The Exorcist/Էկզորցիստը
Ռեժիսյոր՝ Վիլյամ Ֆրիդկին
Դերերում՝ Էլեն Բերստին, Լինդա Բլեյր, Մաքս Վոն Սիդով, Ջեյսըն Միլլեր
Տարեթիվը՝ 1973
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 83%
Ներկայացվել է օսկար մրցանակի 10 անվանակարգերում, շահել է 2 մրցանակ:
Գիտե՞ք ինչի չեմ սիրում վերջին ժամանակների սարսափ ֆիլմերը ու գժվում հին, Նոյի թվի սարսափ ֆիլմերի համար: Հին ֆիլմերում հատուկ էֆեկտները մինիմալ քանակությամբ են, որովհետև էն ժամանակները տեխնոլոգիաները դեռևս էդ աստիճանի զարգացած չէին: Դրա համար էլ հին սարսափ ֆիլմերի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղի վարպետությունից: Իսկ նոր ֆիլմերը բառիս բուն իմաստով ողողված են էֆեկտներով, իսկ դերասանական խաղը դառնում է լրիվ երկրորդական բան: Ու չնայած հին սարսափ ֆիլմերը հիմա այդքան էլ «սարսափելի» չեն թվում, սակայն միևնույնն է ինչ-որ չափի կարողանում են առեղծվածային ու վախենալու տրամադրություն ստեղծել:
Հին սարսափ ֆիլմերի կլասիկ գործ է «Էքսորցիստ» ֆիլմը, որը պատմում է դիվահար մի աղջկա մասին: Սկսենք ֆիլմի դերասանական կազմից:
Էլեն Բերստինին ճանաչում էի «Ռեքվիեմ Երազի համար» ֆիլմից, որտեղ բառիս բուն իմաստով Էլենը սպանում էր իր դերասանական արտակարգ խաղով: Ես կյանքումս նման բարձր որակի դերասանական խաղ դեռ չէի տեսել: Էս ֆիլմում էլ Էլենը արտակարգ է խաղում, ինչի համար էլ նոմինացվել էր Օսկար մրցանակի:
Լինդա Բլեյրը ֆիլմի նկարահանման ժամանակ ընդամենը 14 տարեկան էր ու էդ տարիքում պարզապես հրաշալի էր կատարում դիվահար աղջկա չափից դուրս դժվար դերը, որի համար նույնպես նոմինիցավել էր Օսկար մրցանակի համար:
Մեկ էլ երաժշտությունը ինձ շատ դուր եկավ, որը շատ լավ էր խոսում ֆիլմի հետ: Ֆիլմում օգտագործել էին Կշիշտով Պենդերեցկու ու Ջեք Նիցշեի ստեղծագործություններից, իսկ հիմնական երաժշտությունը Մայք Օլդֆիլդի "Tubular Bells" կոմպոզիցիան էր.
Մի խոսքով, եթե չեք վախենում Նոյի թվի սարսափ ֆիլմ դիտել, անպայման նայեք, վախենալու պահերը ապահովված են![]()
Էջանիշներ