ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
Երևանում Բրիտանական Դեսպանատունը և Փոփոխությունների Թատրոնը
հայտարարում են ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթ:
Պիեսները պետք է նվիրված լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և միտված երկուստեք առկա
բացասական կարծրատիպերը մեղմելուն:
Լավագույն պիեսը կբեմադրվի Փոփոխությունների Թատրոնի կողմից:
Հեղինակը կարժանանա դրամական պարգևի՝ 100,000 դրամ:
Պիեսները պետք է.
- Գրված լինեն հայերեն լեզվով
- Խստորեն համապատասխանեն ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկություններին, կանոններին և ձևաչափին
- Նախկինում բեմադրված չլինեն
- Ծավալվեն մեկ գործողության շրջանակներում
- Չգերազանցեն տպագիր 10 էջը
- Նախատեսված լինեն 25-30 րոպե տևողությամբ ներկայացման համար
- Ներառեն ոչ ավել քան 4 բեմական գործող անձ
- Պահանջեն փոքր ծավալի դեկորացիա և ոչ մեծ քանակի բեմական պարագաներ (ռեկվիզիտ)
- Պարունակեն որոշ հումորային էլեմենտներ
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
- Ներկայացված պիեսը պետք է հանդիսանա տվյալ հեղինակի մտքի սեփականությունը և չխախտի այլ անձանց հեղինակային իրավունքները համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների» մասին ՀՀ օրենքի 65-69 հոդվածների: Մրցույթի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում որևէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար:
- Կընդունվեն նաև որևէ հայտնի ստեղծագործության մոտիվներով գրված պիեսներ, որոնք, սակայն, իրենցից ներկայացնում են բոլորովին նոր ստեղծագործություններ և համապատասխանում են տվյալ մրցույթի պայմաններին:
- Եթե պիեսը գրված է միասնաբար (երկու կամ ավելի հեղինակների կողմից), ապա, հաղթելու դեպքում, մրցանակային գումարը հավասար կբաշխվի հեղինակների միջև:
- Յուրաքանչյուր հեղինակ կամ հեղինակային խումբ իրավունք ունի ներկայացնել միայն մեկ պիես:
Ներկայացնելով պիեսը` հեղինակը իրավունք է տալիս Փոփոխությունների Թատրոնին`
- Բեմադրել պիեսը:
- Բեմադրման ընթացքում կատարել պիեսի որոշակի շտկումներ և ձևափոխություններ:
- Կազմակերպել տվյալ ներկայացման անսահմանափակ ցուցադրումներ ինչպես Երևանում ու Հայաստանի մարզերում, այնպես էլ Հայաստանից դուրս` առանց հեղինակի նախնական թույլտվության:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց պիեսի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև հեղինակի անուն, ազգանունը և կոնտակտային տվյալները (ներառված մեկ Microsoft Word ֆայլում) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև սեպտեմբերի 30-ը: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Օլյա Ազատյանին 010-264301 հեռախոսահամարով: Ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկությունների, կանոնների և ձևաչափի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել [email protected] հասցեով կամ զանգահարել 098 - 522648 հեռախոսահամարով:
Էջանիշներ