Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Սպորտ բաժնի թեմայից դուրս գրառումներ

  1. #16
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Ճահճացում համաշխարհային շախմատում



    Ապրիլի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ բուլղարացի Վեսելին Տոպալովի միջեւ:
    Ու չնայած ընդամենը մեկ ամիս անց տեղի է ունենալու նշանակալի իրադարձություն, այդուամենայնիվ, այսօր համաշխարհային մարզական մամուլում, ինչպես նաեւ մարզասերների շրջանում այս մրցախաղը կարծես հետաքրքրություն չի առաջացնում:
    Ժամանակին շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչը ուղղակի մարզական տոն էր, իսկ աշխարհի չեմպիոնները` մարզաշխարհում խարիզմատիկ դեմքեր: Մասնավորապես` Գարի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Բոբի Ֆիշերը մինչ օրս պարբերաբար ոչ միայն սպորտային հասարակության ուշադրության կենտրոնում են լինում: Սա խոսում է այն մասին, որ շախմատը դասվում է բարձր վարկանիշ ունեցող մարզաձեւերի շարքին: Վերջին տարիներին սուբյեկտիվ պատճառներով այս մարզաձեւը շարունակ վարկաբեկվում է, որի հետեւանքով փոքրանում է հետաքրքրությունը նույնիսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի նկատմամբ: Այսօր դժվար է գտնել մարզասերի, որը կկարողանա թվարկել վերջին տասը տարիներին աշխարհի չեմպիոնների անունները:
    Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ սկսեց շախմատի նկատմամբ հետաքրքրությունը մարել: 1984 թվականին Մոսկվայում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարով-Կարպով մրցավեճի ժամանակ, որը շարունակվում էր մեկ ամսից ավելի, ՖԻԴԵ-ն անսպասելի որոշում կայացրեց մենամարտը ընդհատել եւ հետաձգել մեկ տարով: Այդ ժամանակ Անատոլի Կարպովը առջեւում էր` 5-3 հաշվով, եւ նրան միայն մեկ հաղթանակ էր հարկավոր` աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Սակայն Գարի Կասպարովը, զիջելով 0-5 հաշվով եւ փոխելով մարտավարությունը, սկսեց մեկը մյուսի հետեւից ոչ-ոքիներ խաղալ (այդ տարի ոչ-ոքի արդյունքը հաշվի չէր առնվում, եւ չեմպիոն էր դառնում այն շախմատիստը, որը առաջինը կվաստակեր վեց միավոր), ընթացքում էլ հաղթանակներ տանել, որը հոգեբանորեն բացասաբար էր ազդում Կարպովի վրա: Եվ հենց այդ պահին ՖԻԴԵ-ն որոշեց հետաձգել մրցավեճը: Ականատեսները պատմում են, որ երբ Կասպարովը տեղեկանում է ՖԻԴԵ-ի նման որոշման մասին, «կորցնում է իրեն» եւ զայրացած հեռանում դահլիճից, որտեղ տեղի էր ունենում մրցավեճը: Այդ օրվանից մեծ տարաձայնություններ են առաջանում աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովի եւ ՖԻԴԵ-ի միջեւ: Ճիշտ է, Կասպարովը հետագայում եւս երկու անգամ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում պարտության մատնեց Կարպովին, այդուհանդերձ, որոշեց ստեղծել նոր` ՖԻԴԵ-ից անկախ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիա, որը պետք է ունենա իր վարկածով աշխարհի չեմպիոն: 1990 թվականին Կասպարովը հիմնադրեց այդ ասոցիացիան եւ դարձավ նրա նախագահը:
    ՖԻԴԵ-ն 70-ական թվականներից ղեկավարել է ֆիլիպինցի Ֆլորենսիո Կոմպոմանեսը, որը իր պաշտոնը թողեց 1996 թվականին: Այդ տարվա հոկտեմբերին Երեւանում, որտեղ ընթանում էր շախմատային օլիմպիադան, տեղի է ունենում ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որտեղ նոր նախագահ է ընտրվում Կիրսան Իլյումժինովը: Վերջինս, 1997 թվականին ՖԻԴԵ-ի գծով աշխարհի առաջնության հեղինակությունը վերականգնելու նպատակով, նոր օրենք է ընդունում, ըստ որի՝ ամեն տարի պետք է տեղի ունենա նոր՝ նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություն, որտեղ հավաքագրված հարյուրից ավելի գրոսմայստերները, օլիմպիական համակարգով, պետք է պայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իսկ մինչ այդ, երեք տարին մեկ աշխարհի գործող չեմպիոնը եզրափակիչ մենամարտում մրցում էր չեմպիոնի կոչման հավակնորդի հետ, որը ի հայտ էր գալիս փնջային մրցաշարերի արդյունքում: Այդուհանդերձ, այսօր մասնագետները պնդում են, որ հենց Իլյումժինովի նման որոշումը հեղինակազրկեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջնությունը, որտեղ շախմատիստների գերագույն նպատակը ոչ թե չեմպիոն դառնալն է, այլ գումար վաստակելը: Նշենք, որ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի անդամ շախմատիստները հարկ չէին համարում մասնակցել այդ առաջնությանը, որի արդյունքում էլ առաջնությունը հետաքրքրությամբ եւ որակով զիջում է պրոֆեսիոնալների առաջնությանը, որը անցկացվում է ավանդական սկզբունքով (երեք տարին մեկ՝ գործող չեմպիոնը մրցում է հավակնորդի հետ):
    Տարիներ շարունակ շախմատի ասպարեզում աշխարհի երկու չեմպիոն կար` ՖԻԴԵ-ի եւ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի վարկածով: Այս իրավիճակում շախմատային չինովնիկները ամեն ինչ անում էին, որ ՊՇԱ-ն եւ ՖԻԴԵ-ն միավորվեն, ինչը կվերականգնի շախմատի նկատմամբ նախկին հետաքրքրությունը: Այսօր գոյություն ունի աշխարհի մեկ չեմպիոն, սակայն տարիների ընթացքում վերջին տարիներին տեղի ունեցածը թույլ չի տալիս, կոպիտ ասած, լուրջ վերաբերվել ինչպես աշխարհի առաջնությանն, այդպես էլ աշխարհի չեմպիոնին: Շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար ՖԻԴԵ-ի վարկածով չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիայի վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովի միջեւ մենամարտից անցել է արդեն չորս տարի, սակայն մինչ օրս խոսում են Կրամնիկի ոչ արդար պայքարում տարած հաղթանակի մասին: Մասնավորապես` Տոպալովը շարունակում է Կրամնիկի հաղթանակին նպաստելու համար մեղադրել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, նաեւ ՌԴ ազգային անվտանգության ծառայությանը: Հույս ունենք, որ Սոֆիայում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը կանցնի արդար եւ դիտարժան պայքարում, ինչը կնպաստի մարզաձեւի հեղինակության վերականգնմանը: Փաստ է, որ շախմատի նկատմամբ երբեմնի հետաքրքրության վերականգնման համար ժամանակ է հարկավոր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (08.03.2010)

  3. #17
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Պատրաստ չեն

    Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը իր տեսակետն է ներկայացրել հայ ըմբիշների, նաեւ բռնցքամարտիկների ու սուսերամարտիկների` Բաքվում Եվրոպայի առաջնություններին մասնակցելու վերաբերյալ: «Անցյալ տարի, երբ ես ձյուդոյի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ մեկնել էի Երեւան, Հայաստանի մարզական ղեկավարների հետ պայմանավորվեցինք, որ ադրբեջանցի մարզիկների անվտանգության հարցերը Հայաստանում կայանալիք միջազգային առաջնությունների եւ հայ մարզիկների անվտանգության խնդիրները Ադրբեջանում նախատեսված մրցաշարերի ընթացքում լուծվելու են յուրահատուկ ,անվտանգության նամակով»: Այնպես որ, եթե հայերը ցանկանում են մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնություններին, ապա նրանց լրացուցիչ ոչ մի երաշխիքներ չեն տրվելու»,- ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է Ռահիմովը: Հիշեցնենք, որ մեկ ամսից Բաքվում տեղի են ունենալու ըմբշամարտի, բռնցքամարտի ու սուսերամարտի Եվրոպայի առաջնություններ: Ապրիլի 2-ից 10-ը Բաքվում կայանալու է սուսերամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելուց մեր մարզիկները արդեն հրաժարվել են: Իսկ ահա ապրիլի 13-18-ին նախատեսված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը եւ ապրիլի 20-ին մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, նախատեսվում է հայ մարզիկների մասնակցությունը` այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ներկայացնի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (08.03.2010)

  5. #18
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    «Ավրորայի գավաթը» կսպասարկեն նաև հայ մրցավարները



    Մարտի 13-14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա մարզական պարերի «Ավրորայի գավաթ» միջազգային մրցաշարը, որն արդեն դարձել է քաղաքի մարզական պարային կյանքի ամենանշանակալից ու մասշտաբային իրադարձություններից մեկը: Պարահրապարակում կհայտնվեն ավելի քան 1000 զույգեր Ռուսաստանի ու աշխարհի տարբեր քաղաքներից: 6-25 տարեկան մասնակիցների թվում նշվում են ինչպես նորեկների, այնպես էլ փորձառուների` Ռուսաստանի ու եվրոպական խոշոր մրցաշարերի հաղթողների անուններ:
    Չնայած այն հանգամանքին, որ առաջնությունն առաջին անգամ է անցկացվում, կազմակերպիչները կարողացել են ներգրավել հսկայական թվով մասնակիցների, որոնց ելույթները կգնահատեն 17 երկրների մրցավարներ: Նրանց թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (11.03.2010)

  7. #19
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Անաստասիա Գրեբենկինան շուտով մայր կդառնա



    Գեղասահորդուհի Անաստասիա Գրեբենկինան, ինչպես տեղեկացնում է eurosmi.ru-ն, սպասում է իր կյանքի ամենաուրախալի իրադարձությանը. հունիսի սկզբին անվանի մարզուհին լույս աշխարհ կբերի անդրանիկ զավակին:
    Իր հղի վիճակի մասին Անաստասիան երկար ժամանակ չէր ցանկանում ոչ ոքի ասել: Նույնիսկ նրա ամենամտերիմ ընկերուհին` գեղասահորդուհի Աննա Սեմյոնովիչը, այդ մասին շատ ուշ իմացավ: Բարեբախտաբար, Սեմյոնովիչը հասկանում է, որ դա անձնական գործ է, ուստի չի նեղանում ընկերուհուց, որ նա իրենից թաքցրել է այդ ուրախալի լուրը:
    Աննա Սեմյոնովիչի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ շատ հյուրեր չէին նկատում, որ Գրեբենկինան հղի է: Անաստասիան հիանալի տեսք ուներ` ձիգ կազմվածք, բարձրակրունկ կոշիկներ…
    Անաստասիան, ով իր զուգընկեր Վազգեն Ազրոյանի հետ միասին երկար ժամանակ Հայաստանը ներկայացրել է գեղասահքի միջազգային մրցումներում, առայժմ չգիտի երեխայի սեռը: Նա ասում է, որ երեխայի ծնունդը, անկախ սեռից, անկրկնելի բերկրանք կպարգևի իրեն ու իր ամուսնուն:
    Ավելացնենք, որ Անաստասիա Գրեբենկինայի ամուսինն ամենևին էլ Վազգեն Ազրոյանը չէ: Օլիմպիական չեմպիոնուհու համար ճակատագրական է դարձել հանդիպումը մոսկովյան ռեստորաններից մեկում, որտեղ նա ծանոթացել է մի գործարարի հետ` Յուրի անունով…

  8. #20
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    «Օլիմպիադա-2018»-ի համար ՄՕԿ-ը 3 հայտ է ստացել



    Այսօր լրացավ 2018 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման նպատակով նախնական հայտերի ներկայացման ժամկետը: Այդ նպատակով Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ընդամենը 3 հայտ է ստացել: Օլիմպիադայի անցկացման իրավունքի համար կպայքարեն ֆրանսիական Աննեսին, գերմանական Մյունխենը և հարավկորեական Պյոնգչանգը:
    ՄՕԿ-ի աշխատանքային խումբը կուսումնասիրի հայտերը և նյութեր կնախապատրաստի ՄՕԿ-ի գործկոմի համար, որի նիստը պետք է տեղի ունենա հունիսին: Այդ ժամանակ հայտեր ներկայացրած քաղաքները պաշտոնապես կհռչակվեն որպես Օլիմպիական խաղերի կազմակերպման հավակնորդներ:
    Վերջնական որոշումը, թե որ քաղաքը կհյուրընկալի «Օլիմպիադա-2018»-ը, կկայացվի 2011 թ. հուլիսի 6-ին, հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում պլանավորված ՄՕԿ-ի համաժողովում: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:

    panorama.am

  9. #21
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Հայ սուսերամարտիկները Բաքու չեն մեկնի



    Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան պլանավորել է չմասնակցել Բաքվում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
    «Արդեն կարելի է ասել, որ հայերը ելույթ չեն ունենա Բաքվում: Որովհետև նրանք, առաջին հերթին, հայտ չեն ներկայացրել: Երկրորդ` փաստաթղթեր չեն ներկայացրել վիզայի համար և նույնիսկ հյուրանոց չեն պատվիրել: Մնացած կարճ ժամկետում այս բոլոր խնդիրները հնարավոր չէ կարգավորել: Ուստի կարելի է ասել, որ հայերը Բաքու չեն ժամանի»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռամին Մամեդովը: Ավելացնենք, որ այսօրվա տեղեկություններով` Բաքվում հանդես կգա 81 թիմ` ավելի քան 1300 մարզիկներով:
    Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը, «մենք որոշել ենք չմասնակցել այդ առաջնությանը` նկատի ունենալով անվտանգության ապահովման խնդրի հետ կապված բարդությունները»:
    Հայկական կողմը, սակայն, անվտանգության երաշխիքների տրամադրման մասին նույնիսկ չի խոսել կազմակերպիչների հետ` գերադասելով պարզապես հրաժարվել աշխարհի առաջնությունից:

    aysor.am

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (17.03.2010)

  11. #22
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Թուրք հաքերները կոտրել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը



    Այսօր հաքերային հարձակման է ենթարկվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը (armnoc.am):
    Արարքն իրականացնողները ներկայացել են որպես թուրք հաքերներ և գրությամբ հասկացրել են, որ դա արվել է ի նշան ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեմ բողոքի։
    Նշենք, որ կայք մտնելիս սկզբում այն նորմալ է աշխատում, սակայն արդեն 2-3 վայրկյան անց հայտնվում է ջրում արտացոլվող թուրքական դրոշի պատկեր, իսկ արևի շողերի ներքո կարելի է տեսնել Քեմալ Աթաթուրքի պատկերը։ Քիչ առաջ տեղեկացանք, որ կայքն արդեն վերականգնվել է։

    tert.am

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (20.03.2010)

  13. #23
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Եվրոպայի շախմատի 2011 թ. առաջնությունը` Ֆրանսիայում



    Խորվաթական Ռիեկայում, որտեղ ընթանում են Եվրոպայի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները, այսօր կայացել է Եվրոպական շախմատային միության գլխավոր ասամբլեան, որի ընթացքում հայտարարվել է, թե որտեղ է կայանալու մայրցամաքի 2011 թ. տղամարդկանց առաջնությունը: Այն, այսպիսով, տեղի կունենա Ֆրանսիայի Էկս-լե-բան քաղաքում, մարտի 21-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:
    Մրցաշարի մրցանակային հիմնադրամն անփոփոխ կմնա` կազմելով 120 հազար եվրո: Եվրոպայի 2011 թ. կանանց առաջնությունը նույն ժամկետում կանցկացվի Թուրքիայի Գյազանտեպ քաղաքում:
    Ասամբլեայի ընթացքում հայտնի է դարձել նաև, որ Եվրոպական շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար նվազագույնը 3 թեկնածուներ կպայքարեն: Առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են Վեսելին Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը` Բուլղարիայից, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Յազիչին և ԵՇՖ-ի գործող նախագահ Բորիս Կուտինը` Սլովենիայից: Ընտրությունները տեղի կունենան 2010 թ. սեպտեմբերին` Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատային համաշխարհային Օլիմպիադայի և Շախմատի միջազգային ֆեդերացիայի համաժողովի ժամանակ:

    Aysor.am

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (20.03.2010)

  15. #24
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Պուտինն անձամբ կներկայացնի ռուսական հայտը



    Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է գլխավորել աշխարհի 2018 թ. առաջնության անցկացման հայտի ներկայացման նպատակով դեկտեմբերին Ցյուրիխ մեկնող պատվիրակությունը: Կառավարության նախագահության նիստում առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նշել է, որ հայտերը սովորաբար ներկայացվում են երկրի գլխավոր դեմքերից մեկի մասնակցությամբ:
    «Նաև Դուք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հրավեր եք ստացել` մասնակցելու այդ միջոցառմանը: Բոլորը հիշում են, թե ինչպես էիք Դուք աշխատել Սոչիում 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպման հայտի վրա»,- ասել է Շուվալովը` ընդգծելով, թե ՖԻՖԱ-ում հավատում են, որ վարչապետը նման հնարավորություն կստեղծի:

    Panorama.am

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (20.03.2010)

  17. #25
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Վրաստանում տոն է. հաղթել են Ռուսաստանին

    Ռեգբիի «Եվրոպական ազգերի գավաթի» խաղարկության շրջանակներում Վրաստանի հավաքականը շաբաթ օրը 36 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականին: Regnum.ru-ն հայտնում է, որ հանդիպումը կայացել է չեզոք մարզադաշտում՝ Թուրքիայի Տրաբզոն քաղաքում:
    «Ակչաբադ» մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճին ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ եւ գրեթե 6 հազար վրացի երկրպագուներ: Ընտրական փուլում Վրաստանն իր ենթախմբում գրավել է առաջին տեղը, իսկ Ռուսաստանը՝ 2-րդ: 2 թիմերն էլ դուրս են եկել հաջորդ փուլ:
    Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակվիլին վրացի ռեգբիստներին Պատվո շքանշանի է արժանացրել Ռուսաստանին հաղթելու համար: Սահակաշվիլին նաեւ ներկայացրել է երկրում ռեգբիի զարգացման ծրագիր: Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ մինչեւ տարեւվերջ երկրում կհայտնվեն նոր մարզադաշտեր եւ պատանեկան թիմեր:
    Հաղթանակի կապացությամբ վրացի երգիչները նաեւ տոնական համերգ են կազմակերպել, իսկ «Կրեատիվ» ստուդիան որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել:
    Ի դեպ, վերջին 15 տարիների ընթացքում Վրաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջեւ կայացած հանդիպումներից միայն մեկում է գրանցվել ոչ-ոքի: Մնացած դեպքերում հաղթել են վրացիները:

    armsport.am

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (26.03.2010)

  19. #26
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Երեկվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

    Իսրայելական Թել Ավիվում կայացած հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի գործկոմը ծանոթացել է ֆինանսական «Արդար խաղի» կոնցեպցիայի իրականացման ընթացքին: Ակումբների ֆինանսական վերահսկողության աշխատանքային խմբի նախագահ Ժան Լյուկ Դեխանեն գործկոմի անդամներին մանրամասն ծանոթացրել է այդ ուղղությամբ ունեցած առաջընթացի մասին: 2009 թ. ստեղծված մարմնի կազմում, որը ղեկավարում է Բելգիայի նախկին վարչապետը, ընդգրկված են 8 անդամներ: Այն հետևում է ՈՒԵՖԱ-ի արտոնագրման համակարգի ճիշտ կիրառմանը ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր ազգային ֆեդերացիաներում:

    Ֆինանսական «Արդար խաղի» կոնցեպցիայի նպատակը եվրոպական ֆուտբոլային ակումբներն ավելի կայուն դարձնելն է: Այն առաջարկում է ապրել ըստ ունեցած միջոցների: Վերը նշված աշխատանքային խմբի խնդիրներից մեկը եվրոպական ֆուտբոլում ֆինանսական արդարության հաստատումն է, մանկապատանեկան ֆուտբոլում երկարաժամկետ ներդրումներին աջակցելը և մարզական ենթակառուցվածքների ստեղծումը:

    ՈՒԵՖԱ-ի գործկոմը նաև որոշել է, որ Եվրոպայի ֆուտզալի 2012 թ. առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Խորվաթիայում: Մրցաշարի հանդիպումները կկազմակերպվեն Զագրեբում և Սպլիտում: Պլանավորվում է մոտ ապագայում կրկին քննարկել Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնության ձևաչափը: 2009 թ. այդ առաջնությունը հյուրընկալել է Ֆինլանդիան, իսկ եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցել է 12 թիմ:

    Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 27-28-ին, շվեյցարական Նիոնում: Նիստում կոմիտեի անդամները կորոշեն, թե որտեղ պետք է անցկացվի Եվրոպայի 2016 թ. առաջնությունը: Հիշեցնենք, որ հավակնորդները երեքն են` Ֆրանսիան, Իտալիան ու Թուրքիան…

    Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ, «Դինամո» ֆուտբոլային ակումբի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը հաստատել է, որ գործարար Ռոման Աբրամովիչի թեկնածությունը դիտարկվում է ՌՖՄ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

    «Հոգաբարձուների խորհրդի ստեղծման գաղափարը մշակվում է, իսկ այդ խորհրդի ղեկավարի պաշտոնում քննարկվում է Ռոման Աբրամովիչի թեկնածությունը,- ասել է Ստեպաշինը «Ինտերֆաքսի» թղթակցին:- Անձամբ ես կողմնակից եմ, որ Աբրամովիչը ղեկավարի այն: Ժամանակն է վճարել պարտքերը և աջակցել ոչ միայն «Չելսիին», այլ նաև հայրենական ֆուտբոլին»:

    Մայամիում «Sony Ericson Open»-ի «Մաստերս» մրցաշարի առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:3, 6:2 հաշիվներով առավելության հասավ լեհ Կուբոտի նկատմամբ և մտավ երկրորդ շրջան: Ստորև ներկայացնում ենք առաջին շրջանի բոլոր հանդիպումների արդյունքները:
    Ռասսելլ (ԱՄՆ)-Իստոմին (Ուզբեկստան) 7:6 (7:5), 6:4
    Նալբանդյան (Արգենտինա)-Կուբոտ (Լեհաստան) 6:3, 6:2
    Բեկկեր (Գերմանիա)-Գրոյլ (Գերմանիա) 6:3, 6:2
    Շարդի (Ֆրանսիա)-Անչիչ (Խորվաթիա) 6:4, 6:4
    Բլեյկ (ԱՄՆ)-Կրաինովիչ (Սերբիա) 6:7 (7:9), 6:4, 6:4
    Օ. Ռոխուս (Բելգիա)-Հասկե (Ֆրանսիա) 7:6 (7:2), 1:6, 6:4
    Ավելացնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 3645000 դոլար:

    Իսպանական «Վալենսիայի» ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան մարզադաշտից միանգամից հիվանդանոց տեղափոխվեց այն բանից հետո, երբ ծանր հարված ստացավ գլխին «Մալագայի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի խաղում: Հանդիպումից հետո հաղթական միակ գնդակի հեղինակը գլխապտույտ ունեցավ, որից հետո թիմի բժիշկները որոշեցին առանց հապաղելու հոսպիտալացնել նրան: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ստիպված էր գիշերն անցկացնել հիվանդանոցում: Պարզվեց` վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և նա երեք-չորս օր անց կարող է շարք վերադառնալ…

    Վրաստանի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում հանդիպել են առաջատարները` «Զեստաֆոնին» և «Օլիմպը»: Խաղը, սակայն, դադարեցվել է 88-րդ րոպեին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»: «Օլիմպի» երկրորդ մարզիչ Յուրի Գաբիսկիրիան երկրորդ գնդակն է նետել խաղադաշտ, որից հետո խաղը կանգնեցվել է, և քաշքշուկ է սկսվել: ՖԻՖԱ-ի մրցավար Գեորգի Վադաչխորիան չի վերսկսել հանդիպումը:

    Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն երկու թիմին էլ տեխնիկական պարտություն է գրանցել 0:3 հաշվով և յուրաքանչյուրին տուգանել 5 հազարական լարիով, որը հավասար է 2,5 հազար եվրոյի: Մարզիչներն ու տասնյակ ֆուտբոլիստներ որակազրկվել են ու տուգանվել…

    Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գործակալը հաստատել է այն տեղեկատվությունը, որ իր սանն առաջարկներ է ստացել մի շարք ակումբներից, այդ թվում` Ապենիններից: Այս մասին հաղորդում է calcionews.net-ը: Հիշեցնենք, որ ձմեռային արձակուրդի ընթացքում լուրեր էին տարածվել, թե առաջիկա ամռանը իսպանացի փլեյմեյքերի համար կպայքարեն Միլանի «Ինտերն» ու կատալոնյան «Բարսելոնը»…

    Կատալոնյան «Բարսելոնի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր 200-րդ հանդիպումն անցկացրեց այդ թիմի կազմում: Այս մասին հայտնում է իսպանական «Marca»-ն: Այդ հանդիպումներում արգենտինացի խաղացողը խփել է 114 գոլ: Այլ կերպ ասած` նրա արդյունավետությունը մեկ խաղում կազմել է միջինը 0,57 գոլ…

    Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին «Բոլոնյայի» նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է Միլանի «Ինտերի» հետ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը: Հռոմեացիները միավորներով հավասարվել են «Միլանին»: Այժմ այս երկու ակումբներն «Ինտերից» հետ են մնում չորս միավորով: Այս մասին հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»…

    Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան արտահայտվել է իր հայրենակցի` Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կակայի մասին: Բրազիլիայի ղեկավարը կարծում է, որ Կական հիմա բավական բարդ ժամանակներ է ապրում:

    «Ինձ թվում է, որ Կական իր կարիերայի ընթացքում ամենաբարդ շրջանն է ապրում: Եվ ոչ միայն վնասվածքի, այլ նաև այն բանի պատճառով, որ «Ռեալը» նկարների ու դերասանների հավաքածու է: Կակայի նշանակությունը հավաքականի համար անհնար է թերագնահատել: Դունգան ասել է, որ Մունդիալ կտանի միայն այն խաղացողներին, ովքեր համապատասխան խաղամակարդակ կդրսևորեն: Այդ պատճառով Կական պետք է կրկին ցուցադրի իր լավագույն խաղը և հաղթահարի վնասվածքը»,- նախագահի խոսքերը մեջբերել է իսպանական «Marca»-ն:

    panorama.am

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (26.03.2010)

  21. #27
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316
    Մարտի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում սկսվել է գեղասահքի աշխարհի մրցումները հիմա նայեմ թե ինչ նորություններ կան , ով ինչ մեդալներ է տարել

    Ահա , դեռևս մենակ ավարտվել են պարային զույգերի մրցումները ու տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
    1. Քինգ Պանգ , Ջիան Թոնգ /Չինաստան/
    2.Ալյոնա Սավչենկո , Ռոբին Շոլկովսկի / Գերմանիա/
    3. Յուկո Կավագուտի, Ալեքսանդր Սմիրնով /Ռուսաստան/

    Ի դեպ մրցումները սկսվել են ոչ թե մարտի 20-ին, այլ մարտի 23-ին
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 25.08.2010, 02:46:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (26.03.2010)

  23. #28
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2008
    Գրառումներ
    316

    Պատ. Միջազգային սպորտ

    Նոր իմացա որ 7 ժամ առաջ ավարտվել է նաև տղամարդկանց մրցումները, չեմպիոն է դարձել Ճապոնացի Դայսուկե Տակահաշին, 2-րդ տեղ է զբաղեցրել Կանադացի Պատրիկ Չանը, իսկ 3-րդ տեղում Ֆրանսիացի Բրայան Ժուբերն է
    Ես Ժուբերնին շատ եմ սիրում, ափսոս որ միայն 3-րդ տեղում է, չնայաց Վանկուվերում ընդհանրապես անհաջող ելույթ ունեցավ ու 11-րդն էր
    Վերջին խմբագրող՝ Venus: 26.03.2010, 10:56:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (26.03.2010)

  25. #29
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,692

    Պատ. Միջազգային սպորտ

    Աթինաիկոսը հաղթեց Օրենբուրգում



    Կանանց Եվրոգավաթի 2009/10 թթ. խաղարկության եզրափակիչի առաջին խաղը կայացավ Օրենբուրգում, որտեղ «Նադեժդան» հյուրընկալել էր հունական «Աթինաիկոսին»։ Երևանի «Հատիսի» նախկին մրցակիցների պայքարում հաջողության հասան հյուրերը՝ «Աթինաիկոսի» խաղացողները, որոնք առավելության հասան 65։57 հաշվով։
    Ապրիլի 8-ին, Աթենքում կկայանա պատասխան հանդիպումը, որտեղ «Աթինաիկոսն» արդեն հանդես կգա հույն երկրպագուների աջակցությամբ։

    armsport.am

  26. #30
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,218
    Գերմանիայում ավարտվել է հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ հաղթող է ճանաչվել Չեխիայի ընտրանին:
    Հիշեցնենք, որ սա Չեխիայի հավաքականի 6-րդ հաղթանակն է` սկսած Չեխոսլովակիայի լուծարման պահից:



    Մինչ այս, չեխ հոկեիստները հաղթել են 1996թ. (Ավստրիա), 1999թ. (Նորվեգիա), 2000թ. (Ռուսաստան), 2001թ. (Գերմանիա) և 2005թ. (Ավստրիա): Ընդ որում, սա արդեն Չեխիայի երկրորդ «ոսկին» է` Վլադիմիր Ռուժիչկայի գլխավորությամբ: 2006թ. Լատվիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ չեխերը նվաճել էին արծաթե մեդալ: Եվս երեք անգամ էլ «բրոնզի» են արժանացել. 1993թ. (Գերմանիա), 1997թ. (Ֆինլյանդիա) և 1998թ. (Շվեյցարիա).


    Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել է Չեխիային 1։2 հաշվով: Խաղի հաշիվը բացվել է հանդիպման 20-րդ վայրկյանին: Յարոմիր Յագրը ընդունել է Կոնստանտին Կորնեևի փոխանցումը և տափօղակը հասցեագրել Յակուբ Կլեպիշին: Օմսկի «Ավանգարդի» հարձակվողին բավական հեշտորեն հաջողվել է գրավել Սիմոն Վարլամովի պաշտպանած դարպասի անկյունը:


    Երկրորդ գոլը նույնպես տեղի է ունեցել ռուսների սխալի պատճառով: Ալեքսանդր Օվեչկինը և Սերգեյ Ֆյոդորովը բախվել են հակառակորդի գոտում, ինչի արդյունքում էլ տափօղակը հայտնվել է Կարել Ռախունեկի մոտ:
    Նա իր հերթին փոխանցել է Տոմաշ Ռոլինեկին, որն էլ կրկնապատկել է հաշիվը:


    Խաղի ավարտին մոտ Վյաչեսլավ Բիկովի սաները քանակական առավելություն են ստացել, սակայն կարողացել են ընդամենը մեկ գոլ խփել: Ազդանշանից 36 վայրկյան առաջ Պավել Դացյուկը օգտվել է Իլյա Կովալչուկի փոխանցումից և մրցաշարի ընթացքում խփել իր 6-րդ տափօղակը:


    Աղբյուը

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Minerva (26.05.2010)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •