User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: [REC]

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    [REC]

    [REC]


    Իսպանիա, 2007
    Ռեժիսյոր՝ Խաումե Բալագուերո, Պակո Պլասա
    Դերերում՝ Մանուելա Վելասկո և ուրիշներ
    Ժանրը՝ սարսափ, կեղծ վավերագրական
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7
    RottenTomatoes-ի գնահատականը՝ 96%

    2008թ-ին Հոլիվուդը թողարկեց Cloverfield ֆիլմը, որը ինձ էդքան էլ դուր չեկավ, քանի որ լի էր կլիշեներով, հոլիվուդյան շաբլոններով ու անբնական անկապ դերասանական խաղով: Իսկ Cloverfield-ից մեկ տարի առաջ թողարկված իսպանական [REC] ֆիլմը շատ ավելի հաջող ու գրավիչ է, քան Cloverfield-ը:

    [REC]-ը կեղծ վավերագրական ֆիլմ է, ֆիլմի հերոսները հեռուստալրագրողուհի Անխելան է ու նրա օպերատոր Պաբլոն (ում տեսախցիկով նկարահանված է ամբողջ ֆիլմը), ովքեր հեռուստահաղորդում են նկարահանում Բարսելոնայի հրշեջների մասին: Հրշեջները ահազանգ են ստանում, որ Բարսելոնայի շենքերից մեկում մի ծեր կին փակվել է բնակարանում և Անխելան ու Պաբլոն հրշեջների հետ միասին մեկնում են դեպքի վայր: Այնտեղ ոստիկանների հետ միասին կոտրում են ծեր կնոջ դուռը, ներս մտնում և օ՜ սարսափ, ծեր կինը կատաղել է: Ամբողջովին արնաթաթախ հիստերիկ պառավը հարձակվում է ոստիկաններից մեկի վրա և սկսում կրծել նրա դեմքը: Խեղճ ոստիկանին մի կերպ փրկելով ցնդած պառավի ճանկերից հրշեջները փորձում են նրան դուրս բերել շենքից, սակայն պարզվում է, որ իսպանական զորքն ու հատուկ ծառայությունները փակել են շենքի բոլոր մուտքերն ու ներսում մնացած մարդկանց արգելում են դուրս գալ: Իսկ թե հետո ինչ է կատարվում, նայեք ինքներդ: Եվ այս ամենը մենք տեսնում ենք Պաբլոյի տեսախցիկի օբյեկտիվով

    Ֆիլմը շատ իրական էր, դերասանները շատ լավ էին խաղում, մեկ մեկ նույնիսկ մոռանում էի, որ սա ընդամենը գեղարվեստական ֆիլմ է:

    Մի խոսքով եթե դիտել եք Cloverfield ֆիլը, անպայման դիտեք նաև [REC]-ը, սա հաստատ կհավանեք
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (07.10.2010)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կինոխիտ ալիքով տեսել եմ այս ֆիլմը, իրոք հետաքրքիր է այսպիսի ֆիլմեր նայելը, ոչ ստանդարտ, ժամանակ առ ժամանակ զգալով քեզ այդ ֆիլմի մեջ...բայց դե ինչպես բոլոր սարսափ ֆիլմերը այս էլ անկապ վերջ ունեցավ:

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կլովերֆիլդը» լավն էր: Բայց էնքան լավը չէր, որ ինձ ստիպի, որ նստեմ ու նայեմ զոմբիների մասին հերթական արյունոտ ու անդուր կինոն:
    DIXI
    carpe noctem

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինոխիտ ալիքով տեսել եմ այս ֆիլմը, իրոք հետաքրքիր է այսպիսի ֆիլմեր նայելը, ոչ ստանդարտ, ժամանակ առ ժամանակ զգալով քեզ այդ ֆիլմի մեջ...բայց դե ինչպես բոլոր սարսափ ֆիլմերը այս էլ անկապ վերջ ունեցավ:
    Դե ֆիլմը ուրիշ վերջ չէր էլ կարող ունենալ, ինչ էլ անեին, ստիպված էին էդ ձևով վերջացնել
    I may be paranoid but no android!

  6. #5
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կինոխիտ ալիքով տեսել եմ այս ֆիլմը, իրոք հետաքրքիր է այսպիսի ֆիլմեր նայելը, ոչ ստանդարտ, ժամանակ առ ժամանակ զգալով քեզ այդ ֆիլմի մեջ...բայց դե ինչպես բոլոր սարսափ ֆիլմերը այս էլ անկապ վերջ ունեցավ:
    Դե ֆիլմը ուրիշ վերջ չէր էլ կարող ունենալ, ինչ էլ անեին, ստիպված էին էդ ձևով վերջացնել
    Ինքը երկրորդ մաս ունի, տուն մտած զինվորներով, դեբիլ դեռահասներով ու կաթոլիկ տերտերով իրա մեգաթունդ էկզորցիզմներով: Երկրորդ ֆիլմի կոնտեքստում /զերծ մնամ սփոյլերներից/ առաջին ֆիլմի ավարտը բավականին տրամաբանականա:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  7. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը երկրորդ մաս ունի, տուն մտած զինվորներով, դեբիլ դեռահասներով ու կաթոլիկ տերտերով իրա մեգաթունդ էկզորցիզմներով: Երկրորդ ֆիլմի կոնտեքստում ավարտը բավականին տրամաբանականա:
    Հա, նայել եմ Երկրորդ մասը լրիվ թափելու բան էր, ստանդարտ հոլիվուդյան ֆիլմ էր: Միակ լավն էն էր, որ իսպաներեն նայեցի
    I may be paranoid but no android!

  8. #7
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, նայել եմ Երկրորդ մասը լրիվ թափելու բան էր, ստանդարտ հոլիվուդյան ֆիլմ էր: Միակ լավն էն էր, որ իսպաներեն նայեցի
    Դու դեռ ամերիկյան ռիմեյքը չես տեսել: Մի նայի, ինքը ավելի հոլիվուդյանա:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •