Հիմա փորձեմ պատկերացում տալ մի քիչ էտ ձեր քառաչափի մասին:
Հասկանալու համար ինձ պետք էկավ դպրոցական դասընթացներից մնացած կոորդինատային համակարգների հասկացությունը , վերջին ժամանակներում անդադար կրկնվող այն տեսությունը, որ ¨
4-րդ չափայնությունը դա ժամանակն է¨
և, որ ամենակարևորն է` Լոգիկան (ոչ դպրոցում են սովորացնում, ոչ էլ ինստիտուտում):
Սկսեմ ամենասկզբից` կետից:
Սա զրոյաչափ օբյեկտ ա` այսինքն ոչ-մի չափ չունի:
Անսահմանափակ քանակությամբ կետեր ենք շարում իրար
զուգահեռ `իրար կողք: Ստանում ենք գիծ, որը արդեն պատկանում ա մեկչափանի համակարգին: Մեկչափանի համակարգում
միայն կարող ենք տեղադրել կետեր ու գծեր:
Անցնում ենք առաջ:
Անսահմանափակ քանակությամբ գծեր ենք շարում իրար
զուգահեռ ` իրար կողք:Ստանում ենք հարթություն, որը արդեն պատկանում ա երկչափանի համակարգին:
Անցնում ենք առաջ:

Անսահմանափակ քանակությամբ հարթություններ ենք շարում իրար
զուգահեռ ` իրար կողք: Ստանում ենք տարածություն, որը արդեն պատկանում ա եռաչափ համակարգին: Եռաչափ համակարգի մեջ կարող ենք տեղադրել ցանկացած օբյեկտ, որոնք պատկանում են <=3 չափանի համակարգերին:
Էսքանի հետ բոլորդ եք համաձայն, չէ??
Էսքանից հետևություն ենք անում, որ N-չափանի համակարգը` դա N-1 չափանի համակարգերն են` իրար զուգահեռ շարած ու նոր չափայնության առանցքի երկայնքով:
ՀԻՄԱ ...
Եթե եռաչափ համակարգերը շարենք իրար
զուգահեռ Ու ժամանակի առանցքի երկայնքով, ինչ կստացվի?
Կստացվի էն, ինչը և մենք ի ծնե գիտենք: Ուղղակի սահմանումը ոչ մեկ չի տվել:
Ստացվում ա ՔԱՌԱՉԱՓ համակարգ, որի մեջ դուք եք ապրում, ես քլ ձեր հետ:
Ավելի հետաքրքիր կլիներ, որ մի քիչ գծագրեր գծմծեի, էն էլ հնարավորություն չկա:
Հիմա նայեք իմ ասածն ինչ ա: Ես ֆիզիկոս չեմ, ֆիզիկա անցել եմ դպրոցում` են էլ շատ քիչ: Եթե ձեր մեջ իրոք ֆիզիկայից հասկացողներ կան, խնդրում եմ մի հատ վոտից գլուխ էս հարցը նայեք: Եթե մեջը սխալներ կան, ասեք քննարկենք:
Էս տեսությունը մոտավորապես 3 օրեկան ա

Չնայած հնարավոր ա ուրիշ տեղ էլ տեսած լինեք սենց բան, բայց ես դեռ չեմ գտել: Ֆիզիկոս ծանոթ ել չունեմ, որ հետը քննարկեմ: Նենց որ իմ միակ հույսը դուք եք:
Նորից եմ ասում. Ես լուրջ պատասխան եմ ուզում, ինքնագործնեությամբ չզբաղվեք:

Ով միայն դպրոցի ու համալսարանի ¨ֆիզիկական¨ կրթություն ունի, թող անտեսի գրածս: Իսկ մնացածին հրավիրում եմ քննարկման:
Էջանիշներ