User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Սպորտ բաժնի թեմայից դուրս գրառումներ

  1. #1
    Սկսնակ անդամ Bodyguard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպորտ բաժնի թեմայից դուրս գրառումներ

    Ապրիլի 25,26 ին «Դինամո» մարզակումբում տեղի կունենա Ուշու ի միջազգային առաջնություն: Մուտքն ազատ է:

  2. #2
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սպորտային նորություններ

    Հայաստանի օլիմպիական պետական քոլեջում մեկնարկել է Արցախի ազատամարտի Մալաթիա ջոկատի հրամանատար, ըմբշամարտի սպորտի վարպետ Վահան Զատիկյանի հուշամրցաշարը:
    այքարի են ելել 1992-93 թվականներին ծնված պատանի ազատ ոճայինները: Մրցաշարը միջազգային է: Հայայստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներից զատ գորգ են ելել նաև Թբիլիսիի, որիի, Բաթումի, Խաշուրի, անձայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի ներկայացուցիչները: Երեկ ասպարեզ է ելել 5 քաշային կարգերի 120 ըմբիշ: 38 կգ քշային կարգում հաղթել է Ռոման Զոիձեն: 46 կգ քշային կարգում լավագույնը պատանիների Եվրոպայի չեմպիոն արմավիրցի Արտակ Հովհաննիսյանն էր: Մալաթիայի Վահան Զատիկյան մարզակումբի սան Ատոմ Կիրակոսկանը հաղթել է 54 կգ քաշային կարգում: 63 կգ քաշային կարգում ուժեղագույնն է եղել Լևան Կելեքսաշվիլին: Եվ 76 կգ քաշային կարգում պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել օլիմպիական քոլեջի սան ևորգ Համբարձումյանը: Այսօր պայքարի մեջ են մտել ևս 6 քաշային կարգի ներկայացուցիչներ:

    Կայացավ ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից վարժության Հայաստանի առաջնությունը: Մասնակցեց 12 թիմերի 70 մարզիկ: Պայքարն ընթացավ 12 քաշային կարգերում: 52 կգ քաշային կարգում բարձր արդյունքի հասավ Ռազմին Ալեքսանյանը: Նա սեղմեց 100 կգ: 56 կգ քաշային կարգում 145 կգ արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Սևակ Մանուկյանը: Նա սահմանեց Հայաստանի 2 ռեկորդ: Վաչագան Բարսեղյանը չեմպիոնի կոչումը նվաճեց 67.5 կգ քաշային կարգում: 17 ամյա մարզիկի սեղմած 150 կգն Հայաստանի պատանիների ռեկորդ է: 110 կգ քաշային կարգում Սերգեյ Ասլանյանը ցույց տվեց պատկառելի արդյունք: Նա սեղմեց 175 կգ ծանրաձողը: Կանանց 67.5 կգ քշային կարգում հաղթեց Ֆլորա Եղիազարյանը: Նա ցույց տվեց 85 կգ արդյունք: Հաշմանդամների 90 կգ քաշային կարգի պայքարում չեմպիոն դարձավ Իգոր Հարությունյանը` 140 կգ արդյունքով:




    Հին Հունաստանի Պենոլոպես թերակղզում գտնվող Հերայի անտիկ տաճարում արև ճառագաթներով վառվել է օլիմպիական ջահը: Արեգակի Աստված Ապոլոնին աղոթելուց հետո գերագույն քրմուհին, ում դերը կատարել է հույն դերասանուհի Մարիա Նավպլիոտուն, կրակը վառել է արևի ճառագայթները հավաքող հայելուց: Հին Օլիմպիական Ստադիոնի լանջին կատարվել է ծիսական պարը: Ապա այդ կրակից բոցավառվել է օլիմպիական ջահն ու այն, ձիթենու ճյուղի հետ հանձնվել է օլիմպիական ջահակիր, ոլորավայրէջքի օլիմպիական չեմպիոն Վասիլիս Դիմիտրիադուսին: Պաշտոնական արարողությունից հետո տրվել է օլիմպիական փոխանցավազքի մեկնարկը: Այն կլինի ամենաերկարատևը: Թեպետ փոխանցավազքի միջազգային փուլը հանված է: Առաջիկա 8 օրերի ընթացքում կանցնի հունական քաղաքներով և 2180 կմ հաղթահարելուց հետո կբերվի Աթենքի սպիտակամարմառ պատմական ստադիոն: Այնուհետև օլիմպիական կրակը կանցնի Կակադական քաղաքներով և 2010 թվականի փետրվարի 12-ին կհասնի Վանքուվեր` 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: այդ օրը կտրվի խաղերի մեկնարկը և այն կտևի մինչև փետրվարի 28-ը
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 23.10.2009, 11:19:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  3. #3
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սպորտային նորություններ

    Ռուսաստանի Հոկեյի առաջնության հերթական տուրի «Վիտյազ» և «Ավանգարդ» թիմերի միջև հանդիպումը ընդհատվել է խաղի 4-րդ րոպեի խաղացողների պակասի պատճառով: Այդքան կարճ ժամանակում երկու թիմերի խաղացողները միասին հասցրել են ստանալ 600-ից ավել տուգանային րոպե

    Մանրամասն՝ http://www.khl.ru/news/2010/1/9/25648.html
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 10.01.2010, 13:33:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (10.01.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սպորտային նորություններ

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանի Հոկեյի առաջնության հերթական տուրի «Վիտյազ» և «Ավանգարդ» թիմերի միջև հանդիպումը ընդհատվել է խաղի 4-րդ րոպեի խաղացողների պակասի պատճառով: Այդքան կարճ ժամանակում երկու թիմերի խաղացողները միասին հասցրել են ստանալ 600-ից ավել տուգանային րոպե

    Մանրամասն՝ http://www.khl.ru/news/2010/1/9/25648.html
    Հլը սրանց վիճակը նայեք

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hda (10.01.2010)

  7. #5
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Diese phantastische

    Վանկուվերում ընթացող ձմեռային օլիմպիական 21-րդ խաղերին զուգահեռ Գերմանիայում անցկացվել է սահնակորդների մրցաշար, որին ներկա են եղել 14 հազար հանդիսականներ: Բրանլագեյում կայացած այս մրցաշարին մասնակցել են 30 սահնակորդներ, որոնք մերկ վիճակում պայքարել են հաղթողի կոչման համար:
    Մասնակիցները ընտրվել են մի շարք նախընտրական փուլերից հետո, որոնք անցկացվել են Գերմանիայի տարբեր բնակավայրերում: Չնայած բավական ցուրտ եղանակին, եզրափակիչ դուրս եկած երիտասարդները մեծ խանդավառությամբ սահել են նաեւ այս անգամ:




    Ինչ վերաբերվում է հանդիսականների մեծ քանակին, ապա դա բնական է, քանի որ մասնակիցների թվում են եղել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, որոնք եւս մերկ վիճակում են դուրս եկել ասպարեզ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  9. #6
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Վոլեյբոլիստուհին մերկացավ Playboy-ի համար

    Լեհ վոլեյբոլիստուհի Աննա Բարանսկան լուսանկարվել է աշխարհահռչակ Playboy ամսագրի լեհական տարբերակի մարտ ամսվա համարի համար։

    Նշենք, որ մինչ այդ Աննա մերժում էր էրոտիկ ամսագրերի՝ մերկ լուսանկարահանվելու առաջարկները։

    «Ես դրական պատասխանեցի, որովհետև ցանկացած ինչ-որ փոփոխեմ իմ կյանքում ու խենթ մի քայլ անեմ», - խոստովանել է մարզուհին։
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 24.08.2010, 04:39:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  11. #7
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Արմեն Նազարյանը՝ աշխարհի գավաթակիր


    Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ ձյուդոյի Աշխարհի 2010թ. գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Եթե հունվարին Թբիլիսում կայացած առաջին փուլում Հայաստանն անհաջող էր հանդես եկել, ապա այս անգամ ունեցանք հաղթող:
    66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որը Հայաստանի ամենափորձառու ձյուդոիստներից մեկն է, դարձել է Աշխարհի գավաթակիր: Եզրափակիչում Նազարյանն առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆլորեն Ուրանիի նկատմամբ: 66 կգ քաշայինների պայքարում ելույթ է ունեցել նաև Համբարձում Տոնոյանը, որն անհաջող է հանդես եկել՝ դուրս մնալով առաջին իսկ փուլից:
    73 կգ քաշայինների պայքարում հանդես է եկել Եվրոպայի 2009թ. երիտասարդների չեմպիոն Արտյոմ Բաղդասարյանը, որը հասել է մինչև 1/8-րդ եզրափակիչ:
    100 կգ քաշայինների պայքարում Հակոբ Առաքելյանը պարտվել է առաջին իսկ մրցամարտում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Venus (05.03.2010), Yellow Raven (02.03.2010)

  13. #8
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    ՌԴ դեսպանը հաղթել է բիլիարդի միջազգային մրցաշարում


    Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հաղթել է անցած շաբաթ Երևանում ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացված ռուսական բիլիարդի միջազգային մրցաշարում:
    Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաև` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ:
    Մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

  14. #9
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Կարպովը կմրցակցի Կիրսան Իլյումժինովի հետ
    g_imageCAH4MVMA..jpg

    Աշխարհի շախմատի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն իր թեկնածությունն է առաջադրել Միջազգային շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աշխարհի նախկին չեմպիոնի օգնական Սերգեյ Պետելինը:
    ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու գրանցվելու մասին Կարպովը հայտարարել է այն ժամանակ, երբ գտնվում էր Սարատովում: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Շախմատում անհրաժեշտ է կարգուկանոն մտցնել: Աշխարհի առաջնությունների, խաղացանկի, ԱԱ-ի ընթացքում համակարգի փոփոխության հետ կապված այս ողջ խառնաշփոթն իր նախադեպը չունի: Պետք է վերադարձնել աշխարհի չեմպիոնի հեղինակությունը»:
    ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերին, Խանտի Մանսիյսկում, որտեղ տեղի են ունենալու ՖԻԴԵ-ի 81-րդ համաժողովը և Համաշխարհային շախմատային Օլիմպիադան:
    Ավելացնենք, որ ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովն արդեն հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել այդ պաշտոնում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  16. #10
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    g_imageCA2CAB0J..jpgԱշխարհի գավաթի խաղարկությունում` հայ հինգ մարզիկներ


    2010 թ. մարտի 24-27-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա մարզական և մարտական սամբոյի աշխարհի գավաթի` Ա. Խառլամպիևի հիշատակին նվիրված տղամարդկանց և կանանց փուլային խաղարկությունը, որում Հայաստանը կներկայացնեն 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը և 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:
    Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (04.03.2010), Venus (05.03.2010)

  18. #11
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Սթաքհաուզը և Քոմստոքը Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանեն


    «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց անցած ուղին, խոսեցին Հայաստան այցելության նպատակների ու ծրագրերի մասին: Պատասխանելով մեր թղթակցի հարցին` նրանք հայտարարեցին, որ կցանկանային ապագայում վերադառնալ Հայաստան և ֆիլմ նկարահանել այստեղ:
    «Երեկ մենք հանդիպեցինք կինոյի ինստիտուտի ներկայացուցիչների հետ և իմացանք, թե ինչպիսի ֆիլմերի հետ կապված փառատոններ են կազմակերպվում Հայաստանում: Ինձ հատկապես հետաքրքրում է «Բոլոր կանայք» ֆիլմերի փառատոնը: Իհարկե, շատ կցանկանայի մասնակցել այդ փառատոնին և հետագայում Հայաստան վերադառնալ մի ֆիլմով»,- նշեց Ամբեր Սթաքհաուզը:
    Էրին Քոմստոքը, իր հերթին, շեշտեց, որ այժմ աշխատում է ինտերնետային տեսանյութերի ուղղությամբ, որոնք ավելի փոքր ֆորմատ ունեն: «Ես, իհարկե, կցանկանայի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, բայց դեռ պետք է խոսեմ ROXY խմբի ներկայացուցիչների հետ: Ֆիլմ նկարահանելու եմ շաբաթ օրը, Ծաղկաձորում: Մի օր կվերադառնամ Հայաստան «Snowboarding» ամսագրի ներկայացուցիչների հետ, որովհետև այստեղ տարածքները շատ լավն են, և կցանկանայի այստեղ ընդարձակել մեր գործունեությունը»,- ավելացրեց նա` շեշտելով, որ այս այցելության վերաբերյալ տեսաֆիլմն առաջիկայում կարող ենք գտնել ինտերնետում:
    Մեր թղթակիցը հետաքրքրվեց նաև, թե ինչու է Էրին Քոմստոքը ժամանակին հեռացել ֆուտբոլից և սկսել զբաղվել սնոուբորդով:
    «Ֆուտբոլն ինձ օգնել է, որպեսզի սնոուբորդում ավելի արագ աշխատեմ: Կարծում եմ` իմ հնարավորություններն ավելի լավ դրսևորվեցին հենց այս մարզաձևում»,- նշեց նա:
    Իսկ Սթաքհաուզը մեջբերեց վիճակագրական մի հետաքրքիր փաստ: Ըստ նրա` այսօր սնոուբորդով զբաղվողների 60 տոկոսը նախկինում զբաղվել է ֆուտբոլով:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  20. #12
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Էրին Քոմստոքը ցնցված է Ծաղկաձորում տեսածից



    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային ծրագրերի գործակալության սպորտի բաժնի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի սնոուբորդի ֆեդերացիայի պայմանավորվածության արդյունքում «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում մեր երկիր են այցելել ճանաչված սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքը:
    Նրանք այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդիպեցին հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
    Ներկայացնելով սպորտի դեսպաններին` ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը շեշտեց, որ միջոցառումն իրականացվում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ և նրա իսկ անմիջական հովանավորությամբ:
    «Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմստոքը հայտնի մարզիկներ են ողջ աշխարհում: Նրանք Հայաստանում են գտնվում, որպեսզի աջակցեն սնոուբորդի զարգացմանը և նպաստեն, որպեսզի այս մարզաձևում ավելի շատ աղջիկներ ու կանայք ընդգրկվեն: Դուք գիտեք, որ կանանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը մեր առաջնահերթությունների շարքում է:
    Երեկ մենք հյուրնկալվեցինք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի տանը` նրա իսկ հրավերով: Երեկոն իսկապես բարձր մակարդակով անցավ: Այսօր շարունակում ենք ծրագրի իրագործումը, որի եզրափակիչ փուլը մարտի 6-ին Ծաղկաձորում կայանալիք առաջնությունն է` սնոուբորդի մեր երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր հյուրերը նաև ցուցադրական ելույթներ կունենան: Այս այցը, ըստ իս, զգալիորեն կնպաստի մեր երկրում սնոուբորդի զարգացմանը»,- հայտարարեց Ռազմիկ Ստեփանյանը:
    Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշակութային բաժնի ներկայացուցիչ Սյուզան Բրանդսթայնը շնորհակալություն հայտնեց սպորտի նախարարությունում հյուրընկալվելու և լրագրողների հետ հանդիպման հնարավորության համար: «Ծրագիրը, որի հովանավորն է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, կոչվում է «Սպորտի դեսպաններ»:
    Նպատակն է մարզիկներին գործուղել աշխարհի տարբեր երկրներ` գովազդելու այս կամ այն մարզաձևը: Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, սպորտի նախարարությանը և սնոուբորդի ֆեդերացիային` այս միջոցառմանը հատուկ ուշադրություն դարձնելու համար: Սա բավական երիտասարդ մարզաձև է, քանի որ սկսել է զարգանալ 1960-ական թթ. վերջերին և 1970-ական թթ. սկզբներին: Քանի որ այն նոր էր, սկզբում արժանացավ դահուկորդների դիմադրությանը, սակայն, չնայած արգելքներին, աստիճանաբար զարգացավ և այժմ արդեն օլիմպիական մարզաձևերի շարքում է:
    Այն ԱՄՆ-ում դարձել է երիտասարդների կյանքի ոճի ցուցադրության մի ձև: ԱՄՆ դեսպանատունը հատուկ ուշադրություն է դարձնում կանանց ներգրավվածությանը սպորտում: Այս տարի մեր դեսպանատունը հովանավորել է «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին: Բայց սա նաև հրաշալի առիթ է` ցույց տալու, թե Հայաստանը և ԱՄՆ-ն ինչպիսի սեր ունեն սպորտի հանդեպ,- նշեց դեսպանատան ներկայացուցիչը:
    Նա ավելացրեց նաև, որ Ամբերը, ինքն էլ չիմանալով, վաղուց է կապված Հայաստանի հետ, քանի որ ավագ դպրոցը, որտեղ նա սովորել է, կոչվում է «Արարատ Լեռ»: Իսկ ահա Էրին Քոմստոքն արդեն եղել է Ծաղկաձորում և շատ տպավորված է ինչպես շենքային պայմաններից, այնպես էլ մարզվելու համար ստեղծված հնարավորություններից:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (05.03.2010)

  22. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Եվրոպայի առաջնությունն առանց Հայաստանի


    Լեհաստանում մեկնարկել է բադմինթոնի Եվրոպայի առաջնությունը, սակայն Հայաստանը կրկին չի մասնակցում այս ստուգատեսին: Ընդհանրապես, այս տարի հայ բադմինթոնիստները պաշտոնական մրցաշարերին չեն մասնակցելու:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (05.03.2010)

  24. #14
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Վյաչեսլավ Կուրղինյանը` Ռուսաստանի չեմպիոն

    Շորտ տրեկի Ռուսաստանի առաջնությունում, որն ընթանում է Սարանսկում, հայ մարզիկ Վյաչեսլավ Կուրղինյանը զբաղեցրել է առաջին տեղը 500 մետր վազքատարածությունում: Նույն տարածությունում կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Վալերիա Պոտյոմկինան:
    Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի առաջնության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի, թե ովքեր են մասնակցելու բուլղարական Սոֆիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (06.03.2010)

  26. #15
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Երեկվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

    Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որ երկրի ազգային թիմն աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում մայիսի 27-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Արգենտինայի ընտրանու հետ Յոհաննեսբուրգ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է kickoff.com-ը:

    «Մեզ փորձ է պետք, իսկ դա չես կարող գնել որևէ սուպերմարկետում»,- կապված ընկերական այդ հանդիպման հետ` հայտարարել է «Բաֆան Բաֆան» թիմի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան…

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գուտին վստահ է, որ իր թիմի գլխավոր մրցակցի` «Բարսելոնի» խաղում անկում է նկատվում, և հաղթանակները նրան ավելի ու ավելի դժվար են տրվում: Այս մասին հաղորդում է իսպանական «Marca»-ն: Գուտին համոզված է նաև, որ առաջնության ճակատագիրը կորոշվի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, երբ կկայանա իսպանական կլասիկոն` «Ռեալի» ու «Բարսելոնի» միջև…

    Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան «Bild» թերթին տված հարցազրույցում գնահատել է ստուգողական խաղում իր թիմի մրցակցի` Գերմանիայի ընտրանու հնարավորությունները Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»…

    Ռուսաստանյան «Ռոստովը» նոր մրցաշրջանին նախապատրաստության շրջանակներում երկու կազմով ընկերական հանդիպումներ է անցկացրել Սոչիի «Ժեմչուժինայի» հետ և երկուսում էլ հաղթել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

    Երկրորդ կազմերի հանդիպման ժամանակ երկու գոլի հեղինակ է դարձել Նոզդրունովը: Ընդ որում` հանդիպման հաշիվը նա բացել է` օգտվելով Խորեն Բայրամյանի հաշվենկատ փոխանցումից…

    Իսպանական «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ֆուտբոլիստներին կոչ է արել նվիրվածությամբ գործել Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումներում:

    «Չի կարելի սխալվել և միավորներ կորցնել: Մենք պայքարում ենք «Ռեալի» հետ, իսկ դա շատ վտանգավոր է: Մինչև առաջնության ավարտը դեռ երկու ամիս ժամանակ կա, և մենք ընդամենը 2 միավորի առավելություն ունենք: Եթե ամեն ինչ հենց այսպես ավարտվի, երջանիկ կլինեմ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

    Իտալական «Ինտերի» ղեկավարությունը փորձում է պահպանել հարձակվող Մարիո Բալոտելլիին: Ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին` մինչև 2015 թ. ժամկետով: Այս մասին հայտնում է «La Gazetta Dello Sport»-ը:
    Բալոտելլիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2013 թ.: Երկարաձգման դեպքում ֆուտբոլիստը ֆինանսական առումով զգալիորեն կշահի` 1 մրցաշրջանի ընթացքում վաստակելով 2,5 մլն եվրո:

    Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը, ով աշխարհի առաջնության ընթացքում ֆուտբոլային վերլուծաբանի պարտականությունները կկատարի RTL ընկերությունում, հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի և պատրաստ է քննարկել համապատասխան առաջարկները: Այս մասին հաղորդում է «Eurosport»-ը…

    Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Արման Սարգսյանը, ով ԱՊՀ-ի, Ռուսաստանի և WBL-ի վարկածով աշխարհի չեմպիոն է, մարտի 25-ին կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կանցկացնի իր առաջին մենամարտը Միացյալ Նահանգներում: Կապված այդ իրադարձության հետ` Արմանը հարցազրույց է տվել akboxing.ru-ին: Այն թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

    - Արման, դու Ռուսաստանի, ԱՊՀ և սլավոնական երկրների չեմպիոն ես, աշխարհի չեմպիոնը` WBL-ի վարկածով: Ի՞նչը քեզ ստիպեց մեկնել ԱՄՆ:
    - Շատ երկար եմ սպասել մենամարտերին: Մարտեր չկային, և ես ներկայացուցիչներիս կողմից իմ հանդեպ լուրջ վերաբերմունք չէի զգում: Ստիպված էի մեկնել ԱՄՆ` ճանապարհս շարունակելու համար:
    - Հեռանկարներ չկայի՞ն:
    - Իհարկե: Ողջ 2008 թ. ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ մենամարտել: 2007 թ. երկու մենամարտ եմ անցկացրել, իսկ 2009 ոչ մի անգամ չեմ հայտնվել ռինգում:
    - Ո՞ր բռնցքամարտիկների հետ ես մարզվում:
    - Այստեղ եմ ռուս բռնցքամարտիկներ Չուդինով եղբայրների և ուկրաինացի Իվան Ռեդկաչի հետ: Վերջերս մեզ միացավ նաև բելոռուս Յուրի Ռոմանովը:
    - Արդեն 5-րդ ամիսն է` ԱՄՆ-ում ես: Ինչո՞ւմ է ռուսաստանյան և ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբերությունը:
    - ԱՄՆ-ում շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարտական պատրաստականությանը: Երկու օրը մեկ անգամ, եթե ոչ ամեն օր, ստուգողական մենամարտեր են կազմակերպվում: Դա պարտադիր է:
    - Դաժա՞ն մենամարտեր են տեղի ունենում:
    - Այո, շատ դաժան: Մաքուր մարտական նախապատրաստություն է: Ռուսաստանում դժվար է գտնել նման մրցակիցների, ում հետ կարող ես ստուգողական մենամարտ կազմակերպել: ԱՄՆ-ում ևս դժվարություններ կան, սակայն եթե կապերը հաստատված են, նման մրցակից գտնելն ամենևին էլ բարդ գործ չէ…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (08.03.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •