User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հրաչյա Սարուխան

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաչյա Սարուխան

    Կենսագրական մանրամասներ չգիտեմ, ինետում եթե փնտրեք ինչ-ինչ բաներ կգտնեք: Ծնվել է 1947 թ.-ին Համզաչիման գյուղում: Ապրում և ստեղծագործում է Վանաձորում: «Ժամանակակից հայ գրականություն» բաժնում իրեն նվիրված թեմա չունենալ ըստ իս չէր կարելի


    «Սիրո հուշապսակ» ժողովածուից

    Ամենանախերգ

    Անարև արդեն, անվառարան,
    Երբ իրարով ենք լոկ ջերմանում,
    Խղճմտանքներիս խե’ղճ բառարան,
    Էլ ու՞մ ես իզուր խոստովանում,

    Որ խարդավանքով սեր չենք պեղել,
    Չենք խեղել բախտ ու ճակատագիր.
    Նեղել ենք իրար` արցունք հեղել,
    Ողբերգակ եղել ու ողբակիր,-

    Որ սիրակորույս մեզ չե՜նք դեղել`
    Ողջամտության որջում ցամաք
    Ի խորոց սրտի սե’ր ենք զեղել-
    Հեղեղել էլի հոգով համակ…

    Հեղեղել, բայց, ա՜խ, մեզ չենք շեղել
    Առասպելաշունչ վարք ու ոճով,
    Զի Օրփեոս չեն կյանքում եղել
    Սիրասևեռ ու սիրատոչոր,-

    Եվ ոչինչ, ավա՜ղ, չենք անթեղել`
    Հրեղեն ոչինչ չունենք թողած,
    Որ կարողանար գեթ կանթեղել
    Հադեսի պատանդ մեզ Սիրողաց…

    Էլ ի՞նչ ես իզուր խոստովանում,
    Խղճմտանքներիս խե’ղճ բառարան,
    Երբ իրարով ենք լոկ ջերմանում-
    Անարև արդեն, անվառարան:

    Հարսանեկան

    (Երգում են ոչ բոլորը, և այն էլ` մտքում)


    Հարսանեկան զգեստիդ մեջ սպիտակ
    Դու նման ես խորհրդավոր մի տիկնոջ
    (Քանի՜-քանի՜ անուններ կան կրծքիդ տակ
    Եվ ուսերիդ` քանի՜ թևեր ու թիկնոց)…

    Ու քայլում ես այնպես մանրիկ, սեթևեթ,
    Ամեն քայլդ ասես մի մեղք է քավում
    (Կարմիր պաստառ, ճերմակ մարմին, սև թևեր-
    Գգվանքների խորհրդավոր անձավում)…

    Է՜հ, մոռացիր, մտահանի’ր ամեն ինչ,
    Տե’ս, տագնապ կա աչքերի մեջ ամուսնուդ…
    Ի՜նչ ես խորհում, նա ոչինչ էր, լոկ ոչինչ.
    Ի՜նչ պիտի տար քեզ բանաստեղծն այն լուսնոտ:

    Այս գիշեր

    Անետին



    Տերևների տակ թող սերը քնի:
    Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
    Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

    Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

    Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
    Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
    Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-

    Ատի’ր, խնդրում եմ, աչքերս ատիր:

    Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
    Սատանան հառնի երկնքի պատին:
    Աղոթագրքի մրու՜րը լափեմ…

    Ատի’ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:

    Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
    Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
    Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

    Ատի’ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

    Քամիներն ու ես


    Մոլորվել է քամին իմ ականջում,
    Մոլորվել ու մեկին կանչում է ու կանչում,
    Իսկ այդ մեկը չկա,-
    Մոլորվել է գուցե այլ ականջում:
    Ու կանչում եմ ես քեզ
    Ես էլ քեզ եմ կանչում…
    Մոլորվել է ձայնն իմ քամիների կանչում:

    ---------- Ավելացվել է՝ 02:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------

    Այս ստեղծագործություններն էլ այլ կայքերից գտա


    ՀՈՒՇԱՍՅՈՒՆ

    Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ –
    Բեկորներով բիբլիական բնաքարի.
    Կոթողն ի վեր՝ թևատարած մի թռչնակերպ –
    Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի.

    Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր.
    Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ՝
    Խաղ է խաղում խալխի գլխին խառնաժխոր՝
    Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին։

    Ես Հուշասյուն կանգնեցրի... Ներհակավոր
    Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին՝
    Ապրա՜ծ կենա Քերթությունը մեր թագավոր,–
    Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին...


    ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂՈԹՔ

    Տե՛ր իմ,
    Երբ ոչ ահել, ոչ ջահել եմ,
    Երբ մխում է մեղքիս մղկիտը դեռ,
    Թողություն տուր՝ Շո՛ւնչդ թող վայելեմ,
    Հույս ու Հավատ որպես և որպես Սեր։

    Թողություն տուր՝ թողնեմ ամեն տեղ ու տեղանք,
    Ուր մրափ է մտնում միտքս հետին -
    Մտմտալով պատճառ ու հետևանք,
    Որ համամիտ մնա անհեթեթին...

    Հիսունամյա նիրհից վե՛ր թռցրու՝
    Թող սավառնի սրտիս Սեպտեմբերը երրորդ,
    Թողություն տուր՝ գոնե վերջին, ծրում,
    Տե՜ր, ոչ մեղք ունենամ, ոչ էլ ներող,

    Որ ապիկար թուլեքն իբրև ուզվորություն
    Պոետների միսը շատ չծամեն,–

    Զի Քո է արքայութիւն և զօրութիւն
    եւ փառք յաւիտեանս,
    ԱՄԷՆ։


    ԿԱՍԿԱԾԻ ԳԻՇԵՐ
    ...Շատե՞րն են, արդյոք, կարողանում լռել,
    ընդհանրապես շատե՞րն են հասկանում,
    թե ինչ է նշանակում՝ լռել։
    ՍJՈՐԵՆ ԿԵՐԿԵԳՈՐ

    «Ժամը չէ բնավ... Լույսը, մի՛ վառիր.
    Ոչինչ չի տալու արթնացումը մեր։
    Արժանի չեղար և ոչ մի բառի,
    Որ անլռելի լռություն ծներ»...

    Ստվե՛ր իմ, ասի, բախտր մեր զվարթ
    Դառն ու տանջալից Շնորհ է հայցել...
    Եվ մենաթախծեց ստվերս վհատ.
    «Ավա՜ղ, կարծում է պոետ է դարձել»։


    ԱՆԽՌՈՎ ԽԱՂԻԿ

    Կյանքս երազի մեկնություն էր սոսկ,
    Ուր խորհուրդ ուներ չասված ամեն խոսք,

    Ուր խոսքերն ասված կյա՜նք չէին արդեն,
    Այլ՝ անմեկնելի Երազների հոսք...


    * * *
    Տեղավորվեմ մտքիս մեջ՝
    Տեղնուտեղը մանկանամ.
    Հորս ու Մորս շնչին մերձ՝
    Շնչակոլոլ թանկանամ,
    Ու՝ անԱնուն, անՏարիք,
    Փառավորվե՚՜մ ինձնով մեկ,
    Ու տեղ չանեմ մտքիս մեջ
    Ու էլ բա՛ն չցանկանամ...


    ԷԼԵԳԻԱ
    ՉՈՐՍ ՁԱՅՆԻ, ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՀԱՄԱՐ


    Չգնամ, չանրջեմ դաշտերում.
    ճերմակ եմ՝ կանաչը չըողբա...
    Հևասիրտ չշրջեմ դաշտերում,–
    Դաշտերում ցոլցլանք ու ցող կա։

    Չգնամ, չանրջեմ դաշտերում,
    ճերմակ եմ՝ կարմիրը չըողբա...
    Խևասիրտ չշրջեմ դաշտերում,–
    Դաշտերում շոգ շշուկ ու շող կա։

    Չգնամ, չանրջեմ դաշտերում,
    ճերմակ եմ՝ դեղինը չըողբա...
    Դևասիրտ չշրջեմ դաշտերում,–
    Դաշտեբում դալկություն ու դող կա։

    Չգնամ, չանրջեմ դաշտերում,
    ճերմակ եմ՝ ճերմակը չըողբա...
    Սևասիրտ չշրջեմ դւսշտերում,–
    Դաշտերում հողածին ու հող կա։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.09.2010, 08:13:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.09.2010), E-la Via (11.09.2010), rainbow (10.09.2010), _Հրաչ_ (10.09.2010), Անտիգոնե (21.09.2010), Արևածագ (10.09.2010), Հայկօ (10.09.2010), Նաիրուհի (10.09.2010)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որովհետև սիրում եմ դասական, ակադեմիական պոեզիան՝ տաղաչափության, հանգավորման, նմանաձայնության ու բանաստեղծական վարպետության մնացած դրսևորումներով, Հրաչյա Սարուխանի բանաստեղծություններն իրենց երաժշտականությամբ ինձ դուր եկան: Հեղինակը շատ հմուտ է նմանաձայնության ու կրկնության հնարավորություններն օգտագործելիս: Թեկուզ հենց առաջին բանաստեղծության մեջ՝ Անարև արդեն, անվառարան, Ողբերգակ եղել ու ողբակիր, Հեղեղել էլի հոգով համակ, և այլն... և այլն...
    «Անետին» ը լավն է: Իսկ «Հուշասյունը» մի քանի անգամ կարդալուց հետո էլ՝ չհասկացա: Առաջին տողը՝ «Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ», Պուշկինի «Ես Հուշարձան կանգնեցրի անձեռակերտ» ի նմանությամբ գլխի ընկա՝ ինչի՞ մասին է, դրանից հետո եկող մնացած տողերը իմ թույլ տրամաբանությանը չեն ենթարկվում: Կխնդրեի, եթե որևէ մեկն ըմբռնում է դրանց իմաստը, ինձ էլ բացատրեր:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (10.09.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև սիրում եմ դասական, ակադեմիական պոեզիան՝ տաղաչափության, հանգավորման, նմանաձայնության ու բանաստեղծական վարպետության մնացած դրսևորումներով, Հրաչյա Սարուխանի բանաստեղծություններն իրենց երաժշտականությամբ ինձ դուր եկան: Հեղինակը շատ հմուտ է նմանաձայնության ու կրկնության հնարավորություններն օգտագործելիս: Թեկուզ հենց առաջին բանաստեղծության մեջ՝ Անարև արդեն, անվառարան, Ողբերգակ եղել ու ողբակիր, Հեղեղել էլի հոգով համակ, և այլն... և այլն...
    «Անետին» ը լավն է: Իսկ «Հուշասյունը» մի քանի անգամ կարդալուց հետո էլ՝ չհասկացա: Առաջին տողը՝ «Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ», Պուշկինի «Ես Հուշարձան կանգնեցրի անձեռակերտ» ի նմանությամբ գլխի ընկա՝ ինչի՞ մասին է, դրանից հետո եկող մնացած տողերը իմ թույլ տրամաբանությանը չեն ենթարկվում: Կխնդրեի, եթե որևէ մեկն ըմբռնում է դրանց իմաստը, ինձ էլ բացատրեր:
    Ընդհանուր առմամբ մեր նախընտրությունները համընկան, ինչի համար շնորհակալ եմ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ որքան էլ գեղարվեստի ընկալումները տարբեր լինեն մարդկանց մոտ, լավը մնում է լավը «Հուշարձանը» թերևս իսկապես Պուշկինի նմանությամբ է գրել, Սարուխանը ռուսական պոեզիայից բազում թարգմանություններ ունի, ես գիշերը այդ վերջին գրածերը համացանցւմ պեղեցի, մի բանաստեղծություն էլ կար, որից բոլորովին բան չհասկացա, դրա համար այս թեմայում չդրեցի էլ Չգիտեմ, հարգելիս, բացատրել չեմ կարող, կարծում եմ Դուք դրա կարիքը չունեք, վաղը ևս մեկ անգամ կարդացեք, կամ մի քանի օր անց, երբեմն կան գործեր, որոնց կրկին վերադառնալու կարիքը կա, իսկ եթե ի վերջո այդպես էլ չենք հասկանում, ուրեմն այդպես էլ պետք էր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.09.2010, 08:33:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (10.09.2010)

  7. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին Մեծն Սայաթ- Նովան ապահովագրաթուղթ է ձևակերպել. «Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրն ուրիշ գրեն է...»: Գուցե Հրաչյա Սարուխանն էլ այդ սկզբունքով է առաջնորդվել իր «Հուշասյունը» գրելիս: Ի վերջո՝ եթե ընթերցողի ընդունակությունները չեն բավականացնում գրական երկի « խորքում պահված խորախորհուրդ խոհը ըմբռնելուն», դա ընթերցողի խնդիրն է, և ո'չ թե գրողինը:

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո՝ եթե ընթերցողի ընդունակությունները չեն բավականացնում գրական երկի « խորքում պահված խորախորհուրդ խոհը ըմբռնելուն», դա ընթերցողի խնդիրն է, և ո'չ թե գրողինը:
    Լավ էր ասված, բայց Դուք այդ ընթերցողը չեք

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (10.09.2010)

  10. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուրըս չեկավ, որ տեղ-տեղ չափազանց «խուճուճ» (խրթին, ճոռոմ, կեղծ և այլն) էր գրում, ինչը արհեստական խոչնդոտներ ա դնում ընթերցողի առաջ, շեղում ա հիմնականից: Նույն «Հուշասյունը» բանաստեղծությունը, օրինակ. փորձել ա կրկնվող բաղաձայնների վրա խաղալ, արդյունքում, ըստ երևույթին, չի ասել էն, ինչը կուզենար ասել, որովհետև էդ ուզածի մեջ համապատասխան բաղաձայնը չի եղել: Ի տրիտուր, յուր, խալխ. չեն համապատասխանում իրար ընդհանրապես: Վերջին տողը՝ «Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին», ընդհանրապես զգետնեց : Միշտ չի, որ էս «կրկնվող տառերի» հնարքը աշխատում ա: «Աշնան մշուշում շշուկ ու շրշյունը» գեղեցիկ ա, քամու ձայն կա մեջը, «Թոթափվում են թրքաթաթար թյուրն ու թերին»՝ ոչ:

    «Էլեգիան» շատ հավանեցի, մեղեդային էր:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.09.2010), E-la Via (11.09.2010), Garapost (06.12.2010), Արևածագ (10.09.2010)

  12. #7
    Սկսնակ անդամ Avira-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2012
    Հասցե
    գեղեցիկ անհայտություն
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՀԻՇՈՂՈՒթՅՈՒՆ

    Դատարակությունը,որ փոշոտ էր,
    նստել էր աթոռներին
    եվ տեղ-տեղ տրվել էր գինու կաթիլներին:
    Իսկ ապակուն
    մատով մատներ էին գծված.
    ջղաձգվող երկու ,թե երեք մատ:
    Շորը,
    վանդակավոր,ինչպես շախմատ:
    Շուրթերը'
    համբույրի կծիկ:
    Մեջքը' թեվերի մեջ:
    թեվը_կրծքին:
    ....
    ընկավ.
    փափուուկ,ինչպես կավը...
    ԵՎ սարսուռը կախվեց շրջագծից....
    ՀՐ. ՍԱՐՈՒԽԱՆ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.11.2007, 11:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •