[REC]
Իսպանիա, 2007
Ռեժիսյոր՝ Խաումե Բալագուերո, Պակո Պլասա
Դերերում՝ Մանուելա Վելասկո և ուրիշներ
Ժանրը՝ սարսափ, կեղծ վավերագրական
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7
RottenTomatoes-ի գնահատականը՝ 96%
2008թ-ին Հոլիվուդը թողարկեց Cloverfield ֆիլմը, որը ինձ էդքան էլ դուր չեկավ, քանի որ լի էր կլիշեներով, հոլիվուդյան շաբլոններով ու անբնական անկապ դերասանական խաղով: Իսկ Cloverfield-ից մեկ տարի առաջ թողարկված իսպանական [REC] ֆիլմը շատ ավելի հաջող ու գրավիչ է, քան Cloverfield-ը:
[REC]-ը կեղծ վավերագրական ֆիլմ է, ֆիլմի հերոսները հեռուստալրագրողուհի Անխելան է ու նրա օպերատոր Պաբլոն (ում տեսախցիկով նկարահանված է ամբողջ ֆիլմը), ովքեր հեռուստահաղորդում են նկարահանում Բարսելոնայի հրշեջների մասին: Հրշեջները ահազանգ են ստանում, որ Բարսելոնայի շենքերից մեկում մի ծեր կին փակվել է բնակարանում և Անխելան ու Պաբլոն հրշեջների հետ միասին մեկնում են դեպքի վայր: Այնտեղ ոստիկանների հետ միասին կոտրում են ծեր կնոջ դուռը, ներս մտնում և օ՜ սարսափ, ծեր կինը կատաղել է: Ամբողջովին արնաթաթախ հիստերիկ պառավը հարձակվում է ոստիկաններից մեկի վրա և սկսում կրծել նրա դեմքը: Խեղճ ոստիկանին մի կերպ փրկելով ցնդած պառավի ճանկերից հրշեջները փորձում են նրան դուրս բերել շենքից, սակայն պարզվում է, որ իսպանական զորքն ու հատուկ ծառայությունները փակել են շենքի բոլոր մուտքերն ու ներսում մնացած մարդկանց արգելում են դուրս գալ: Իսկ թե հետո ինչ է կատարվում, նայեք ինքներդ: Եվ այս ամենը մենք տեսնում ենք Պաբլոյի տեսախցիկի օբյեկտիվով
Ֆիլմը շատ իրական էր, դերասանները շատ լավ էին խաղում, մեկ մեկ նույնիսկ մոռանում էի, որ սա ընդամենը գեղարվեստական ֆիլմ է:
Մի խոսքով եթե դիտել եք Cloverfield ֆիլը, անպայման դիտեք նաև [REC]-ը, սա հաստատ կհավանեք![]()




Մեջբերել

Երկրորդ մասը լրիվ թափելու բան էր, ստանդարտ հոլիվուդյան ֆիլմ էր: Միակ լավն էն էր, որ իսպաներեն նայեցի
Բայց չեմ նայել ու չեմ էլ նայի

Էջանիշներ