Ժողովուրդ, ես չեմ ակնկալում, որ գերեզմանին ծառ տնկելը միանգամից ինչ–որ որոշումով սովորույթ է դառնալու, ու էսօր–վաղը ողջ ժողովուրդը հենց տենց է անելու։ Սովորույթները քիչ–քիչ, տասնամյակների ու հարուրամյակների ընթացքում են ձևավորվում։ Բայց կարող ենք էսօր դրա սկիզբը դնել, նպաստել սովորույթի ձևավորմանը։ Ըատկապես որ, ինչպես թեմայում տարբեր մարդիկ նշեցին, Հայաստանի (և ոչ միայն) տարբեր շրջաններում գերեզմանին ծառ տնկելու նախադեպ տեսել են, նման սովորույթ եղել է ժամանակին։ Հետևաբար սովորույթը վերականգնելն ավելի հեշտ պիտի որ լինի։ Ուղղակի մեր էս տեխնիկայի ու ուրբանիզացիայի դարում տարվել ենք ամեն ինչ բետոնապատելով։
Իհարկե, տարբեր հանգամանքներ շատ կան, որ պիտի հաշվի առնվեն։ Ցանկացած նոր բան իր հետ տարբեր հարցեր է բերում։ Բայց կարծում եմ, եթե հիմնական գաղափարը մարդկանց սրտով լինի, գեղեցիկ թվա, մարդիկ կմտածեն, ընթացքում քիչ–քիչ տարբեր պրոբլեմների լուծումներ կգտնեն։ Մենք հնարամիտ ազգ ենքՊետք է ուղղակի էդ հնարամտությունը դրականին ուղղել։
Ինչ վերաբերում է արմատների պրոբլեմին, դրան էլ կարելի է լուծումներ գտնել։ Չտարածվող (ուղղաձիգ կամ կծիկի պես) արմատներով ծառեր շատ կան. օրինակ հենց կաղնին, ուղղաձիգ խորացող արմատներ է ունենում (համապատասխան գրականությունից էսօր ճշտեցի), ու սիրուն, դարավոր ծառ է։ Կարծում եմ հարմար կլինի գերեզմանոցների համար։
Ի վերջո, որտեղ որ շատ խիտ լինեն գերեզմանները, կարելի է ամեն մի ընտանիքի առանձնացված ցանկածատված տարածքում՝ ասենք տատիկ ու պապիկի համար ընդհանուր մի ծառ տնկել
Գերեզմանը գտնելու համար էլ կարելի է ճանապարհներին ցուցանակներ դնել։ Առանձնապես ծախսատար կամ բարդ բան չի։
Եվ այլն![]()
Էջանիշներ