Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Ամուսնական դավաճանություն

  1. #16
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    կարևոր չի ինչ դեպքի համար է ասված...դու ասում ես եթե տղամարդը դավաճանում է, կինն է մեղավոր, ես կարծում եմ սխալվում ես...իհարկե կան դեպքեր, բայց ընդհանուր առումով, դա սխալ արտահայտություն է...ու հիմնականում նման արտահայտությամբ տղամարդիկ փորձում են արդարացնել իրենց արարքները...
    Ես բոլորովին չեմ փորձում արդարացնել, քավ լիցի։ Կնոջ մեղավորության վերաբերյալ, կարծում եմ, մեր մեջ թյուրըմբռնում կա։ Ես ասում եմ կինը մեղավոր է ոչ թե նրանում, որ նրան դավաճանում են, այլ նրանում, որ դավաճանողը հիմնականում վստահ է, որ կինը համակերպվելու է ու լռելու:
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  2. #17
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում NODUS-ի խոսքերից
    Ըստ հայկական ավանդույթի, դավաճանությունը դա կնոջ կողմից դավաճանությունն է:ԵՎ գիտեք թե ինչու՞, որովհետեվ կինն է երեխա ծնում: Կարեվոր չի դա ճիշտ է թե ոչ, կարեվորը ավանդույթները պահպանելն է: Ավանդույթները պահպանելով է, որ այսօր մենք կանք:Իմ կարծիքով, մեր նման փոքր ազգերը պետք է ավանդապաշտ լինեն:Եկեք եվրոպական ճիշտը չփաթաթենք մեր վզին:Առանց այն էլ Եվրոպայից լավ բան չենք կարողանում ներմուծել:Հարգենք մեր մենթալիտետը
    Գուցե ավելացնես, որ Եվրոպական ճիշտը, դա համասեռամոլությունն ու կրոնական աղանդներն ե՞ն Չէ որ այդպես են ասում հեռուստաէկրանից ճոռոմ–ճոռոմ ազգից խոսող, բայց «ազգ»–ը «ժողովուրդ»–ից չտարբերող «մտավորականները»

    Հ.Գ. Կներեք, կրկին թեմայից շեղվեցի
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Գուցե ավելացնես, որ Եվրոպական ճիշտը, դա համասեռամոլությունն ու կրոնական աղանդներն ե՞ն
    Ո՛չ, դու չարաչար սխալվում ես։ Դա այն ճիշտն է, որը քեզ ներկայացնում են, որ դու Եվրոպական արեքները չընդունես ու մնաս հոտած ու նեխած խորհրդային մտածելակերպով։
    Եվրոպան ՉԻ պրոպագանդում համասառելամոլություն ու/կամ կրոնական աղանդներ։ Նա ընդունում ու հանգիստ է վերաբերվում դրանց, տալիս է մարդկանց ազատ ընտրության հնարավորություն։ Իսկ կլինես թե չէ աղանդավոր դա քո գործն է։ Իհարկե մեր երկրում ես գտնում եմ, որ որոշակի պրոպոգանդա քրիստոնեության պետք է, հակառակ դեպքում վատ բաներ կլինի։ Իսկ համասեռամոլության մասին խոսելն ավելորդ եմ համարում։ Դա չեն ընտրում։ Նրանք կան։ Նույնքան որքան ԵՎրոպայում։ ԵՎ հանգիստ թողնելով ապրել նրանց, ոչինչ չի փոխվում։

  4. #19
    Լիարժեք անդամ GEV85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    75

    Re. Ամուսնական դավաճանություն

    Դավաճանության մեջ էական նշանակություն չունի թե ով է դավաճանել կինը թե տղամարդը, որովհետև Աստծո առաջ երկուսն էլ հավասար մեղավոր են, ու կարծում եմ որ ինչպես նշվեց վերևը տղամարդու դավաճանությունը արդարացնելը ավանդույթներով՝ դա սխալ մտածելակերպ է

  5. #20
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ո՛չ, դու չարաչար սխալվում ես։ Դա այն ճիշտն է, որը քեզ ներկայացնում են, որ դու Եվրոպական արեքները չընդունես ու մնաս հոտած ու նեխած խորհրդային մտածելակերպով։
    Կամ ես քո գրածը հիմա կարդում եմ ու չեմ հասկանում, կամ էլ դու իմ գրածը կարդացել ու չես հասկացել։ Ամեն դեպքում, պարզաբանեմ, որ տվյալ հարցում մենք բավականին նման մոտեցում ունենք, գուցե և նույնական
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  6. #21
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,481
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Ամուսնական դավաճանություն

    Ես ինքս բացասաբար եմ վերաբերվում դավաճանության հանգամանքին:
    Սակայն մինչև այդ հանգամանքի վերաբերյալ դրական կամ բացասական վերաբերմունք ցուցաբերելը անհրաժեշտ է հասկանալ, թե որն է հանդիսանում դավաճանության պատճառը: Ամուսնական դավաճանության մեջ դավաճանության կորիզը պետք է փնտրել հենց ընտանեկան ձևավորված հարաբերություններում: Դավաճանությունն առաջանում է այն ժամանակ, երբ ամուսիններից մեկը (էական չէ կոնկրետ կինը թե տղամարդը) ձանձրանում են միօրինակությունից, նրանց դադարում է բավարարել այն միապաղաղությունը, որ առկա է ընտանիքում, և նա սկսում է նոր հետաքրքրություններ փնտրել դրսում: Դրա համար ամուսինները պետք է աշխատեն միշտ հետաքրքիր լինել իրենց կանանց համար և հակառակը: Պետք է հիշել, որ ընտանիքը ստեղծվում է ոչ միայն սերունդը շարունակելու համար: Պետք է զանազանություն մտցվի ընտանեկան կյանքում: Պետք է գտնել նոր հետաքրքրություններ, ոչ թե սահմանափակվել «Ամուսինը առավոտյան գնաց աշխատանքի, երեկոյան եկավ տուն, փող բերեց, կինը խոհանոցային ու տնային գործերը արեց, գիշերը ամուսինները կատարեցին իրենց "ամուսնական պարտականությունները"»: Այդ ընտանիքը, ինչպես և նրա անդամները պետք է ապրեն: Օդ է անհրաժեշտ այդ ընտանիքի հետագա կյանքի համար…
    Պետք է ընտանեկան հարաբերություններում միշտ տիրեն փոխզիջումային հարաբերությունները, պետք է ամուսիններից յուրաքանչյուրը կարողանա ընդունել իր սխալը և ուղղել այն: Կինը պետք է ոչ միայն խոհանոցի թագուհին լինի, այլ հանձինս նրա պետք է կանգուն լինի ընտանիքը: Հիշենք Շիրազի խոսքերը. «Մեր տան սյունն է մայրս…»

  7. #22
    ավագ մոդեր Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,134
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ես ինքս բացասաբար եմ վերաբերվում դավաճանության հանգամանքին:
    Սակայն մինչև այդ հանգամանքի վերաբերյալ դրական կամ բացասական վերաբերմունք ցուցաբերելը անհրաժեշտ է հասկանալ, թե որն է հանդիսանում դավաճանության պատճառը:
    Համաձայն եմ, հաճախ պատճառներ իրոք լինում են, և դրանք անպայման հարկավոր է գտնել ու վերացնել։ Նաև համաձայն եմ, որ շատ հաճախ ամուսիններից մեկի դավաճանության պատճառը մյուսի մեջ է լինում, թեկուզ անուղղակի։ Բայց կան նաև դեպքեր, երբ ամուսինը (կնոջ հետ կապված այդպիսի դեպքի մասին դեռ չեմ լսել, չգիտեմ) համարում է, որ կնոջը դավաճանելը միանգամայն բնական ու նույնիսկ անհրաժեշտ երևույթ է տղամարդու համար, և նա դա նույնիսկ չի կապում զգացմունքների հետ։ Սրա մասին թեմայի սկզբում արդեն ավելի մանրամասն գրել եմ։ Այս դեպքում պատճառը ոչ թե կինն է, այլ տվյալ տղամարդու մտածելակերպը, որն անձամբ ինձ համար միանգամայն խորթ ու անընդունելի է և ոչ մի դեպքում ուղեղիս մեջ չի տեղավորվի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #23
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36

    Ուշադրություն Re. Ամուսնական դավաճանություն

    Եկեք այս հարցին նայենք այսպես, կինը տան գեղեցկության, մաքրության, կանացիության խորհրդանիշնա, մի խոսքով տան ծաղիկնա: Իսկ տղամարդը պետքա ուժեղ լինի(ոչ միայն ֆիզիկապես), որպեսի իր ընտանիքը միշտ պաշտպանված զգա իրեն, գտնում եմ նաև, որ տղամարդը պետքա լուծի տան բոլոր ֆինանսական խնդիրները, իսկ կինը պետքա աշխատի միայն իր ցանկության և ամուսնու համաձայնության պայմաններում(դա երևի արդեն ուրիշ թեմայա... ):
    Եթե ավելի պատկերավոր ասենք կինը տան սպիտակ սփռոցնա, իսկ ամուսինը ավելի շուտ ոչ սպիտակ վարագույրը... Կարճ ասած կինը միանշանակ դավաճանելու իրավունք չունի', ամուսնու կողմից դավաճանությունը նույնպես չեմ ընդունում ու չեմ արդարացնում(հատկապես եթե դա լինումա ընտանիքի ամրության հաշվին), ուղղակի կարելիա հասկանալ ֆիզիկական դավաճանության դիմած տղամարդուն, քանի որ կինդ միայն սիրելու համարա, իսկ ջղայնությունը կարելիա ուրիշ կանանց վրա թափել : Ինձ թվումա կինը իրեն ավելի դավաճանված կզգա, եթե ինչ-որ վտանգի դեպքում ամուսինը լքի իրեն, կամ թաքնվի կնոջ թիկունքում...
    Վերջում ավելացնեմ, որ դեռ ամուսնացած չեմ, իսկ ամուսնանալուց հետո չգիտեմ ինչպես կնայեմ այս հարցին:
    Վերջին խմբագրող՝ Sam521: 13.12.2006, 12:56:

  9. #24
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,481
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Յախշի-ի խոսքերից
    Կարճ ասած կինը միանշանակ դավաճանելու իրավունք չունի
    այ քեզ բան
    Նշանակում է որ տղամարդը "երկունշանակ" ունի՞
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.12.2006, 13:15:

  10. #25
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    այ քեզ բան
    Նշանակում է որ տղամարդը "երկունշանակ" ունի՞
    Մեր հայկական իրականությունում տենցա, զարմանալին էնա որ դաժէ կանանց որոշակի մաս նույնպես տենց են մտածում

  11. #26
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    33
    Գրառումներ
    467

    Re. Ամուսնական դավաճանություն

    Սրանից վատ բան երևի չկա: Եթե ամուսինը դավաճանում է կնոջը, մի քիչ ավելի մեղմ է, քան երբ կինն է դավաճանում ամուսնուն: Բայց ասեմ, որ ինքնին դավաճանությունը, թե ամուսնական, թե ընդհանրապես, ամենասարսափելին է:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  12. #27
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Սրանից վատ բան երևի չկա: Եթե ամուսինը դավաճանում է կնոջը, մի քիչ ավելի մեղմ է, քան երբ կինն է դավաճանում ամուսնուն: Բայց ասեմ, որ ինքնին դավաճանությունը, թե ամուսնական, թե ընդհանրապես, ամենասարսափելին է:
    Ինչի համարա մի քիչ ավելի մեղմ կարող ես բացատրել??

  13. #28
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    33
    Գրառումներ
    467

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Ինչի համարա մի քիչ ավելի մեղմ կարող ես բացատրել??
    Դա այն, որ կինը ինչ-որ տեղ կների իր ամուսնուն, իսկ ամուսինը՝ ոչ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  14. #29
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339

    Re. Ամուսնական դավաճանություն

    Նույն բաննա բացարձակապես ոչ մի տարբերություն, ուղղակի մեր մոտ սեռերի հավասարություն չկա դրա համարել բոլորս կամ համարյա բոլորս էլ մտածում ենք որ կնոջ դավաճանությունը սարսափելի բանա, իսկ տղամարդունը ճիշտա վատա բայց դե տղամարդա էլի

  15. #30
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    33
    Գրառումներ
    467

    Re. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Նույն բաննա բացարձակապես ոչ մի տարբերություն, ուղղակի մեր մոտ սեռերի հավասարություն չկա դրա համարել բոլորս կամ համարյա բոլորս էլ մտածում ենք որ կնոջ դավաճանությունը սարսափելի բանա, իսկ տղամարդունը ճիշտա վատա բայց դե տղամարդա էլի
    Դու եզակի մարդ ես: Ես հիացած եմ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  2. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •