Children Of Men/Մարդկության զավակները
ԱՄՆ, 2006
Ռեժիսոր՝ Ալֆոնսո Կուարոն
Դերերում՝ Քլայվ Օուեն, Ջուլիանա Մուր, Մայքլ Քեյն
Ժանրը՝ ֆանտաստիկա, դրամա
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 194-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 93%
Ներկայացվել է օսկար մրցանակի երկու անվանակարգերում, սակայն չի շահել
Ոնց եմ սիրում սենց ֆիլմեր... Հայկօն ինձ Cyber punk-ի մասին էր պատմում, երևի սա էլ cyber punk կլինի:
2027թ. է, 20 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի համաճարակի պատճառով մարդկությունը անպտուղ է դարձել, 18 տարի է, ոչ մի նոր ծնունդ չի արձանագրվել: Աշխարհը քաոսի մեջ է, բոլոր երկրներում սարսափելի բաներ են կատարվում, միայն Անգլիան է, որտեղ կառավարությունը դեռևս պահպանվել է: Սակայն Անգլիայում էլ վիճակը նախանձելի չէ: Ոչ լեգալ ներգաղթողները մեծ վտանգ են ներկայացնում Անգլիայի կայունությանը, իսկ պարտիզանական շարժումները ամեն ինչ անում են, որպեսզի Անգլիան էլ ընկնի քաոսի մեջ: Ու այս սարսափելի խառնաշփոթի մեջ ֆիլմի հերոսին մի խումբ պարտիզաններ խնդրում են ուղեկցել աֆրիկացի մի աղջկա (ով անլեգալ ներգաղթող է) դեպի Անգլիայի նավահանգիստներից մեկը: Աղջիկը միգուցե կդառնա մարդկության փրկության վերջին հույսը:
Կուարոնը մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսյոր է, ով նկարահանել է «Ես էլ քո մերը» ու «Հարրի Փոթթեր, Ազկաբանի Բանտարկյալը» ֆիլմերը: Իսկ էս ֆիլմը շատ լավն էր, լիքը մտածելու բաներ տվեց
Ֆիլմի երաժշտությունն էլ էր լավը մի այլ կարգի, բոլոր ժամանակների ու բոլոր ժանրերի երգեր էին ներառել ու էնքան տարօրինակ էր էդ ամենը իրար հետ լսել: Կար Deep Purple (Hush), Radiohead (Life In A Glass House), King Crimson (In The Court Of The Crimson King), John Lennon, The Rolling Stones, Aphex Twin, Donovan, The Libertines, Քշիշտոֆ Պենդերեցկի, հիպ-հոպ, դասական, ու բոլոր երգերի մեջ հույս կար, որը շատ համահունչ էր ֆիլմի թեմատիկայի հետ
Մի խոսքով, լավ ֆիլմ էր, նայեք
Էջանիշներ