User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Վիտիլիգո

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիտիլիգո

    Հիվանդություն, որ տեսել ենք բոլորս, բայց գուցե չենք իմացել դրա անվանումը....

    Առաջարկում եմ քննարկենք այս հիվանդությունը, որը գնալով ավելի մեծ տարածում է գտնում։ Ես նկատել եմ, որ ինչպես այլ հիվանդությունների դեպքում այնպես էլ սրա դեպքում, մարդիկ շատ հաճախ դիմում են այնպիսի միջոցների, որոնք ոչ միայն անիմաստ են ու կապ չունեն այդ հիվանդության բուժման հետ, այլև լուրջ վնաս են հասցնում առողջությանը և ավելի խորացնում հենց այդ հիվանդությունը։

    Վիտիլիգոն դա հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանին գունակի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն հատվածներ, որտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Հիվանդությունը չի ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա, բայց հիվանդին անհանգստացնում է սոսկ որպես կոսմետիկական արատ: Առանձին բծեր կարող են ինքնուրույն անհետանալ։







    Լատիներեն vitiligo բառի արմատն է vitium-ը՝ արատ, թերություն։ Վիտիլիգո հիվանդության առաջացման իրական պատճառները մինչ այժմ հայտնի չեն, ինչն էլ համարյա թե անհնար է դարձնում բուժումը։ Այն կարող է առաջանալ ներվայն համակարգի խախտումների, սթրեսների և տրավմաների հետևանքով։ Ոմանց մոտ այն առաջանում է աղիքային ինֆեկցիաների և հիվանդությունների պատճառով։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է։

    Վիտիլիգոն սովորաբար սկսում է առաջանալ աչքերի հատվածում, շրթունքների մոտ, մատների, արմունկների և ծնկների ծալքերի վրա։

    Վիտիլիգո հիվանդների թիվն աշխարհում կազում է մոտ 40 մլն մարդ։ Հիվանդությունը հավասարապես հանդիպում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց մոտ։ Վիտիլիգոյով կարող են հիվանդանալ ցանկացած տարիքում, բայց ավելի շատ հիվանդանում են մինչեւ 20 տարեկան հասակում։ Վիտիլիգոյով հիվանդները մեծ թիվ են կազմում հատկապես Արեւմտյան Եվրոպայի երկրներում։

    Եթե ուշադիր լինեք կնտկատեք, որ Հայաստանում նույնպես շատացել են այս հիվանդությամբ տառապողները։

    Ի՞նչպես է հնարավոր պայքարել այս հիվանդության դեմ։

    Ինչպե՞ս է հնարավոր ծածկել այդ սպիտակ բծերը։

    Ի՞նչ հոգեբանական օգնություն է պետք նման հիվանդներին։ Ի՞նչ կարող են անել շրջապատի մարդիկ։

    Մի խոսքով՝ ամեն ինչ վիտիլիգոյի մասին։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 10.09.2010, 18:54:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.05.2011), E-la Via (12.05.2011), Mark Pauler (12.05.2011), Monk (12.09.2010), Արևածագ (10.09.2010), Դեկադա (11.09.2010), ԿԳԴ (10.09.2010), Հայկօ (11.09.2010)

  3. #2
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ մելատոնինի քիչ արտադրությունը բերում է իմունիտետի անկման: Արդյո՞ք, զուտ կոսմետիկական դեֆեկտից բացի, վիտիլիգոյի ժամանակ սա էլ չի արտահայտվում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (10.09.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, որ մելատոնինի քիչ արտադրությունը բերում է իմունիտետի անկման: Արդյո՞ք, զուտ կոսմետիկական դեֆեկտից բացի, վիտիլիգոյի ժամանակ սա էլ չի արտահայտվում:
    Կարծում եմ ճիշտ ես։ Ահա թե այդ մասին ինչ է գրված «168 ԺԱՄ»-ում։

    ...թեեւ այն կյանքին վտանգ չի սպառնում, բայց օրգանիզմի համար վնասակարությունը ակնհայտ է. վիտիլիգոն հստակ հիշեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների մասին, ուրեմն եւ՝ ապացուցում, որ այն ոչ միայն տհաճ կոսմետիկական արատ է: Հստակ պարզվել է, որ այս հիվանդությունը աուտոիմունային է: Իսկ դա նշանակում է, որ հաճախ իմունային համակարգում որոշակի անհարթություններ են տեղի ունենում` այն սխալմամբ սեփական օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար բջիջներ եւ սկսում դրանց որսը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Whyspher Whisper (11.09.2010), Արևածագ (11.09.2010)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բժիշկները չեն բացառում, որ պատճառը կարող ա լինել նաև քնելու ռեժիմը խախտելը: Համենայն դեպս նման բացատրություն ես մի էնդոկրինոլոգից լսել եմ: Բացատրում էր էսպես. ուղեղի՝ մելանինային հորմոնի արտադրության համար պատասխանատու գեղձը (հիպոֆիզը) նաև կարգավորում ա քնի ռեժիմը, ու մեկի խախտվելը կարող ա հանգեցնել նաև մյուսի խախտմանը:

    Լիարժեք բուժում չկա:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.05.2011), Jarre (11.09.2010), Whyspher Whisper (11.09.2010), Արևածագ (12.09.2010), Ուլուանա (11.09.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի խորհուրդներ վիտիլիգոյով հիվադներին, որոնք հաստատ սխալ չեն

    • չմնալ արևի տակ
    • եթե ստիպված եք գտնվել արևի տակ, ապա որքան հնարավոր է պետ է փակեք մարմինը և երեսը (կրել կեպկա, հագնել երկար թևերով վերնաշապիկ և այլն)
    • եթե սպիտակ սպիերը առաջանում են դեմքի վրա, ապա խուսափել սպիրտ պարունակող կրեմներ և այլ քսուկներ քսելուց
    • խուսափել զագառի համար նախատեսված սովորական կրեմներից, քանի որ դրանք կարող են պարունակել նյութեր, որոնք բացասաբար են ազդում վիտիլիգոյով հիվանդների վրա և նպաստում են սպիտակ բծերի առաջացմանը։ Փոխարենը հարկավոր է գործածել հատուկ վիտիլիգոյով հիվանդների համար նախատեսված կրեմներ։ Բայց ես որոշ լուրջ մասնագետներից լսել եմ, որ լավագույնը բոլոր տեսակ նման կրեմներից խուսափելն է
    • հաճախ ուտել միրգ և բանջարեղեն, հատկապես վարունգ
    • իսկ վարունգի կեղեվը կարելի է քսել սպիտակ սպիերին և դեմքին
    • խուսափել տապակած կերակուրներ ուտելուց


    ---------- Ավելացվել է՝ 17:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:17 ----------

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկները չեն բացառում, որ պատճառը կարող ա լինել նաև քնելու ռեժիմը խախտելը: Համենայն դեպս նման բացատրություն ես մի էնդոկրինոլոգից լսել եմ: Բացատրում էր էսպես. ուղեղի՝ մելանինային հորմոնի արտադրության համար պատասխանատու գեղձը (հիպոֆիզը) նաև կարգավորում ա քնի ռեժիմը, ու մեկի խախտվելը կարող ա հանգեցնել նաև մյուսի խախտմանը:
    Ահա ճիշտ ես։ Ես էլ եմ լսել։ Թեմայից մի փոքր շեղվելով ասեմ, որ քիչ քնելու հետևանքով առաջանում է մի նյութ, որը շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում չարորաք ուռուցքների զարգմացման համար։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիարժեք բուժում չկա:
    Ցավոք այդպես է

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.05.2011), Ուլուանա (11.09.2010)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիտիլիգոյով հիվանդ մարդկանցից թերևս ամենահայտնին Փոփի արքա Մայքլ Ջեքսոնն էր: ՆԱԵՎ դա էր նրա մաշկի վերջնական սպիտակեցմանն ուղղված վիրահատությունների շարքի պատճառը: Ի դեպ հիվանդությունը ժառանգել է նրա ավագ որդի Պրինցը՝



    Մայքլի քույր Լա Տոյան լրագրողներին պամել էր, որ հիվանդությունը Մայքլը ժառանգել էր հորական կողմից: Սպիտակ հետքեր հայտնվել էին Պրինցի թևերին ու կրծքին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (11.09.2010), Արևածագ (12.09.2010)

  13. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ շատ մոտ հարազատներից մեկը հիվանդ է սրանով: Առաջին սպիտակ լաքաներն սկսեցին հայտնվել 44 -45 տարեկանում: Հետո հիվանդությունն այնքան առաջընթաց ապրեց, որ մաշկի գույնն ամբողջովին փոխվեց: Թուխ մաշկը վերափոխվեց կաթնավարդագույնի: Երևի այդ մելանին կոչվածը լիովին բացակայում է իր օրգանիզմում: Բայց դրանից հետո էլ մի ուրիշ խնդիր առաջ եկավ. նույնիսկ քիչ ժամանակով արևի տակ մնալուց հետո մաշկի չծածկված մասերն ուժեղ այրվածքներ էին ստանում, ու դրա պատճառով ամռանն սկսում էին դեմքին մուգ շագանակագույն լաքաներ հայտնվել: Ձմեռը գալուն հետ այդ լաքաներն անցնում են, արևի հետ՝ հայտնվում: Արդեն գրեթե քսան տարի: Այդ լաքաներն իրեն ոչ մի անհանգստություն չեն պատճառել:
    Այս տարի եռամսյա դեղորայքային բուժման կուրս է անցել: Դրա հետևանքով այս ամռանը դեմքի լաքաները շատ փոքրիկ էին, պեպեննեի չափ ու գրեթե աննկատ:
    Ցավոք, պրեպարատի անունը չգիտեմ, հենց իմացա, թեմայում կգրեմ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.09.2010), Դեկադա (12.09.2010)

  15. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմացա պրեպարատի անունը. Гистан- քսուք և կապսուլներ: Երկուսն էլ օգտագործվել են միաժամանակ: Մի անգամ էլ նշեմ, որ մաշկի գույնն արդեն լրիվ է փոխվել ու այս դեղն ուղղակի թույլ չի տվել, որ արևից այրվածքներ առաջանան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.09.2010)

  17. #9
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ թվից չեմ երևացել ակումբում, թեման աչքիս նոր ա ընկնում։
    Ես ունեմ վիտիլիգո, բայց համբերություն չունեմ վերևի քոմենթները մանրամասն կարդալու համար։
    Ինձ իրականում ճանաչողները կհիշեն, որ ժամանակին դեմքիս՝ ծնոտի շրջանում, բավականին մեծ լաքաներ ունեի։ Սակայն...դա դա դա դամ... անցել են։ Կհարցնեք՝ այդ ինչպես։ Ուրեմն, «Մելոն» քսուկ օգտագործելուց բացի ես ուլտրամանուշակագույն ճառագայթների կուրս եմ ստացել «Նյու–Մեդ» Ուրոգինեկոլոգիայի կենտրոնում։ Դա եղել ա հոկտեմբերին, հիմա էլ երկրորդ կուրսն եմ անցնում, որպեսզի մնացած մի քանի կետիկներն էլ վերանան։ Հարցերով և առաջարկություններով՝ անձնական հաղորդագրություն։
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.05.2011), Freeman (14.05.2011), Աթեիստ (11.05.2011), Ուլուանա (11.05.2011), Սամվել (14.07.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչպես է հնարավոր պայքարել այս հիվանդության դեմ։
    Չի բուժվում!

    Ինչպե՞ս է հնարավոր ծածկել այդ սպիտակ բծերը։
    Ոչ մի բանով, պացիենտը չի կարող ձեռնոցներ կրել:

    Ի՞նչ հոգեբանական օգնություն է պետք նման հիվանդներին։ Ի՞նչ կարող են անել շրջապատի մարդիկ։
    Հոգեբանական օգնությունը և շրջապատի մարդկանց աջակցությունը` դրա մասին լռելն է, այդ կողմ (ախտահարված կողմ) չնայելն է, ուշադրություն չդարձնելն է:
    Բարև Ձեզ

  20. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկները չեն բացառում, որ պատճառը կարող ա լինել նաև քնելու ռեժիմը խախտելը:
    Եթե պատճառը քնի ռեժիմի խախտումը լիներ, ապա կլինիցիստները, օդաչուները, քրեական հետախուզության աշխատակիցները, երկրի նախագահը, վարչապետը և այլոք կունենային վիտիլիգո:
    Բարև Ձեզ

  21. #12
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկները չեն բացառում, որ պատճառը կարող ա լինել նաև քնելու ռեժիմը խախտելը: Համենայն դեպս նման բացատրություն ես մի էնդոկրինոլոգից լսել եմ: Բացատրում էր էսպես. ուղեղի՝ մելանինային հորմոնի արտադրության համար պատասխանատու գեղձը (հիպոֆիզը) նաև կարգավորում ա քնի ռեժիմը, ու մեկի խախտվելը կարող ա հանգեցնել նաև մյուսի խախտմանը:

    Լիարժեք բուժում չկա:
    Քնի ռեժիմի (ու ընդհանրապես ցիրկադային՝օրվա ռիթմի) կարգավորումը հիպոֆիզի կողմից սենց ա՝հիպոֆիզն արտադրում ա սերատոնին,էդ դառնում ա մելատոնին,բայց մելատոնինը մարդու մոտ գործնականում չի մասնակցում մաշկի գունավորմանը:Չեմ կարծում թե քանի ռեժիմի խախտումից ա
    Վերջին խմբագրող՝ Freeman: 14.05.2011, 08:54:
    The cake is a lie.

  22. #13
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Քնի ռեժիմի (ու ընդհանրապես ցիրկադային՝օրվա ռիթմի) կարգավորումը հիպոֆիզի կողմից սենց ա՝հիպոֆիզն արտադրում ա սերատոնին,էդ դառնում ա մելատոնին,բայց մելատոնինը մարդու մոտ գործնականում չի մասնակցում մաշկի գունավորմանը:Չեմ կարծում թե քանի ռեժիմի խախտումից ա
    Վայ մի տարվա գրառման եմ պատասխանել
    The cake is a lie.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •