User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Փոխածը / Changeling

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Փոխածը / Changeling

    Changeling/Փոխածը



    ԱՄՆ, 2008
    Ռեժիսյոր՝ Քլինթ Իստվուդ
    Դերերում՝ Անջելինա Ջոլի, Ջոն Մալկովիչ
    Ժանրը՝ դրամա
    IMDB ռեյտինգը՝ 8.0 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 250-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 62%
    Ներկայացվել է օսկար մրցանակի երեք անվանակարգերում, սակայն չի շահել

    Եթե ֆիլմի սկզբում չասվեր, որ իրական դեպքերի վրա էր նկարահանված ու հետո ես ինքս ինտերնետում ֆիլմի նախապատմությունը չկարդայի, կմտածեի, որ Հոլիվուդյան անհաջող սցենարիստի հերթական աբսուրդային սցենարն է:

    Բայց ինչքան էլ աբսուրդ ու սարսափելի լինի, ֆիլմի գրեթե բոլոր պերսոնաժները և դեպքերը իրականում գոյություն են ունեցել: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1928թ-ին: Այն միայնակ մայր Քրիստին Քոլինզի մասին է, ում 9-ամյա որդին անհետ կորում է: Մի քանի ամիս անց Լոս Անջելեսի ոստիկանությունը Քրիստինին է վերադարձնում մի երեխայի ու պնդում, որ սա իր որդին է: Չնայած Քրիստինը ամեն կերպ փորձում է համոզել, որ սա իր որդին չէ, այնուամենայնիվ ոստիկանապետի ճնշման տակ համաձայնվում է որոշ ժամանակով պահել երեխային, որպեսզի համոզվի իր որդին է, թե ոչ: Մի քանի օր անց նա նորից դիմում է ոստիկանությանը ու խնդրում, որպեսզի գտնեն իր իսկական որդուն: Ոստիկանապետը Քրիստինին մեղադրում է ծնողական պարտականությունները չկատարելու մեջ և նրան ուղարկում հոգեբուժարան: Իսկ հետո ավելի սարսափելի դեպքեր են պատահում ու շատ անսպասելի բացահայտումներ լինում...

    Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, չնայած չէի ասի, որ Քլինթվուդի լավագույն ֆիլմն է: Ամենաշատը ինձ դուր եկավ Անջելինա Ջոլիի խաղը: Նախքան Անջելինայի հայ պռիշչիկապատ դեռահասների համար սեքս սիմվոլ դառնալը շատ էի հավանում իրեն, վերջիվերջո ինքը Օսկար էր շահել Ընդհատված կյանք/Girl Interrupted ֆիլմում հոյակապ դերասանական խաղի համար: Իսկ դրանից հետո իր մոտ դեգրադացիա էր սկսվել, էլ Լարա Քրոֆթ, էլ Մր. և Միսիս Սմիթ, էլ եսիմ ինչ զիբիլ: Լավ ա, գոնե Changeling-ի շնորհիվ Անջելինան մի քիչ խելքի եկավ Բայց մեկ ա, Անջելինայի XXL չափի շրթունքները ներվերիս վրա ազդում են
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.09.2010, 14:46:
    I may be paranoid but no android!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •