User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ / KOHAR Symphonic Orchestra & Choir

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ / KOHAR Symphonic Orchestra & Choir

    ԳՈՀԱՐ Պատմական Ակնարկ

    Նուբար, Նուբար



    1996 թուականին, Տիկին Գոհար Խաչատուրեան այցելեց Հայաստանի հիւսիսային շրջանները, որոնք 1988 թուականի աւերիչ երկրաշարժին պատճառով ենթարկուած էին քանդումի: Տեսնելով շրջանի ժողովուրդին ահաւոր թշուառ վիճակը, ան որոշեց աշխատանքի նոր առիթներ և եկամուտի աղբիւրներ ստեղծել անոնց համար: Այդպիսով, անօթևան մնացածները դուրս պիտի գային իրենց թշուառութենէն, պիտի ունենային բնակարաններ, ապահովութիւն և յոյս, գեղատեսիլ շրջապատ ու միջավայր՝ երկրաշարժէն կործանած շրջանին կեդրոնը հանդիսացող Գիւմրի քաղաքին մէջ: 1997 թուականին, Խաչատուրեան եղբայրները՝ Յարութ, Շահէ և Նար, Գիւմրիի կեդրոնին մէջ կը ձեռնարկեն մօտաւորապէս 10.000 քառ. Մեթր /30.000 քառ. ոտք տարածութիւն ունեցող համալիրի մը կառուցման աշխատանքներուն, որ երկրաշարժէն առաջ, յղկող հաստոցներու գործարան էր: Այս լքուած վայրին մէջ, անտուն մարդիկ բնակութիւն հաստատած էին ապաստարաններու եւ հիւղակներու մէջ -25C/-13F աստիճան ցուրտին: Անոնք բնակարաններով օժտուեցան:

    Նազան Իմ Յարը



    Սոյն ծրագիրը, իր սկզբնական շրջանին՝ կառուցման աշխատանքներուն ընթացքին հարիւրաւոր անձերու գործ ապահովեց Գիւմրիի մէջ։ 1999 թուականին, ծրագիրը կը հասնի իր աւարտին: Ծրագրին ծախսին գումարը այդ օրերուն 2.500.000 ամերիկեան տոլար էր: Ցարդ, ամէն տարի կարևոր գումար մը կը յատկացուի նորոգութիւններու և ԳՈՀԱՐ-ի մշակութային գործունէութեան պահպանման, անոր շրջապատին կենսունակութեան, ներշնչողականութեան, գեղեցկութեան և պայծառութեան համար, միաժամանակ ծառայելով ԳՈՀԱՐ Հաստատութեան մեծ ընտանիքի անդամներուն բարօրութեան: Այս օրերուս, տարեկան ծախսը կը կազմէ 500.000 ամերիկեան տոլար: Առաւել ևս, ԳՈՀԱՐ-ի միջազգային ելոյթները ամբողջովին կը հոգացուին ու կը դրամարկուին Խաչատուրեան Ընտանիքին կողմէ, ի մասնաւորի՝ Յարութ Խաչատուրեանի։ ԳՈՀԱՐ Երաժշտանոցի աշխատանքները կը սկսին 1999 թուականին։ Այսօր ան կ'ընդգրկէ մօտ 20 ուսուցիչ և 100 երիտասարդ ու պատանի ուսանողներ: Դասընթացքները անվճար են, իսկ երաժշտական գործիքները ձրիօրէն կը տրամադրուին ուսանողներուն, ութնամեայ ուսումնառութեան ամբողջ շրջանին՝ մինչեւ անոնց վկայուիլը: 2000 թուականին կը հիմնուի ԳՈՀԱՐ Սիմֆոնիք Նուագախումբն ու Երգչախումբը, 150 անդամներով ու արուեստագէտներով, խմբավարութեամբ կիպրահայ բազմավաստակ երաժիշտ՝ Մայեսթրօ Սեպուհ Աբգարեանի, որ միեւնոյն ատեն ԳՈՀԱՐ-ի գեղարուեստական ղեկավարն է: Յաւելեալ 100 անհատներ կ'աշխատին ԳՈՀԱՐ-ի Մեծ Տան մէջ, որ կը պարփակէ պանդոկ, ճաշարան և վաճառատուներ. ԳՈՀԱՐ-ի կալուածին վրայ աշխատողներու ընդհանուր թիւը 275 է: Ելոյթներ Յունիս 2002 – Նիկոսիա ԳՈՀԱՐ-ը ներկայացուց իր միջազգային անդրանիկ ելոյթը, որուն հասոյթը ամբողջութեամբ յատկացուեցաւ Կիպրոսի Գաղթականաց Յանձնախումբին՝ 1974էն ի վեր Կիպրոսի հիւսիսային շրջանի թրքական ներխուժման գաղթականներուն հոգացող մարմնին: Յունիս 2002 – Պէյրութ ԳՈՀԱՐ-ը ելոյթ ունեցաւ Պէյրութի մէջ: Ելոյթներու տոմսերուն հասոյթը յատկացուեցաւ ԳՈՀԱՐ-ի անդամներուն : Սեպտեմբեր 2002 – Երեւան ԳՈՀԱՐ-ը ելոյթ ունեցաւ Երևանի մէջ: Համերգը անվճար էր:

    Զարթիր Լաո



    2003 Արտադրուեցաւ Լիբանանի ելոյթներուն տեսագրութեան տեսասալիկը (DVD), որ աշխարհի՝ Հայ իրականութեան մէջ, առաջինն էր իր պարունակած համապարփակ երգարանով եւ մանաւանդ տեսագրութեան ընկերակցող երգերուն հայատառ և լատինատառ բառերով, որպէսզի հայերէն չխօսող ու չհասկցող հայկական ծագում ունեցող անձեր կարենան ձայնակցիլ երգին և հետզհետէ սորվին հայերէն: Այս տեսասալիկը պատրաստուեցաւ այդ օրերու “DOLBY DIGITAL 5.1” լաւագոյն ձայնային սարքաւորումներով։ Հոկտեմբեր 2005 – Իսթանպուլ ԳՈՀԱՐ-ը ելոյթ ունեցաւ Իսթանպուլի մէջ: Տոմսերուն հասոյթը նուիրուեցաւ Իսթանպուլի «Սահակեան Վարժարանի Շրջանաւարտից Միութեան»:



    Ապրիլ 2006 – Մոսկուա ԳՈՀԱՐ-ը ելոյթ ունեցաւ Քրեմլինի Պետական Պալատին մէջ, ուր ելոյթներու տոմսերուն հասոյթը յատկացուեցաւ ԳՈՀԱՐ-ի անդամներուն: Բաւական թիւով տոմսեր ձրիօրէն տրամադրուեցան Մոսկուայի հայկական վարժարաններու աշակերտներուն: ԳՈՀԱՐ-ի մօտաւօրապէս 1000 տեսասալիկներ բաժնուեցան Մոսկուայի հայկական զանազան վարժարաններու ուսանողներուն: 2006 – Աշխարհով մէկ ՝ ԳՈՀԱՐ-ի տեսասալիկներու բաշխում ։ 25,000 տեսասալիկներ բաժնուեցան աշխարհասփիւռ հայկական վարժարաններու ուսանողներուն։ Իւրաքանչիւր ուսանող և ուսուցիչ ստացաւ ԳՈՀԱՐ-ի տեսասալիկ մը: Գլխաւորաբար՝ ԱՄՆ, Գանատա, Ուրուկուէյ, Արժանթին, Անգլիա, Ֆրանսա, Իսթամպուլ, Լիբանան, Սուրիա, Քուէյթ, Տուպայ եւ Աւստրալիա: 2007 – ԱՄՆ/Գանատա Ամերիկայի Միացեալ Նահանգներու և Գանատայի մէջ ԳՈՀԱՐ-ը ունեցաւ ութ ելոյթ. ԱՄՆ՝ 6 և Գանատա՝ 2: ԳՈՀԱՐ-ի Հիւսիսային Ամերիկայի ելոյթներուն տոմսերու հասոյթը ծրագրուած էր տրամադրել հայ մշակոյթին, ի մասնաւորի հայ ուսուցիչին եւ հայկական կարիքաւոր օճախներուն։
    2008



    «ԳՈՀԱՐ 2» տեսասալիկը արտադրուեցաւ, որ կը պարունակէր Իսթանպուլի և Մոսկուայի ելոյթներուն երգերը՝ ձայնային միևնոյն որակով ու երգերուն հայերէն և լատինատառ ենթախորագիրով, երգերուն տողատակի հայատառ և լատինատառ բառերով, որպէսզի հայերէն չխօսող ու չհասկցող՝ հայկական ծագում ունեցող անձեր ընկերակցելով երգերուն հետզհետէ հայերէն սորվին:

    Ղափամա



    Յուլիս 2009 – Սուրիա ԳՈՀԱՐ ելոյթներ ունեցաւ Դամասկոսի և Հալէպի մէջ, որոնց տոմսերու հասոյթը յատկացուեցաւ Հալէպի հայկական վարժարաններու ուսուցիչներուն: ԳՈՀԱՐ-ի նպատակը Հայկական Սփիւռքին ուրախութիւն և հաճոյք պատճառելն է եւ անոր Հայկական ոգին տոգորել ։ ԳՈՀԱՐ-ին ճամբան Ա.Բ.Գ.-ն է։ ԳՈՀԱՐ-ի սատարը Հայ Ուսուցիչին է։ ԳՈՀԱՐ-ի ծածանած դրօշակը Կիլիկիոյ Թագաւորութեան դրօշակն է։

    Ազդակ օրաթերթ, 28 մայիսի 2010
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.09.2010, 09:54:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.01.2011), Interdenominational (10.09.2010), Jarre (10.09.2010), Legolas (10.09.2010), Sona_Yar (10.09.2010), Tig (10.09.2010), Արևածագ (10.09.2010), ԿԳԴ (10.09.2010), ՆանՍ (10.09.2010), Նարե (03.03.2011), Պանդուխտ (10.09.2010), Ֆոտոն (10.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական Համերգային Նվագախումբ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 03.09.2011, 16:42
  2. Ակումբը պստիկ Գոհար ունեցա՜վ....
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 27.08.2011, 19:57
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 10.09.2010, 21:35
  4. Մահացել է Գոհար Գասպարյանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 19.05.2007, 00:14
  5. Ծնունդդ շնորհավոր, Գոհար
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 07.04.2007, 14:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •