Գիտեմ, որ մելատոնինի քիչ արտադրությունը բերում է իմունիտետի անկման: Արդյո՞ք, զուտ կոսմետիկական դեֆեկտից բացի, վիտիլիգոյի ժամանակ սա էլ չի արտահայտվում:
Գիտեմ, որ մելատոնինի քիչ արտադրությունը բերում է իմունիտետի անկման: Արդյո՞ք, զուտ կոսմետիկական դեֆեկտից բացի, վիտիլիգոյի ժամանակ սա էլ չի արտահայտվում:
Jarre (10.09.2010)
Կարծում եմ ճիշտ ես։ Ահա թե այդ մասին ինչ է գրված «168 ԺԱՄ»-ում։
...թեեւ այն կյանքին վտանգ չի սպառնում, բայց օրգանիզմի համար վնասակարությունը ակնհայտ է. վիտիլիգոն հստակ հիշեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների մասին, ուրեմն եւ՝ ապացուցում, որ այն ոչ միայն տհաճ կոսմետիկական արատ է: Հստակ պարզվել է, որ այս հիվանդությունը աուտոիմունային է: Իսկ դա նշանակում է, որ հաճախ իմունային համակարգում որոշակի անհարթություններ են տեղի ունենում` այն սխալմամբ սեփական օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար բջիջներ եւ սկսում դրանց որսը:
Whyspher Whisper (11.09.2010), Արևածագ (11.09.2010)
Բժիշկները չեն բացառում, որ պատճառը կարող ա լինել նաև քնելու ռեժիմը խախտելը: Համենայն դեպս նման բացատրություն ես մի էնդոկրինոլոգից լսել եմ: Բացատրում էր էսպես. ուղեղի՝ մելանինային հորմոնի արտադրության համար պատասխանատու գեղձը (հիպոֆիզը) նաև կարգավորում ա քնի ռեժիմը, ու մեկի խախտվելը կարող ա հանգեցնել նաև մյուսի խախտմանը:
Լիարժեք բուժում չկա:
DIXIcarpe noctem
E-la Via (12.05.2011), Jarre (11.09.2010), Whyspher Whisper (11.09.2010), Արևածագ (12.09.2010), Ուլուանա (11.09.2010)
Վերջին խմբագրող՝ Freeman: 14.05.2011, 08:54:
The cake is a lie.
Մի քանի խորհուրդներ վիտիլիգոյով հիվադներին, որոնք հաստատ սխալ չեն
- չմնալ արևի տակ
- եթե ստիպված եք գտնվել արևի տակ, ապա որքան հնարավոր է պետ է փակեք մարմինը և երեսը (կրել կեպկա, հագնել երկար թևերով վերնաշապիկ և այլն)
- եթե սպիտակ սպիերը առաջանում են դեմքի վրա, ապա խուսափել սպիրտ պարունակող կրեմներ և այլ քսուկներ քսելուց
- խուսափել զագառի համար նախատեսված սովորական կրեմներից, քանի որ դրանք կարող են պարունակել նյութեր, որոնք բացասաբար են ազդում վիտիլիգոյով հիվանդների վրա և նպաստում են սպիտակ բծերի առաջացմանը։ Փոխարենը հարկավոր է գործածել հատուկ վիտիլիգոյով հիվանդների համար նախատեսված կրեմներ։ Բայց ես որոշ լուրջ մասնագետներից լսել եմ, որ լավագույնը բոլոր տեսակ նման կրեմներից խուսափելն է
- հաճախ ուտել միրգ և բանջարեղեն, հատկապես վարունգ
- իսկ վարունգի կեղեվը կարելի է քսել սպիտակ սպիերին և դեմքին
- խուսափել տապակած կերակուրներ ուտելուց
---------- Ավելացվել է՝ 17:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:17 ----------
Ահա ճիշտ ես։ Ես էլ եմ լսել։ Թեմայից մի փոքր շեղվելով ասեմ, որ քիչ քնելու հետևանքով առաջանում է մի նյութ, որը շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում չարորաք ուռուցքների զարգմացման համար։
Ցավոք այդպես է![]()
Վիտիլիգոյով հիվանդ մարդկանցից թերևս ամենահայտնին Փոփի արքա Մայքլ Ջեքսոնն էր: ՆԱԵՎ դա էր նրա մաշկի վերջնական սպիտակեցմանն ուղղված վիրահատությունների շարքի պատճառը: Ի դեպ հիվանդությունը ժառանգել է նրա ավագ որդի Պրինցը՝
Մայքլի քույր Լա Տոյան լրագրողներին պամել էր, որ հիվանդությունը Մայքլը ժառանգել էր հորական կողմից: Սպիտակ հետքեր հայտնվել էին Պրինցի թևերին ու կրծքին:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 11.09.2010, 19:13:
Իմ շատ մոտ հարազատներից մեկը հիվանդ է սրանով: Առաջին սպիտակ լաքաներն սկսեցին հայտնվել 44 -45 տարեկանում: Հետո հիվանդությունն այնքան առաջընթաց ապրեց, որ մաշկի գույնն ամբողջովին փոխվեց: Թուխ մաշկը վերափոխվեց կաթնավարդագույնի: Երևի այդ մելանին կոչվածը լիովին բացակայում է իր օրգանիզմում: Բայց դրանից հետո էլ մի ուրիշ խնդիր առաջ եկավ. նույնիսկ քիչ ժամանակով արևի տակ մնալուց հետո մաշկի չծածկված մասերն ուժեղ այրվածքներ էին ստանում, ու դրա պատճառով ամռանն սկսում էին դեմքին մուգ շագանակագույն լաքաներ հայտնվել: Ձմեռը գալուն հետ այդ լաքաներն անցնում են, արևի հետ՝ հայտնվում: Արդեն գրեթե քսան տարի: Այդ լաքաներն իրեն ոչ մի անհանգստություն չեն պատճառել:
Այս տարի եռամսյա դեղորայքային բուժման կուրս է անցել: Դրա հետևանքով այս ամռանը դեմքի լաքաները շատ փոքրիկ էին, պեպեննեի չափ ու գրեթե աննկատ:
Ցավոք, պրեպարատի անունը չգիտեմ, հենց իմացա, թեմայում կգրեմ:
Իմացա պրեպարատի անունը. Гистан- քսուք և կապսուլներ: Երկուսն էլ օգտագործվել են միաժամանակ: Մի անգամ էլ նշեմ, որ մաշկի գույնն արդեն լրիվ է փոխվել ու այս դեղն ուղղակի թույլ չի տվել, որ արևից այրվածքներ առաջանան:
Jarre (12.09.2010)
Որ թվից չեմ երևացել ակումբում, թեման աչքիս նոր ա ընկնում։
Ես ունեմ վիտիլիգո, բայց համբերություն չունեմ վերևի քոմենթները մանրամասն կարդալու համար։
Ինձ իրականում ճանաչողները կհիշեն, որ ժամանակին դեմքիս՝ ծնոտի շրջանում, բավականին մեծ լաքաներ ունեի։ Սակայն...դա դա դա դամ... անցել են։Կհարցնեք՝ այդ ինչպես։
Ուրեմն, «Մելոն» քսուկ օգտագործելուց բացի ես ուլտրամանուշակագույն ճառագայթների կուրս եմ ստացել «Նյու–Մեդ» Ուրոգինեկոլոգիայի կենտրոնում։ Դա եղել ա հոկտեմբերին, հիմա էլ երկրորդ կուրսն եմ անցնում, որպեսզի մնացած մի քանի կետիկներն էլ վերանան։ Հարցերով և առաջարկություններով՝ անձնական հաղորդագրություն։
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ