User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Հյուրանոց Ռուանդա / Hotel Rwanda

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Հյուրանոց Ռուանդա / Hotel Rwanda

    Hotel Rwanda/Հյուրանոց Ռուանդա



    ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2004
    Ռեժիսյոր՝ Թերրի Ջորջ
    Դերերում՝ Դոն Չիդլ, Ջոաքին Ֆենիքս, Նիք Նոլթ, Ժան Ռենո
    Ժանրը՝ դրամա
    IMDB ռեյտինգը՝ 8.3 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 114-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 90%
    Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

    Ֆիլմը 1994թ-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին է:

    Երբ ուսանող էի ամերիկացի դասախոս ունեինք, ով ամեն շաբաթ անգլերեն լեզվով կինոդիտումներ էր կազմակերպում: Ու բավականին լավ ֆիլմեր էր բերում, որովհետև կինոդիտումներին լիքը ուսանողներ էիր գալիս: Մի անգամ ես ու կուրսեցիս՝ Ինգան գնացինք հերթական կինոդիտմանը: Ֆիլմը կոչվում էր Killing Fields, Կամբոջայի ցեղասպանության մասին էր: Սարսափելի ծանր ֆիլմ էր, կեսից Ինգան սկսեց բողոքել, որ լավ չի զգում ու չնայած ես էլ էդքան լավ չէի, բայց մինչև վերջ աչքերս չռած նայում էինք էկրանին ու սպասում, թե էլ ինչ սարսափելի բաներ կպատահեն: Երբ ֆիլմը ավարտվեց, շուռ եկանք ու տեսանք, որ լսարանում մենակ էինք մնացել, բոլոր ուսանողները ընթացքում դուրս էին եկել լսարանից: Ֆիլմը լավն էր, բայց մեռնեմ երկրորդ անգամ չեմ նայի:

    Հյուրանոց Ռուանդան էլ է նույն կարգի ֆիլմ, շատ ծանր (չնայած դաժանությամբ նմանատիպ այլ ֆիլմերի զիջում է - Շինդլերի Ցուցակը, Դաշնակահարը, Killing Fields և այլն), բայց վերջում մի փոքր պոզիտիվ է վերջանում: Ու էս ֆիլմը բոլորս պետք է տեսնենք, որպեսզի հասկանանք մեր անցյալը ու կանխենք ապագան: Ինչևէ, այս ֆիլմն էլ հաստատ երկրորդ անգամ չեմ դիտի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 14.09.2010, 14:15:
    I may be paranoid but no android!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԳՆ շենքն օտարվեց. այն կդառանա հյուրանոց
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.12.2012, 14:22
  2. Վարձով տո՞ւն, թե՞ հյուրանոց
    Հեղինակ՝ Lem, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 21.01.2011, 16:33
  3. Տոկիո Հոթել/Tokio Hotel
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.01.2010, 22:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •