User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Գերեզմանաքա՞ր, թե՞ գերեզմանաԾառ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր Ժամի դռանը խառնիխուռն գերեզմանոց էր՝ տարբեր ձևերի քարերով՝ տաշած ու անտաշ, տձև ու ձևավոր: Մի կարմիր քար կար, դրա վրա շատ հարմար էր նստելը: Հետո սաղ քանդեցին, մի տեղ կիտուկ արեցին, ոսկորներն էլ դես ու դեն շպրտեցին, տեղը գեղեցիկ այգի ստեղծեցին, քարե հուշաղբյուրով, խաչքարերով, նստարաններով ու խնամված ծաղկանոցով, Ռամշի ասած՝ կոմպակտ, ու Ռամշի դրած նկարի՝ եվրոյոտ ինչ-որ անկյուն ա ստեղծվել, ես մեր Ժամի դուռն էի սիրում, ինձ էն կարմիր քարին նստած, էն մյուս քարերի վրա քարից քար ցատկելիս հիշում եմ, էս սիրուն կոմպակտ այգում նստած չեմ հիշում, գուցե եղել եմ, բայց չի տպավորվել, իսկ էն տձև քարերը ավելի շուտ էր
    Ինձ գերեզմանաքարերը երբեք չեն խանգարել, էնքան հետաքրքիր ա երբեմն կարդալ վրան գրվածները, էս մեկը հազար ութ հարյուր թվի ա, էս մեկի ազգանունը իմ տատիս ազգանունն ա, ինձ բարեկամ են, էս մեկը… էն մյուսը ու էդ բոլորը մեր պատմությունն են: Մեր պատմությունը քարերն են, իսկ մենք հետևողականորեն կտրում ենք մեզ ինքներս մեզնից: Մեր գերեզմաններում, էս մեկը ոչ Ժամի դռանը, շատ են յասամանի թփերը, առանց հատուկ կոնցեպցիայի, մտածված ու կազմակերպված ծրագրի մարդիկ տնկել են, եղևնիներ էլ կան, ու ամեն գերեզման մյուսից տարբեր ա, իրար ոչ նման: Ինձ համար էնքան տգեղ ա էս մեր բարձրահարկերի միանմանությունը ու էդ Ռամշի դրած նկարը ու Վահագնի թաղամասը ու էն, «որ հողը, խորքով ու լայնությամբ դարսվող այդ շռայլությունը բաժանում են վանդակիկների. այստեղ կոտեմ է, այստեղ սամիթ, դե՜նը պահիր դնչիկդ, մի քսվիր սամիթիկին, վարունգի՛կ»: Չեմ ուզում…
    Հ. Գ. «Մարդ աստծո, սա երկի՞ր է, թե երկրի մակետ»©ՀՄ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.09.2010, 01:10:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (15.09.2010), Նաիրուհի (15.09.2010), Ֆոտոն (15.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •