User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Անհետացում / The Vanishing / Spoorloos

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անհետացում / The Vanishing / Spoorloos

    Անհետացում / The Vanishing / Spoorloos


    Նիդեռլանդներ, 1988
    Ռեժիսյոր՝ Ջորջ Սլուիզեր
    Դերերում՝ Բեռնար-Պիեռ Դոնադիու, Ջին Բերվուց և ուրիշներ
    Ժանրը՝ հոգեբանական թրիլլեր, սարսափ, դրամա
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.9
    RottenTomatoes-ի գնահատականը՝ 100%

    Սարսափ ֆիլմերի ցուցակում ինձ ամենաշատը էս ֆիլմը հետաքրքրեց RottenTomatoes-ի 100% ռեյտինգի պատճառով, որին շատ քիչ ֆիլմեր են արժանանում Ու իրոք ֆիլմը վերին աստիճանի լավն էր, լրիվ արժանի է ռեյտինգին:

    Ֆիլմի գլխավոր հերոսները՝ նորապսակներ Ռեքսն ու Սասկիան, սեփական ավտոմեքենայով ճանապարհորդում են Ֆրանսիայում: Ֆրանսիական փոքրիկ քաղաքներից մեկում Սասկիան անհետանում է, իսկ հուսահատ Ռեքսը երեք տարի շարունակ փորձում է գտնել Սասկիան: Իսկ Սասկիային առևանգողը այս 3 տարիների ընթացքում հետևում է Ռեքսի բոլոր քայլերին...

    Ֆիլմի սցենարը վերին աստիճանի օրիգինալ էր, ի տարբերություն նմանատիպ այլ ֆիլմերի, ֆիլմի հենց սկզբից իմանում ենք, թե ով է առևանգողը, իսկ ամբողջ ֆիլմի ընթացքում մենք էջ առ էջ բացահայտում ենք առևանգողի կյանքի էջերը, էությունն ու առևանգման մոտիվները:

    «Անհետացումը» չնայած սարսափ ֆիլմ է համարվում, բայց ավելի շուտ հոգեբանական թրիլլեր է, որովհետև սովորական սարսափ ֆիլմերին ոչ մի բանով նման չէ - այս ֆիլմում ոչ դաժանաբար կատարված սպանությունների ականատես կլինենք, ոչ արյուն կտեսնենք, ոչ զոմբիներ կան, ոչ էլ այլմոլորակայիններ, այստեղ սարսափը ենթագիտակցական մակարդակով է:

    Մի խոսքով եթե սիրում եք ինտելեկտուալ բարդ հոգեբանական ֆիլմեր, անպայման դիտեք «Անհետացումը», վստահ եմ, կհավանեք
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.09.2010, 10:45:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fender (12.09.2010), Jarre (11.09.2010), Skeptic (20.04.2011), VisTolog (11.09.2010), Արևածագ (11.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •