Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Ամուսնական դավաճանություն

  1. #1
    ավագ մոդեր Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,204
    Բլոգի գրառումներ
    21

    Ամուսնական դավաճանություն

    Ի՞նչ ենք հասկանում այս արտահայտության տակ։ Արդյո՞ք կինն ու տղամարդը նույն իմաստն են դնում այս բառերի մեջ։ Շատ տարածված է այն երևույթը, որ շատ ամուսնացած տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած ֆիզիկական կամ սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ էլ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան «ըմբռնումով» մոտենա ու այսպես ասած՝ «թեթև տանի»։ Շատ տղամարդկանցից եմ լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։

    Այս տեսակետը, կարծում եմ, առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։ Դե, տվյալ պահին չենք խոսում այն դեպքերի մասին, երբ ոչ միայն մարմինն է ուրիշ կնոջ պատկանում, այլև սիրտը, կամ էլ երբ սիրտը ո՛չ սեփական կնոջն է պատկանում, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկին...

    Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս են այս երևույթին նայում իգական սեռի ներկայացուցիչները՝ ներկա կամ ապագա կանայք։ Արդյո՞ք ընդունելի կամ գոնե տանելի են համարում սեփական ամուսինների ֆիզիկական դավաճանությունը (եկեք, այնուամենայնիվ, այդ երևույթը դավաճանություն անվանենք, գոնե պայմանականորեն), թե՞ բավարարվում են նրանով, որ ամուսինը սիրում է իրենց, իսկ մնացածը անցողիկ ու անկարևոր բաներ են։

    Բայցևայնպես, ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց իրենց՝ տղամարդկանց վերաբերմունքը այս հարցին. կխնդրեի, որ ֆորումի բոլոր արական սեռի ներկայացուցիչները գոնե մի քանի բառով իրենց վերաբերմունքն արտահայտեին՝ այս թեմայում գրառում(ներ) անելով։
    Եվ այսպես. որևէ այլ կնոջ հետ ունեցած ֆիզիկական հարաբերություն(ներ)ը ամուսնական դավաճանություն համարու՞մ եք թե՞ ոչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,714
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Ամուսնական դավաճանություն

    Ես դա միանշանակ դավաճանություն եմ համարում: Դրա մասին ասվում է նաև Աստվածաշնչում:

  3. #3
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Շատ տղամարդկանցից եմ լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։
    Ավելի ճիշտ կլինի ասեն " բլոտ էինք խաղում" )))


    Այս տեսակետը, կարծում եմ, առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։
    Եթէ տղամարդը դավաճանում է ու հետո հանգիստ գալիս ու նման հիմար ձևով արդարարնում, դա կնոջ մեղավորությունն է: Այնքան են լռել, հանդուրժել, աչք փակել տղամարդկանց ամբարտավանության վրա, որ նրանց համար դա սովորական ու ընդունելի երևույթ է դարձել : Բա կանացի արժապատվությունը ո՞ւր է կորել , նման ձևով կանայք տղամարդկանց համար կանաչ լույս են վառում, դեռ իրենց զավականերին էլ էդպես դաստիարակում
    Ինչպե՞ս կարող է դավաճանությունը միայն ֆիզիկական լինել : Բա մարդը անասունից ինչո՞վ է տարբերվում: Նման խոսքերի հետևում թաքնվողներին ես մեծ հաճույքով հրաժարվում եմ մարդ անվանելուց : Եվ եթե նույն տրամաբանությամբ , մի օր էլ կինը գա ասի -"Սիրելիս ես մի քիչ առաջ քեզ ֆիզիկապես դավաճանում էի , բայց դու թեթև տար, ես սրտով քեզ հետ էի", պատկերացնո՞ւմ եք ամուսնը ինչպիսի պիտակներ կկպցնի ֆիզիկապես դավաճանող կնոջը ու ինչ հանդիսավորությամբ տանից դուրս կհրավիրի նրան :
    Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս են այս երևույթին նայում իգական սեռի ներկայացուցիչները՝ ներկա կամ ապագա կանայք։ Արդյո՞ք ընդունելի կամ գոնե տանելի են համարում սեփական ամուսինների ֆիզիկական դավաճանությունը (եկեք, այնուամենայնիվ, այդ երևույթը դավաճանություն անվանենք, գոնե պայմանականորեն), թե՞ բավարարվում են նրանով, որ ամուսինը սիրում է իրենց, իսկ մնացածը անցողիկ ու անկարևոր բաներ են։
    Ո´չ, դա ինձ համար երբեք ընդունելի ու ներելի երևույթ չի դառնա: Ես չեմ ըդնունում նաև այն հիմար առարկությունները, որ տղամարդու սեռական պահնջմունքները ուրիշ են ...նրանք առանց դավաճանության չեն կարող, դա միայն ֆիզիկական ձգում է , բլա բլա բլա.... հիմարություն հիմարների համար : Գոնե էնքան տղամարդկություն ունենան, անելուց հետո ասեն արել ենք ...ոչ թե էժանագին հնդկական կինոյի տափակ երգերից երգեն
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 07.07.2006, 15:11:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  4. #4
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244

    Re. Ամուսնական դավաճանություն

    Իհարկե դավաճանություն է, եթե դա դավաճանություն չէ, ապա էլ ո՞րն է դավաճանություն։ Շատ ճիշտ է, մեր հասարակության համար տղամարդու կողմից դավաճանությունն իրոք ընդունվում է որպես նորմալ, կամ գրեթե նորմալ երևույթ։ Սակայն կարծում եմ, որ դրանում հիմնական մեղավորը հենց դավաճանվող կանայք են, ոչ թե այն պատճառաբանությամբ, որ նրանց մեղավորությամբ է տղամարդը այլ կնոջ կարիք զգում, այլ պարզապես նրանով, որ թույլ են տալիս։ Երևի նաև այդ դեպքի համար է ասված «Յուրաքանչյուրն ունի այն, ինչին արժանի է»։

  5. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    26
    Գրառումներ
    5,546

    Re. Ամուսնական դավաճանություն

    Դավաճանությունը ՉԵՄ ԸՆԴՈւՆՈւՄ.Լինի դա հայրենիքի հանդեպ,ընկերոջ,թե ամուսնու(կնոջ):Իսկ Ուլուանայի նշած դեպքը միանշանակ համարում եմ դավաճանություն:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990

    Re. Ամուսնական դավաճանություն

    դավաճանություն.անլիարժեքության կոպլեքս,անվստահություն
    դավաճանող տղամարդը ըստ իս,ամեն անգամ ուղղակի փորձում է իրեն համոզել,որ նա կարող է գրավել նաև ուրիշ կնոջ,ուշադրության արժանանալ,սեփական ինչ-որ կարծիքների մեջ իրեն համոզել,պատրանքներով մի քիչ էլ ապրել,չգիտեմ ,խղջում եմ...
    իսկ երբ նա ստում է կնոջը,ստորություն,ընդհանրապես,կապ չունի ինչ մեջ,նա նախ ստում է իրեն,կարծելով թե կինը հավատաց,ասենք կինը լռում է,կամ նա էլ իր հերթին է իրեն հույս տալիս:Լավ չէ,եթե կա դավաճանություն,թե ֆիզիկական,թե հոգեկան,հա,երկուսն էլ նույն բանն է ,կարծում եմ,ապա,ավելորդ է հույսեր փայփայել,ընտանիք սրբության դեմ ստորություն անել:

  7. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,217

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս են այս երևույթին նայում իգական սեռի ներկայացուցիչները՝ ներկա կամ ապագա կանայք։ Արդյո՞ք ընդունելի կամ գոնե տանելի են համարում սեփական ամուսինների ֆիզիկական դավաճանությունը (եկեք, այնուամենայնիվ, այդ երևույթը դավաճանություն անվանենք, գոնե պայմանականորեն), թե՞ բավարարվում են նրանով, որ ամուսինը սիրում է իրենց, իսկ մնացածը անցողիկ ու անկարևոր բաներ են։
    Կպատասխանեմ շատ կարճ և հստակ - այս երևույթին նայում եմ բացասական...

    հ.գ. ճի՞շտ եմ շարադրել, նման ձևով կարելի՞ է ասել...նայում են բացասական, կամ դրական , ճիշտ արտահայտությունա չէ՞...

  8. #8
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,217

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Իհարկե դավաճանություն է, եթե դա դավաճանություն չէ, ապա էլ ո՞րն է դավաճանություն։ Շատ ճիշտ է, մեր հասարակության համար տղամարդու կողմից դավաճանությունն իրոք ընդունվում է որպես նորմալ, կամ գրեթե նորմալ երևույթ։ Սակայն կարծում եմ, որ դրանում հիմնական մեղավորը հենց դավաճանվող կանայք են, ոչ թե այն պատճառաբանությամբ, որ նրանց մեղավորությամբ է տղամարդը այլ կնոջ կարիք զգում, այլ պարզապես նրանով, որ թույլ են տալիս։ Երևի նաև այդ դեպքի համար է ասված «Յուրաքանչյուրն ունի այն, ինչին արժանի է»։
    չէ, միշտ չէ այդպես, միանշանակ ասել չի կարելի...

  9. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    561

    Re. Ամուսնական դավաճանություն

    Կարծում եմ, եթե ամուսինը կամ կինը այլևս չի սիրում իր կնոջը կամ ամուսնուն, այդտեղ դավաճանություն չկա: Շատ նորմալ երևույթ ա՝ սիրել, հետո էլ չսիրելը: Իսկ եթե գնում ուրիշի հետ "պառկում ա", հավանաբար էլ չի սիրում: Իսկ եթե ասում ա "Սիրելի'ս ես քեզ չեմ դավաճանել, ես քեզ դեռ սիրում եմ, ես պարզապես քնել եմ ուրիշի հետ", ուրեմն հաստատ չի սիրում: Էդ դեպքերում լավ կլինի ուղղակի բաժանվել կամ ապռեն իրարից առանձին ու ինչքան ուզեն իրար դավաճանեն:
    Հետո, նաև կախված ա, թե մարդ ինչ ձև ա ընդունում ամուսնություն պետք ա որոշ ժամանակ իրար հետ երևի ապրեն, հետո ամուսնանան:հասկացությունը, ինձ համար դա մի մեծ նշանակություն չունի, կարող ա պապուս նման ես էլ մի 5 անգամ ամուսնանամ, ուղղակի նորմալ կանանց հետ ու հենց զգանք, որ արդեն դավաճանելու պահը էկել ա, ամուսնական կապերը կխզենք, բայց դե դեռ 5 կին էլ պետք ա ճարել, որ ինձ նման մտածեն: Բայց դե մարդիկ կան, որ ուզում են ամբողջ կյանքը ամուսնու կամ կնոջ հետ անցկացնեն, տենց դեպքերում լավ կլինի որոշ ժամանակ (ասենք 1-2 տարի) իրար հետ ապրեն, հետո որոշեն ամուսնանում են, թե չէ:

  10. #10
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    541

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Բայցևայնպես, ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց իրենց՝ տղամարդկանց վերաբերմունքը այս հարցին. կխնդրեի, որ ֆորումի բոլոր արական սեռի ներկայացուցիչները գոնե մի քանի բառով իրենց վերաբերմունքն արտահայտեին՝ այս թեմայում գրառում(ներ) անելով։
    Եվ այսպես. որևէ այլ կնոջ հետ ունեցած ֆիզիկական հարաբերություն(ներ)ը ամուսնական դավաճանություն համարու՞մ եք թե՞ ոչ։
    Եթե մարդ ու կին իրար սիրում են, ապա դա իհարկե դավաճանություն է։ Սիրո ժամանակ երկու կողմերն էլ իրար հավասար են։
    Իսկ եթե արդեն սեր չկա, ու երկու կողմն էլ դա գիտեն ու մեկ էլ մեկը մյուսին այդ բանի մասին արդեն տեղյակ են պահել, ապա դա ուրիշ հարց է։ Այդ դեպքում արդեն կախված է նրանից, թե իրանք իրար մեջ ոնց կպայմանավորվեն։

  11. #11
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    չէ, միշտ չէ այդպես, միանշանակ ասել չի կարելի...
    Իմ գրածը բնականաբար վերաբերում է այն դեպքին, երբ մարդիկ միմյանց սիրում են, իսկ եթե նրանց հարաբերությունները կրում են այլ բնույթ, դա ուրիշ բան։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990

    Re. Ամուսնական դավաճանություն

    դավաճանություն, անլիարժեքության կոպլեքս,անվստահություն
    դավաճանող տղամարդը ըստ իս,ամեն անգամ ուղղակի փորձում է իրեն համոզել,որ նա կարող է գրավել նաև ուրիշ կնոջ,ուշադրության արժանանալ,սեփական ինչ-որ կարծիքների մեջ իրեն համոզել,պատրանքներով մի քիչ էլ ապրել,չգիտեմ ,խղջում եմ...
    իսկ երբ նա ստում է կնոջը,ստորություն,ընդհանրապես,կապ չունի ինչ մեջ,նա նախ ստում է իրեն,կարծելով թե կինը հավատաց,ասենք կինը լռում է,կամ նա էլ իր հերթին է իրեն հույս տալիս:Լավ չէ,եթե կա դավաճանություն,թե ֆիզիկական,թե հոգեկան,հա,երկուսն էլ նույն բանն է ,կարծում եմ,ապա,ավելորդ է հույսեր փայփայել,ընտանիք սրբության դեմ ստորություն անել:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.07.2006, 21:14:

  13. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2006
    Գրառումներ
    1

    Զայրույթ Re. Ամուսնական դավաճանություն

    Ըստ հայկական ավանդույթի, դավաճանությունը դա կնոջ կողմից դավաճանությունն է:ԵՎ գիտեք թե ինչու՞, որովհետեվ կինն է երեխա ծնում: Կարեվոր չի դա ճիշտ է թե ոչ, կարեվորը ավանդույթները պահպանելն է: Ավանդույթները պահպանելով է, որ այսօր մենք կանք:Իմ կարծիքով, մեր նման փոքր ազգերը պետք է ավանդապաշտ լինեն:Եկեք եվրոպական ճիշտը չփաթաթենք մեր վզին:Առանց այն էլ Եվրոպայից լավ բան չենք կարողանում ներմուծել:Հարգենք մեր մենթալիտետը

  14. #14
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,217

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Իմ գրածը բնականաբար վերաբերում է այն դեպքին, երբ մարդիկ միմյանց սիրում են, իսկ եթե նրանց հարաբերությունները կրում են այլ բնույթ, դա ուրիշ բան։
    կարևոր չի ինչ դեպքի համար է ասված...դու ասում ես եթե տղամարդը դավաճանում է, կինն է մեղավոր, ես կարծում եմ սխալվում ես...իհարկե կան դեպքեր, բայց ընդհանուր առումով, դա սխալ արտահայտություն է...ու հիմնականում նման արտահայտությամբ տղամարդիկ փորձում են արդարացնել իրենց արարքները...

  15. #15
    ավագ մոդեր Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,204
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում NODUS-ի խոսքերից
    Ըստ հայկական ավանդույթի, դավաճանությունը դա կնոջ կողմից դավաճանությունն է:ԵՎ գիտեք թե ինչու՞, որովհետեվ կինն է երեխա ծնում: Կարեվոր չի դա ճիշտ է թե ոչ, կարեվորը ավանդույթները պահպանելն է:
    Ինչպե՞ս թե՝ կարևոր չի՝ ճիշտ է թե սխալ: Դա այն հարցն է, որ միշտ էլ կարևոր է ու պետք է կարևոր լինի: Ստացվում է, որ մեր պապերը ինչ հիմարություն երբևէ արած լինեն, մենք պիտի կուրորեն հետևենք՝ անվերապահորեն ընդունելով, որ եթե մեր պապերն են, ուրեմն չէին կարո՞ղ սխալված լինել: Հիմարություն:
    Մեջբերում NODUS-ի խոսքերից
    Ավանդույթները պահպանելով է, որ այսօր մենք կանք:Իմ կարծիքով, մեր նման փոքր ազգերը պետք է ավանդապաշտ լինեն:Եկեք եվրոպական ճիշտը չփաթաթենք մեր վզին:Առանց այն էլ Եվրոպայից լավ բան չենք կարողանում ներմուծել:Հարգենք մեր մենթալիտետը
    Ես կասեի՝ լավ ավանդույթները պահպանելով է, որ մենք այսօր կանք, իսկ ինչ վերաբերում է վատ ավանդույթներին, ապահենց դրանց շնորհիվ է, որ մենք, չնայած կանք, բայց շատ առումներով անհաջողակ ու դժբախտ ենք:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  2. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •