Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Ամուսնական դավաճանություն

  1. #31
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Դու եզակի մարդ ես: Ես հիացած եմ:
    Մերսի, բայց եզակի չեմ շատերն են տենց մտածում, քիչ քիչ փոխվում ենք

  2. #32
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Ամուսնական դավաճանություն

    Դավաճանությունը ամեն դեպքում մնում է դավաճանություն
    Կապ չունի ամուսնական, թե այլ բնագավառում: Դավաճանությունը ամենակեղտոտ ու կործանարար երևույթն է մարդու կյանքում…
    Իմ կարծիքով, ամուսնական դավաճանությունը դա դավաճանություն է սեփական սկզբունքների ու արժանապատվության դեմ: Չեմ պատկերացնում նախ էն, որ կարելիա մեկին ՍԻՐԵԼ, ՆՇՈՒՄ ԵՄ՝ՍԻՐԵԼ, ու թեկուզ մի վայրկյան ուրիշի մասին մտածել, ու ուրիշից հաճույք ստանալ: Երևի անհնար բանա: Կամ ավելի կոպիտ օրինակ՝կնոջդ դավաճանելուց հետո , ոնց կարաս նույն ձեռքերով,որոնցով քիչ առաջ գուրգուրում էիր որևէ անբարոյականի, գրկես կնոջդ, կամ ընդհանրապես էդ ձեռքերով կպնես նրան…
    Ու չեմ հավատում , որ դավաճանությունից հետո մարդը կարա իրան լրիվ հանգիստ ու մաքուր զգա: Ով էլ լինի, ինչքան էլ սրիկա լինի, մեկա հոգու խորքում դավաճանությունից սև հետք կմնա, որը ավելի ուշ կսկսի հոգին կրծել:
    Մի խոսքով , կնոջ հանդեպ դավաճանությունը աններելի սրիկայություն է, իսկ ընդհանրապես դավաճանությունը ՝թույլ կամքի նողկալի դրսեվորում:

    Մոռացա ավելացնեմ, դավաճանությունը մենակ արյունով կմաքրվի...Էն էլ ոչ մինչև վերջ...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 13.12.2006, 19:15: Պատճառ: Գրառման ավելացում։
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  3. #33
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Դավաճանությունը ամեն դեպքում մնում է դավաճանություն
    Կապ չունի ամուսնական, թե այլ բնագավառում: Դավաճանությունը ամենակեղտոտ ու կործանարար երևույթն է մարդու կյանքում…
    Իմ կարծիքով, ամուսնական դավաճանությունը դա դավաճանություն է սեփական սկզբունքների ու արժանապատվության դեմ: Չեմ պատկերացնում նախ էն, որ կարելիա մեկին ՍԻՐԵԼ, ՆՇՈՒՄ ԵՄ՝ՍԻՐԵԼ, ու թեկուզ մի վայրկյան ուրիշի մասին մտածել, ու ուրիշից հաճույք ստանալ: Երևի անհնար բանա: Կամ ավելի կոպիտ օրինակ՝կնոջդ դավաճանելուց հետո , ոնց կարաս նույն ձեռքերով,որոնցով քիչ առաջ գուրգուրում էիր որևէ անբարոյականի, գրկես կնոջդ, կամ ընդհանրապես էդ ձեռքերով կպնես նրան…
    Ու չեմ հավատում , որ դավաճանությունից հետո մարդը կարա իրան լրիվ հանգիստ ու մաքուր զգա: Ով էլ լինի, ինչքան էլ սրիկա լինի, մեկա հոգու խորքում դավաճանությունից սև հետք կմնա, որը ավելի ուշ կսկսի հոգին կրծել:
    Մի խոսքով , կնոջ հանդեպ դավաճանությունը աններելի սրիկայություն է, իսկ ընդհանրապես դավաճանությունը ՝թույլ կամքի նողկալի դրսեվորում:

    Մոռացա ավելացնեմ, դավաճանությունը մենակ արյունով կմաքրվի...Էն էլ ոչ մինչև վերջ...
    Էս ինչ ջղայնացած ես ախպեր ջան , ավատարտ համապատասխանումա քեզ , նախ ասեմ որ դավաճանելուց հեչել պարտադիր չէ անբարոյականի հետ կապվել, հնարավոր չի քո կարծիքով ամուսնացած մարդը սիրահարվի ուրիշ կնոջ կամ աղջկա անկեղծորեն սիրահարվի ոչ թե սեքսի համաար, կարծում եմ որ շատ հնարավոր է, ու եթե տվյալ մարդը մի քիչել բնավորությամբ թույլ եղավ հնարավորա շուտ տրվի էտ սիրուն, ես դավաճանությունը չեմ արդարացնում , բայց ասեմ անկախ մեր կարծիքից դավաճանության վերաբերյալ էտ կարողա պատահի ցանկացած մարդու հետ, դրա համար կարծում եմ տենց ածականներ ճիշտ չի գրել:

  4. #34

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Անկախ մեր կարծիքից դավաճանության վերաբերյալ էտ կարողա պատահի ցանկացած մարդու հետ:
    Համամիտ եմ քո այս մտքի հետ, ,բայց մինչև այդ քայլն անելը մի փոքր արժե մտածել հետևանքների մասին ու մի քիչ էլ գոնե կողակցի
    Քանի որ պահի տակ տրվելով կրքին՝ հետո փոշմանում են արած քայլի համար,բայց արդեն ուշ է լինում…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #35
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    30
    Գրառումներ
    493

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Sladkaya-ի խոսքերից
    Համամիտ եմ քո այս մտքի հետ, ,բայց մինչև այդ քայլն անելը մի փոքր արժե մտածել հետևանքների մասին ու մի քիչ էլ գոնե կողակցի
    Քանի որ պահի տակ տրվելով կրքին՝ հետո փոշմանում են արած քայլի համար,բայց արդեն ուշ է լինում…
    Իրոք որ ՈՒշ ըլնի, նուշ ըլնի
    արտահայտությունը ստեղ տեղին չի մի քիչ մտացել արժե, մանավանդ որ լուրջ կորցնելու բան ունես
    բայց մարդու էությունն այնպիսին է որ կորցնելուց հետո է զգում, թե ինչ ուներ, և ինչ մնաց
    ...ներկերս վերջացել են...

  6. #36
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Էս ինչ ջղայնացած ես ախպեր ջան , ավատարտ համապատասխանումա քեզ , նախ ասեմ որ դավաճանելուց հեչել պարտադիր չէ անբարոյականի հետ կապվել, հնարավոր չի քո կարծիքով ամուսնացած մարդը սիրահարվի ուրիշ կնոջ կամ աղջկա անկեղծորեն սիրահարվի ոչ թե սեքսի համաար, կարծում եմ որ շատ հնարավոր է, ու եթե տվյալ մարդը մի քիչել բնավորությամբ թույլ եղավ հնարավորա շուտ տրվի էտ սիրուն, ես դավաճանությունը չեմ արդարացնում , բայց ասեմ անկախ մեր կարծիքից դավաճանության վերաբերյալ էտ կարողա պատահի ցանկացած մարդու հետ, դրա համար կարծում եմ տենց ածականներ ճիշտ չի գրել:
    Ինձ թվումա, ամուսնացած,սիրող մարդը հաստատ չի կարա ՍԻՐԱՀԱՐՎԻ, որովհետև էդ զգացմունքը իրա ունեցածից հազառ գլուխ ցածրա…
    Խոսքս էլ հենց թույլ բնավորության մասին էր...Ու հաստատ ցանկացած մարդու հետ չի կարա պատահի, ու ով իրա վվրա վստահ չի, ելնելով իրա մաքռությունից ու առաքինությունից թող չամուսնանա
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #37
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    145

    Սիրտ Re. Ամուսնական դավաճանություն

    Անձամբ ես չեմ ների իմ սիրելիի դավաճանությունը, որովհետև ես ինձ չեմ վերագրում այն կանանց կամ աղջիկների շարքերին, որոնք սովոր են, որ իրենց չեն գնահատում: Ես կթողնեմ կհեռանամ, իսկ նա հաստատ կփոշմանի. . .

  8. #38
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,112

    Re. Ամուսնական դավաճանություն

    դավաճանել ամուսինը կարող է... բայց մի 3 անգամ,զուտ հետքրքրության համար,որ աչքը դուրսը չմնա
    իսկ կնոջ դավաճանությունը դա աններելի է,դա արյունն էլ չի մաքրի, երևի վառելը միայն կարող է մաքրել,նույնիսկ համբույրը,ներելի չէ:
    հիմա եթե այստեղի աղջիկները չհամաձայնվեն իմ հետ ,ապա ես հարցնում եմ ,իսկ ինչի ոչ ոքի չի հետաքրքրում տղայի կուսությունը?,բայց աղջկանը.....
    մի խոսքով կինը անբասիր պետք է լինի,դե տղամարդու մեջ մի քիչ անասնական գծեր կան, դա պետք է հասկանան բոլորը, այ կնոջը պետք է անհանգստացի այն,թե ամուսնու շորերը մաքուր են թե չէ, երեխաների դասերը, իսկ ամուսինը թող միայն գումար բերի տուն:
    ու վերջաբան.<<այն ինչ կարելի է Զևսին,չի կարելի եզին>>կներեք, բայց դա ասացվածք է,թեև կոպիտ

  9. #39
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    403

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես չեմ ների իմ սիրելիի դավաճանությունը, որովհետև ես ինձ չեմ վերագրում այն կանանց կամ աղջիկների շարքերին, որոնք սովոր են, որ իրենց չեն գնահատում: Ես կթողնեմ կհեռանամ, իսկ նա հաստատ կփոշմանի. . .
    Ապրե՛ս,ջան… նախ ամուսինը պիտի իրեն թույլ չտա նման բան… ես մեռնեմ, կնոջս չեմ դավաճանի… որովհետև ես նրան կսիրեմ…
    իսկ,կինն էլ իր հերթին պիտի չթողնի,որ իրեն դավաճանեն…

  10. #40

    Սիրտ Re. Ամուսնական դավաճանություն

    Ես չեմ ասի ես ինչպես կանեմ,դա ինձ համար համարում եմ գաղտնիք:Բայց ասեմ այն ինչ գտնում եմ ճիշտ:
    Նախ եկեք պարզենք դավաճանության մի քանի պատճառը:
    1.Ամուսիններից մեկը չի ստանում այն ինչ ուզում է,պետք չէ միանգամից ուրիշ բան մտածենք,դա կարող է լինել նաև սիրալիր վերաբերմունքը, ջերմությունը, քաղցր խոսքեր որոնք աղփիկները շատ են սիրում: Նախ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է մտնի իր դերի մեջ:Պետք է այպես անի որպեսզի իր զուգընկերը չհոգնի իրանից:Այսպես ասած ամեն անգամ գտնի իր մեջ նոր բան,բնավորության նոր գիծ,որը նրան դուր է գալիս:
    2.Եթե ամուսինը հիմնականում մեր տղաները,ինչպես ընդունվածէ իրանց մոտ ասել "Леви" են գնում:Ու հիմնականում հետաքրքրության համար,որովհետև էդ աղջիկը գեղեցիկ կազմվածք ունի,գեղեցիկ ոտքեր և այլն:
    Եկեք գնահատենք մեր կանանց:Չփորձենք նրանց նվաստացնել:
    Իսկ ինչ վերաբերվում է նրան թե ես ինչպես կվերաբերվեմ դավաճանությանը,ապա ասեմ որ ԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ:Այնպես որ դավաճանության դեպքում լավ կլինի մինչև իմ իմանալը շորերը հավաքի և ուր ուզում է թող գնա:

  11. #41
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ենք հասկանում այս արտահայտության տակ։

    Մեջ չեմ բերի լրիվ գրառումը
    Ասեմ միանշանակ չեմ ընդունում այդ բացատրությունը
    Իմ համար դա դավաճանություն է: Կարամ ասեմ միանշանակ չեմ ների ամուսնուս:

    Մի միտք էլ եմ լսել բացի քո բերածներից
    Ուրեմն մի քանի տղա ասւմ են
    - Ո՞նց կարող ես դու դավաճանություն համարել այն փաստը երբ կինը հղի է լինում իսկ տղամարդը իր բնական կարիքները ունի: Իսկ բժիշկը արգելում է վերջի ամիսներին սեքսով զբաղվել այդ տղամարդը ի՞նչ անի իրան կախի:

    Ասեմ միանշանակ այդ դեպքում էլ եմ համարում դավաճանություն

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Черный~Ангел-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Ամուսիններից մեկը չի ստանում այն ինչ ուզում է, պետք չէ միանգամից ուրիշ բան մտածենք,դա կարող է լինել նաև սիրալիր վերաբերմունքը, ջերմությունը, քաղցր խոսքեր որոնք աղփիկները շատ են սիրում:Նախ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է մտնի իր դերի մեջ:Պետք է այպես անի որպեսզի իր զուգընկերը չհոգնի իրանից:Այսպես ասած ամեն անգամ գտնի իր մեջ նոր բան,բնավորության նոր գիծ,որը նրան դուր է գալիս:
    Հա այս պատճառաբաությունն էլ է ընդունված մեր մեջ
    Իսկ չի կարելի ուղղակի բացատրել զուգընկերոջդ ինչ է քեզ պակասում?
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.03.2007, 09:00: Պատճառ: Գրառման ավելացում
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  12. #42

    Սիրտ Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Real_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա այս պատճառաբաությունն էլ է ընդունված մեր մեջ
    Իսկ չի կարելի ուղղակի բացատրել զուգընկերոջդ ինչ է քեզ պակասում?
    Իհարկե հնարավոր է,բայց ոչ բոլորն են որ կարող են ասել այն ինչ կարելի է

  13. #43
    Սկսնակ անդամ Հասուլյո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    38

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ենք հասկանում այս արտահայտության տակ։ Արդյո՞ք կինն ու տղամարդը նույն իմաստն են դնում այս բառերի մեջ։ Շատ տարածված է այն երևույթը, որ շատ ամուսնացած տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած ֆիզիկական կամ սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ էլ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան «ըմբռնումով» մոտենա ու այսպես ասած՝ «թեթև տանի»։ Շատ տղամարդկանցից եմ լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։

    Այս տեսակետը, կարծում եմ, առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։ Դե, տվյալ պահին չենք խոսում այն դեպքերի մասին, երբ ոչ միայն մարմինն է ուրիշ կնոջ պատկանում, այլև սիրտը, կամ էլ երբ սիրտը ո՛չ սեփական կնոջն է պատկանում, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկին...
    Կարծում եմ, որ անկախ ամենի ինչից, սիրող տղամարդը երբեք չի կարող պառկել ուրիշի հետ: Եվ համաձայն չեմ այն կարծիքին, որ կարող է պառկել ուրիշի հետ, բայց սիրել կնոջը, քանի որ միայն սիրելիի կողքին ես զգում այն քաղցր և ամենաջերմ ապրումները: Եվ միաժամանակ ասեմ, որ տղամարդու դավաճանության մեջ ես մեղադրում եմ կնոջը, նույնն էլ կնոջ դավաճանության մեջ մեղադրում եմ տղամարդուն: Այնպես պետք է անել, որ տղամարդը և կինը երբեք ոչ մի բանի կարոտ և չտես չլինեն, և ապրեն վայելելով ամեն ինչ:
    Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը...

  14. #44
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    121

    Re. Ամուսնական դավաճանություն

    Ես ֆիզիկականը կարող եմ դավաճանություն չհամարել, երբ իմ և տվյալ մարդու միջև էդ չի եղել… բայց երբ դուք արդեն ամուսնացած եք, նույնիսկ ֆիզիկականը կարող է դիտվել դավաչանություն … եզակի բացառություններով
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  15. #45
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2008
    Գրառումներ
    2

    Re. Ամուսնական դավաճանություն

    ԵՐԵՎԱՆ: Թեման բավականին ընդգրկուն է, սակայն եթե կարճ պատասխանեմ կասեմ, որ այ'ո դավաճանություն է: Քանզի նույնը կարող է անել և կինը: Կարող եմ հակառակ հարցս ուղղել տղաներին, արդյո?ք դա նրանք կհամարե?ն դավաճանություն: Ես ինքս ամուսնացած եմ, և գտնում եմ, որ ցանկացած էակ իր ցանկությունները կարող է գտնել և իրընտանիքի ներսում, եթե իհարկե շատ ցանկանա, նա իր կնոջ մեջ կարող է տեսնել, և կին, և ընկերուհի և սիրուհի: Նույնը և հակառակը:

Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  2. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •