Արշակ շատ հետաքրքիր թեմա ես բացել:
Առաջին անգամ այս մտքին հանդիպեցի, եթե չեմ սխալվում Մեգրեի գրքում, որը մտածելու տեղիք տվեց:
Թեկուզև ես էլ եմ Տիգրանի նման եմ որոշել վարվել , բայց կարծում եմ, որ շատ լավ կլիներ,գոնե մեր ժողովուրդը, որ ցանկանում է անպայման թաղվել, գերեզման ունենալ, շիրմաքարի փոխարեն երկարակյաց որևէ ծառ տնկեր, բույսերով պատեր տարածքը: Որքան որ մտածում եմ, միայն դրական կողմեր եմ տեսնում ու այնքան շատ է դուր գալիս այս միտքը: Շատ լավ կլիներ, որ սկսվեր նման սովորություն ձևավորվել, իսկ եթե կարծում ենք, որ մեր ազգը դեռ պատրաստ չի իր սովորությունները փոխելու, ապա կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չէ, ուղղակի հարկավոր է սկսել մեր ու մեր եկող սերունդի գիտակցությունը փոխել:
---------- Ավելացվել է՝ 16:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:39 ----------
Դե Ֆոտոն ջան, կարծում եմ, որ մենք կկարողանանք, ժամանակ առ ժմանակ ծառերը ջրել, միևնույնն է մենք շատ ենք հաճախում գերեզման, իսկ եթե սկսվի այս ծրագիրը իրականանալ էլ ավելի շատ ու հաճույքով կհաճախենք… Համ էլ էդ բետոնի ու քարի ծախսի փոխարեն ջուր կքաշվի ու նույնիսկ հնարավոր կլինի պահակ-այգեպան էլ պահել, որն էլ կհետևի ծառերին:
Էջանիշներ