իսկ գուցե ասեի՞ր, թե էս դեպքում ո՞ր արարքն է քննադատելի: Եթե իրար չեն սիրում ու պետք է աջ ու ձախ դավաճանեն ամենից օպտիմալ վարիանտը իրար աչքերի մեջ նայելն ու ճիշտը ասելուց հետո հեռանալն է: Բայց եթե անգամ սերն անցել է ու մնացել է հարգանքը՝ էս դեպքում էլ հենց այդ հարգանքից ելնելով պետք է չդավաճանել: Հնարավոր է, որ հիմա էլ ինձ շատերը քննադատեն չափազանց լավատեսության մեջ, քանի որ ես էլ եմ տեսնում շրջապատումս մի ստվար զանգված, որոնք դավաճանելով ու դավաճանված լինելով ապրում են, բայց ես ավելի կողմնակից եմ այն բացառիկներին, ովքեր անգամ 20 տարի համատեղ կյանքի ընթացքում նորովի են իրար գտնում...
SSS (22.03.2010)
Դրանցից մեկն էլ ես եմ, չնայած չգիտեմ՝ ամուսինս դավաճանե՞լ է ինձ, թե՝ ոչ: Չեմ էլ ուզում իմանալ: Նույնիսկ երբ Հայաստանից վերադառնալուց հետո մի անգամ իր գրպանից պահպանակ գտա պատահաբար(ասեմ, որ երբեք գրպանը, դրամապանակը, նոթատետրը, հեռախոսը չեմ նայում, որովհետև դա առաջին հերթին ինձ համար եմ նվաստացուցիչ համարում ), մի քիչ հուզված հարցրի՝ սա ինչու՞ է գրպանումդ, ինքն էլ պատասխանեց, թե «վերցրել եմ այսինչ ընկերոջս համար», դրանով ես ինձ գոհացած համարեցի, ու այլևս չշարունակեցի հարցուփորձը: Չեմ հասկանում, ինչների՞ս է պետք ողջ ճշմարտությունը: Դրանով մեր կյանքը կհեշտանա՞: Քիչ գիտես, լավ ես քնում: Համ էլ թեմային համապատասխան անեկդոտների թեմայից մի բան նորից դնեմ այստեղ:
Ամուսինն ամեն անգամ գործուղումից վերադառնալիս կայարանից զանգում է կնոջը՝ թե էսպես ու էսպես, մի ժամից տանը կլինեմ: Կինը միշտ նրան դիմավորում է ջերմ ու գրկաբաց, համեղ ուտեստներով:Մի անգամ էլ այս մարդու մոտ երկու կոպեկ չի լինում,որ կնոջը զանգի՝զգուշացնի:Դիմում է սրան-նրան,էդ երկու կոպեկը չի ճարվում:Ստիպված՝առանց զգուշացնելու է տուն գնում:Մոտի բանալիով բացում է դուռն ու ննջասենյակից կնոջ տնքոցներն ու մի տղամարդու ձայն է լսում:Կամաց դուրս է գալիս տնից,մոտակա խանութից երկու կոպեկ ճարում ու զանգում կնոջը՝մի ժամից տանը կլինեմ: Մի ժամ նստում է մոտակա այգում,հետո գնում,իր տան դռան զանգը տալիս:Կինը բացում է դուռը,ուրախությամբ վզովն ընկնում,խոհանոցից էլ համեղ ճաշի հոտն է գալիս:Ամուսինը թեթևացած շունչ է քաշում.«Սատանան տանի, քիչ էր մնացել երկու կոպեկի պատճառով ընտանիքս կորցնեի...»:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 22.03.2010, 16:51:
Հարգելի մեր ակումբային բարոյական և արվեստի գլուխգործոց սիրող մարդիկ:Ազատ ընտանեկան հարաբերությունները այդքան էլ վատ բան չէ ըստ իս:
Իրար հետ երկար տարի ապրելը դա շատ հիանալի բան է, բայց շատ հազվադեպ, շատ հաճախ հատկապես Կովկասում ամուսնությունները անհաջող են լինում, որովհետև զույգերը ֆիզիկապես իրար չեն համապատասխանում:
Եկեք մի պահ մտածեք, որ դուք ունեք շատ գեղեցիկ կին կամ ամուսին, որը անչափ բարի է և ռոմանտիկ, բայց իմպոտենտ է, ինչքան ժամանակ ձեր սերը կդիմակայի:Միգուցե քսան տարի կամ ավել
Կրկնում եմ ես կողմ եմ լավ ընտանիքներին, բայց սեքսը միայն կենդանական բնազդ չէ, այն որոշակիորեն օգնում է սթրեսներին և առողջությանը շատ օգտակար է:
Ֆոտոն (22.03.2010)
Դու արդեն ծայրահեղությունների ես գնում սիրող ամուսինը եթե իմպոտենտ լինի հենց ինքը ազատ կթողնի իր սիրած մարդուն,,կովկասում ամուսնությունները անհաջող են որովհետև մեր տղամարդկանց մեծամասնությանը չի էլ հետաքրքրում ինչ է կինը ուզում,կինը սրբություն է.սա է կարելի այն չի կարելի,իսկ երբևէ փորձել են կնոջը հարցնել դու պատրաստ ես սրբություն լինել,նույնն էլ կանայք,ոնց կարող եմ բա ինքնասիրությունս ախր չէ որ դա քո սիրած մարդն է ինչպես կարող ես քեզ զրկել նրան հաճույք պատճառելու երջանկությունից...Kyahi ջան այդ նույն բազմազանությունը կարելի էվայելել սիրած մարդու հետ
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ախր շատ դժվար է սուրբ լինելը ու նույնքան դժվար սուրբ խաղալը։
Ատում եմ ու ուզում եմ հեռու փախչել էս տիեզերքից, երբ տեսնում եմ, որ կան մարդիկ, ում համար սեռական հարաբերությունը ընդամենը ֆիզիկական հաճույքի աղբյուր է:
Չկա ֆիզիկական դավաճանություն. դավաճանությունն ինքնին հոգևոր երևույթ է, որը երբեմն կարող է ունենալ նաև ֆիզիկական դրսևորումներ: Ու բոլորովին պարտադիր չի, որ մարդիկ ընտանիք կազմած լինեն ու խոսքը սեռական բնույթի հարցերին առնչվի:
Իմ պատկերացմամբ ընտանեկան դավաճանություն է ոչ միայն այն, որ ամուսինը որևէ պոռնիկի հետ սեքս է ունեցել, այլև, օրինակ, այն, երբ նա իր փողերը խմել է ընկերների հետ այն դեպքում, երբ իր երեխան սովորական մակարոնին «կակա» է ասում: Ամուսնական դավաճանություն է, եթե ամուսնու վերնաշապիկն արդուկած չի, իսկ կինն այդ ժամանակ հարևանուհու հետ նրանց տանը նստած սուրճ է ըմպում ու քննարկում, ասենք, «Վտանգված ճակատագրեր» սերիալի հերթական սերիայում տեղի ունեցած դեպքերը: Ամուսնական դավաճանություն է, երբ երեխայիդ խոսք ես տալիս տանել կարուսել, բայց գալիս է պահը ու դու, մոռանալով կամ համարելով, որ «կարուսելը կսպասի, էսօր չլինի, վաղը կլինի», որոշում ես գնալ «գեղեցկության սրահ» կամ «Գերասի թազա մաշնեն թրջելու»…
Մի խոսքով… Մարդը պիտի մարդ լինի, էդքան բան: Եթե մեջդ անասնական բնազդներ են գլուխ բարձրացնում, ուղղակի գիտակցի, որ մարդ ես, ու որ մարդ լինելը անասուն լինելուց գերադասելի է: Եթե չստացվի, դավաճանի на здоровье:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Agni (22.03.2010), Ariadna (22.03.2010), Chuk (22.03.2010), Farfalla (23.03.2010), keyboard (22.03.2010), PetrAni (22.03.2010), Sagittarius (23.03.2010), tikopx (23.03.2010), Yevuk (23.03.2010), Արևածագ (23.03.2010), Ձայնալար (22.03.2010), Նարե (22.03.2010), Ուլուանա (22.03.2010), Ֆոտոն (22.03.2010)
Ես ուղղակի բերեցի մի օրինակ, որ հասկանաք, որ սերը աշխարհը չի փրկի, դեպքեր են լինում, որ մարդիկ սեռական կյանքը ինչ-որ չափով ակտիվացնում են զուտ պարտականությունից ելնելով, իսկ յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ հրաշալի սեռական կյանք, դրանից սեր կոչվածը ավելի կամրապնդվի:
Իսկ մեր իրականության մեջ հենց առաջին ամուսնական գիշերը կինը հիասթափվում է հարբած ամուսնու "ձեռքբերումներից":ՈՒղղակի մեր մեջ ընդունված է տղամարդու դավաճանությունը լուռ տանել, որ ընտանիքը չկործանվի, իսկ մի՞թե կինը ստրուկ է կամ երեխաների դայակ…
Քո կարծիքով ընտանիքի ՀԱՅՐԸ քառասուն տարեկանում իրեն թույլ կտա կնոջը իր ուժերի ներածին չափով բավարարի գոնե քսան րոպե, կամ մի քիչ աշխատի այդ ուղղությամբ:Kyahi ջան այդ նույն բազմազանությունը կարելի էվայելել սիրած մարդու հետ
Այս բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մեր ավանդական մտածելակերպը մեզ դարձնում է բարոյական գերիներ:
Ես համոզված եմ, որ շատ քիչ կանայք են գոհ իրենց սեռական կյանքից, քանզի մեր տղամարդիկ նույնիսկ մի փոքր չեն "պարապում" մինչև ամուսնանալը:
ՍԱ ԻՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱրծԻՔՆ է,ԲԱՅՑ չԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ , Որ ԵՍ ԻՄ ՆշԱծ ԿԱՆԱՑ շԱրՔԻՆ չԵՄ ԴԱՍՎԻ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ
ըստ մաթեմատիկական օրենքի՝ եթե ամուսինը չորս անգամ գնա ձախ, ինքը կհայտնվի տանը
սմեռծ իզմեննիկամ
Իսկ եթե լուրջ՝ որտեղ կա սեր, էնտեղ դավաճանություն չպետք ա լինի, ոչ մի ձևի դավաճանություն
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Կարողացիր կառավարել կրքերդ, թէ չէ կրքերդ կկառավարեն քեզ։
Եթե տղան է դավաճանում դա կարելի է `նա հիմք ունի,դե դուք գիտեք ինչի հետ եմ,բայց եթե աղջիկը ապա դա աններելի է :
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ