Էնքան ասեցիք ու գրեցիք, որ անիմե նայեմ, այսօր որոշեցի, որ ուշադրություն չեմ դարձնի, որ պատկերային առումով չեմ հավանում անիմեները ու որոշեցի նայել... առաջինը հետաքրքիր վերնագրով ու շապիկի նկարով սա ընկավ աչքովս ինտերնետով ու առանց ուսումնասիրելու, որ Ակումբում նույնիսկ առանձին թեմա կա, նայեցի...
Ինչ տխուր էր...երբեք չէի մտածի, որ հնարավոր է անիմեով այսքան հուզել...Լուսատտիկներով իրենց ստեղծած տունը լուսավորելը, պատերազմը նկարագրող մանկական արտահայտությունները, ֆիլմի ավարտին երեխայի միայնակ, բայց իր համար զվարճալի օրը անցկացնելը...դեռ երկար ժամանակ այս անիմեն ինձ կուղեկցի...
Հ.Գ.Խոստովանում եմ, որ սխալվել եմ այս ֆիլմերին ուշադրություն չդարձնելով, բայց սխալս կսկսեմ ուղղել...




Մեջբերել
Էջանիշներ