Աշխարհահռչակ իտալացի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, DJ և էլեկտրոնային երաժշտության ամենահայտնի աստղերից մեկը։
Նոյեմբեր 3, 1969 թ., Շվեյցարիա
Ռոբերտ Մայլսը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հիթերի հեղինակ և կատարող է։ Դժվար թե Ակումբում գտնվի մեկը, ով չի լսել Մայլսի Children և Fable ստեղծագործությունները։ Children-ը Մայլսը ներկայացրեց 1994 թ.-ին, որպես սինգլ։ 1997-ին ամբողջ աշխարհում արդեն վաճառվել էր այս սինգլի 5.000.000 օրինակ։ Իսկ Fable-ը նա թողարկեց 1997 թ.-ին։
Children
Fable
Ռոբերտ Մայլսը միակ իտալացի երաժիշտն է, ով արժանացել է Brit Award հեղինակավոր մրցանակին (Brit Awards-ը բրիտանական հեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխություն է։ Այն հիմնադրել է British Phonographic Industry-ի կողմից)։
2ՕՕ3 թ.-ին, Մայլսը հիմնադրում է իր սեփական լեյբլը՝ «S:alt Records»-ը։ Այս լեյբլով թողարկված առաջին ալբոմը 2004-ին ձայնագրված «Miles Gurtu»-ն է։
Ռոբերտ Մայլսը ընդհանուր առմամբ թողարկել է 7 պաշտոնական ալբոմ և բազմաթիվ սինգլներ և ռեմիքս ալբոմներ։
1996 Dreamland
1996 Dreamland - The Winter Edition
1997 23am
2001 Organik
2002 Organik Remixes
2004 Miles Gurtu
2011 Th1rt3en
Էջանիշներ