User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Էկզորցիստը / The Exorcist

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Էկզորցիստը / The Exorcist

    The Exorcist/Էկզորցիստը



    Ռեժիսյոր՝ Վիլյամ Ֆրիդկին
    Դերերում՝ Էլեն Բերստին, Լինդա Բլեյր, Մաքս Վոն Սիդով, Ջեյսըն Միլլեր
    Տարեթիվը՝ 1973
    IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 188-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 83%
    Ներկայացվել է օսկար մրցանակի 10 անվանակարգերում, շահել է 2 մրցանակ:

    Գիտե՞ք ինչի չեմ սիրում վերջին ժամանակների սարսափ ֆիլմերը ու գժվում հին, Նոյի թվի սարսափ ֆիլմերի համար: Հին ֆիլմերում հատուկ էֆեկտները մինիմալ քանակությամբ են, որովհետև էն ժամանակները տեխնոլոգիաները դեռևս էդ աստիճանի զարգացած չէին: Դրա համար էլ հին սարսափ ֆիլմերի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղի վարպետությունից: Իսկ նոր ֆիլմերը բառիս բուն իմաստով ողողված են էֆեկտներով, իսկ դերասանական խաղը դառնում է լրիվ երկրորդական բան: Ու չնայած հին սարսափ ֆիլմերը հիմա այդքան էլ «սարսափելի» չեն թվում, սակայն միևնույնն է ինչ-որ չափի կարողանում են առեղծվածային ու վախենալու տրամադրություն ստեղծել:

    Հին սարսափ ֆիլմերի կլասիկ գործ է «Էքսորցիստ» ֆիլմը, որը պատմում է դիվահար մի աղջկա մասին: Սկսենք ֆիլմի դերասանական կազմից:

    Էլեն Բերստինին ճանաչում էի «Ռեքվիեմ Երազի համար» ֆիլմից, որտեղ բառիս բուն իմաստով Էլենը սպանում էր իր դերասանական արտակարգ խաղով: Ես կյանքումս նման բարձր որակի դերասանական խաղ դեռ չէի տեսել: Էս ֆիլմում էլ Էլենը արտակարգ է խաղում, ինչի համար էլ նոմինացվել էր Օսկար մրցանակի:

    Լինդա Բլեյրը ֆիլմի նկարահանման ժամանակ ընդամենը 14 տարեկան էր ու էդ տարիքում պարզապես հրաշալի էր կատարում դիվահար աղջկա չափից դուրս դժվար դերը, որի համար նույնպես նոմինիցավել էր Օսկար մրցանակի համար:

    Մեկ էլ երաժշտությունը ինձ շատ դուր եկավ, որը շատ լավ էր խոսում ֆիլմի հետ: Ֆիլմում օգտագործել էին Կշիշտով Պենդերեցկու ու Ջեք Նիցշեի ստեղծագործություններից, իսկ հիմնական երաժշտությունը Մայք Օլդֆիլդի "Tubular Bells" կոմպոզիցիան էր.



    Մի խոսքով, եթե չեք վախենում Նոյի թվի սարսափ ֆիլմ դիտել, անպայման նայեք, վախենալու պահերը ապահովված են
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 09.09.2010, 23:17:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barekendan (05.02.2011), Freeman (07.11.2010), Mark Pauler (29.01.2011), Yellow Raven (29.01.2011)

  3. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր էս ֆիլմն էի նայում
    Պարզապես ցնցող դերասանական խաղ էր,Լինդա Բլեյրն ամենամեծ բացահայտումն էր իմ համար... Ուղղակի փայլումա ինքը
    Մաքս ֆոն Սիդոուն էս ֆիլմում ընդամենը 44 տարեկանա, բայց ծերունի քահանայի դերն այնպես էր կատարում, որ հատուկ մտել նորից ստուգել եմ տարիքը Հայ-հայա համոզվում էի, որ ինքը իսկականից էդ կինոյում յոթանասունին մոտա
    Էլենը ինչքան էլ լավ եր խաղում, բայց մեկա <<Ռեքվիեմ>>-ի իր դերին չէր հասնի:

    Հ.Գ.Ի դեպ ֆիլմը երկու Օսկար է տարել` սաունդթրեքի() ու հարմարեցված լավագույն սցենարի համար

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barekendan (05.02.2011), Ռուֆուս (29.01.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես ցնցող դերասանական խաղ էր,Լինդա Բլեյրն ամենամեծ բացահայտումն էր իմ համար... Ուղղակի փայլումա ինքը
    Ես սենց հնադարյան սարսափ ֆիլմերից սովորաբար չեմ վատանում, բայց էն դրվագում, որտեղ
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հանճարեղ ֆիլմա
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.01.2011), Yellow Raven (30.01.2011), Հայկօ (29.01.2011)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էդ ֆիլմից սարսափում եմ: Այ հիմա հիշեցրեցիք, չեմ կարողանալու քնել...
    Էդ դիվահար աղջկանից ավելի վախենալու բան կյանքումս չեմ տեսել: Ֆիլմն էլ մի տեսակ դանդաղ տեմպ ունի, ու դա ամեն ինչ ավելի ահավոր է դարձնում...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barekendan (05.02.2011), Kita (30.01.2011), Հայկօ (30.01.2011), Ռուֆուս (30.01.2011)

  9. #5
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ուզում հերետիկոսություն անել, բայց ֆիլմը ընդհանուր առմամբ ինձ դուր չեկավ: Ինչ խոսք, պետք ա արժանին մատուցել դերասաններին լավ խաղի համար, բայց, որպես սարսափ-ֆիլմ, չտպավորեց:



    Քանի հիշել եմ, դրա պարոդիան նայեմ` Լեսլի Նիլսենի մասնակցությամբ:

  10. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սենց հնադարյան սարսափ ֆիլմերից սովորաբար չեմ վատանում, բայց էն դրվագում, որտեղ
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Իմ մոտ էլ ամենաշատը էդ պահը տպավորվեց
    Էդ աղջիկը վերջնա

  11. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ ուզում եք ասեք, բայց երբ սարսափ ֆիլմի գլխավոր կերպարը փոքրիկ աղջիկ է, դրանք ամենավախենալու ֆիլմերն են: Ես մեկ էլ էն «Զանգ»-ից եմ էդպես սարսափահար եղել (ավելի շատ՝ ճապոնական տարբերակից): Էդ աչոնիկների մեջ ինչ-որ ահավոր սարսափելի բան կա, որ տղա լինեին, էդքան վախենալու հո չէր լինի:

    Էս գրառումս՝ հեռու Հայկօ-ի ականջից :poqriksatkac

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (30.01.2011), Հայկօ (30.01.2011), Ռուֆուս (30.01.2011)

  13. #8
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ փաստորեն ես էս ֆիլմը նայել եմ և նույնիսկ վաղուց Երևի դպրոցում էի դեռ ու վրես ոչ մի ահասարսուռ, ահավոր ազդեցություն չի թողել
    Էն տարիներին ուժաստիկ (պրիտոմ ինձ համար ծիծաղալու) կինոներ էին նկարում` էֆեկտների, նոր հնարավորությունների պակասից ելնելով ոչ այնքան տպավորիչ և ինձ համար խնդալու , ինձ համար նմանատիպ ֆիլմի շարքից էր
    Տենց
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (30.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •