Մութ ջրեր / Dark Water
Ճապոնիա, 2002
Զանգը ճապոնական սարսափ ֆիլմը կերտողների հերթական գլուխգործոցը: Ֆիլմը մի փոքրիկ աղջկա ուրվականի մասին է, ով ահաբեկում է շենքի բնակիչներին: Ֆիլմը էլի ողողված է ջրով![]()
Մութ ջրեր / Dark Water
Ճապոնիա, 2002
Զանգը ճապոնական սարսափ ֆիլմը կերտողների հերթական գլուխգործոցը: Ֆիլմը մի փոքրիկ աղջկա ուրվականի մասին է, ով ահաբեկում է շենքի բնակիչներին: Ֆիլմը էլի ողողված է ջրով![]()
I may be paranoid but no android!
impression (13.09.2010)
Բժիշկ Կալիգարիի կաբինետը / The Cabinet of Dr. Caligari
Գերմանիա, 1920
Այս դասականը համարվում է կինոյի պատմության մեջ առաջին սարսափ ֆիլմը: Զոմբիանման կիլլերի պատմությունը լավ հիմք դրեց հետագա հոգեբանական թրիլլերների համար: Ի դեպ այս համր ֆիլմը ավելի շուտ սարսափազդու լուսանկարների ալբոմ է հիշեցնում:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010)
Գոձիլլա / Godzilla
Ճապոնիա, 1954
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունից 9 տարի անց նկարահանված այս ֆիլմը նրա մասին է, թե ինչպես է սարսափելի դինոզավր-հրեշը քանդուքարափ անում ճապոնական քաղաքը: Դե, կարծում եմ հասկանալի է, որ Գոձիլլան միջուկային ճառագայթումների մուտացիայի արդյունք է:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010)
Սատանաները / Les Diaboliques
Ֆրանսիա, 1954
Կինն ու սիրուհին համատեղ ուժերով սպանում են ամուսնուն ու սիրած տղամարդուն... սակայն դիակը անհետանում է ու մեղսագործ կանանց կյանքը վերածվում է իսկական դժոխքի... Կինոյի այս դասականը համարվում է լավագույն ֆրանսիական ֆիլմերից մեկը:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010)
Շվեդիա, 2008
Ձյունածածկ Ստոկհոլմում 12-ամյա Օսկարի և վամպիրուհի Էլիի սիրո մասին պատմող այս չափից դուրս գեղեցիկ շվեդական ֆիլմը արժանացել է կինոքննադատների ու կինոմանների ամենաբարձր գնահատականներին:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 09.09.2010, 15:44:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010), tikopx (09.09.2010)
Իսպանիա, 2001
Գիլյերմո Դել Տորոյի գեղեցիկ ու շատ հումանիստական ֆիլմը պատմում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուրվականներով լեցուն մանկատան մասին: Գիլյերմո Դել Տորոն իր հաջորդ ֆիլմը՝ Պանի Լաբիրինթոսը, կոչել է այս ֆիլմի «հոգևոր շարունակությունը»: Իսկ Սատանայի ողնաշար ֆիլմը նրա մասին է, որ կենդանի մարդիկ շատ հաճախ ավելի վտանգավոր ու չար են, քան մեռածների հոգիները:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010)
Աչքը / The Eye
Հոնգ-Կոնգ, 2002
6-րդ զգայարանի Հոնգ-Կոնգյան շատ սարսափելի մեկնաբանությունը... Որոշ բաներ կան, որոնք ավելի լավ է չտեսնեք (ֆիլմի մասին չէ խոսքը)![]()
I may be paranoid but no android!
impression (13.09.2010), Ֆրեյա (29.10.2010)
Ծարավ / The Thirst
Հվ. Կորեա, 2009
«Վրիժառություն» տրիլոգիայի (որի մասն է կազմում հանրահայտ «Օլդբոյ» ֆիլմը) ռեժիսյորի վերջին աշխատանքը վամպիրական ֆիլմ է՝ համեմված սև հումորով, սարսափազդու կադրերով և ադրենալինի շատ մեծ չափաբաժնով:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010), tikopx (09.09.2010)
Գայլերի կիրճը / Wolf Creek
Ավստրալիա, 2005
Իրական դեպքերի հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է երեք արշավականների մասին, ում օգնության ձեռք մեկնում մի անծանոթ տղամարդ: Սակայն անծանոթը լրիվ ուրիշ մտադրություններ ուներ...
I may be paranoid but no android!
impression (13.09.2010), tikopx (09.09.2010)
Նահատակները / Martyrs
Ֆրանսիա, 2008
Այս միստիկ-սարսափը, որը համարվում է վերջին ժամանակների ամենաահասարսուռ ֆրանսիական ֆիլմը, էկզիստենցիալական ակնարկ է տառապանքի ու դիմացկունության վերաբերյալ:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 29.10.2010, 10:10:
I may be paranoid but no android!
impression (13.09.2010), tikopx (09.09.2010)
Վերջ, կարող ենք քննարկել![]()
I may be paranoid but no android!
ինչի տակ շնորհակալություն եմ դրել արդեն քաշում եմ 2 օրից կամ շուտ արդեն կսկսեմ նայել: THANK'S
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
ինձ զանգ ֆիլմի ամերիկյան տարբերակը ավելի դուրս եկավ, ավելի ճիշտ ասած առաջինը հենց ամերիկյան եմ նայել Օրտ-ով ու տպավորություններսԴրանից հետո նայեցի այդ ֆիլմի ասիական 3 սերիանոց տարբերակը ու այնքան էլ չտպավորվեցի՝ միգուցե էֆեկտները այնպիսին չեին ինչպես ամերիկյան տարբերակուm, միգուցե և դրա ավելի հասարակությունը դուրս չեկավ, կամ էլ ուղակի շուտվա արտադրանք է, իսկ ինձ մի տեսակ չի քաշում օրիինակ 1997-1998 ից շուտ նկարահանված ֆիլմեր դիտելը՝ իհարկե լիում են բացառություններ
![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
tikopx (09.09.2010)
Իսկ ես ցուցակի բոլոր ֆիլմերը քաշել եմ բացի Գոձիլլայից, Նոսֆերատուից ու Բժիշկ Կալիգարիի Կաբինետից, սրանք չափից դուրս հին են
Ցուցակից ինչ ֆիլմ որ տեսել եմ, ամենաշատը «Սատանայի Ողնաշար»-ն է դուր եկել, բոլորիդ խորհուրդ եմ տալիս դիտել, մանավանդ եթե դիտել եք «Պանի Լաբիրինթոսը»:
Ռիմեյքներից տեսել եմ «Զանգը», «Սատանաները» ու «Գոձիլլան» ու ոչ մեկը դուրս չի եկել:
Ամենահետաքրքիրն այն, որ ցուցակի ֆիլմերի մեծ մասը ունեն իրենց հոլիվուդյան ռիմեյքները ու բոլոր ռիմեյքները քննադատների կողմից շատ ցածր գնահատականների են արժանացել (ի տարբերություն օրիգինալի): Ինքներդ համեմատեք RottenTomatoes-ի ռեյտինգները.
[REC] - 96%
Quarantine (ռիմեյք) - 58%
The Ring - 97%
The Ring (ռիմեյք) - 71%
The Vanishing - 100%
The Vanishing (ռիմեյք) - 45% (ընդ որում երկուսի ռեժիսյորն էլ նույն մարդն է)
Inside - 83%
Հոլիվուդը այժմ զբաղված է սրա ռիմեյքը պատրաստելով, բայց մեկ ա վստահ եմ, որ անհաջող ֆիլմ է լինելու
Dark Water - 77%
Dark Water (ռիմեյք) - 46%
Godzilla - 93%
Godzilla (ռիմեյք) - 25%
Le Diaboliques - 96%
Diabolique (ռիմեյք) - 12%
Let The Right One In - 97%
Let Me In (ռիմեյք) - հիմա նկարահանվում է: Ի դեպ օրիգինալ ֆիլմի ռեժիսյորը խիստ դեմ է արտահայտվել ռիմեյքի նկատմամբ, սակայն քանի որ սցենարի հեղինակային իրավունքներն իրեն չեն պատկանում, ոչ մի բան չի կարողացել անել...
A Tale of Two Sisters - 87%
The Uninvited (ռիմեյք) - 32%
The Eye - 63%
The Eye (ռիմեյք) - 22%
Ես չեմ հասկանում, եթե կա շատ լավ նկարահանված ընտիր ֆիլմ, Հոլիվուդն ինչի՞ ա անպայման դրա անհաջող ռիմեյքը սարքում![]()
I may be paranoid but no android!
Ինչ ուզում եք ասեք, ճապոնական ֆիլմերի պես սարսափ ֆիլմեր չկան: Ուղղակի մաշկիդ տակ են մտնում՝ էնքան սառը սարսափ կա մեջները...
Էս ցուցակի բոլոր ֆիլմերը հիմնականում տեսել եմ, ու իմ համոզմամբ ճապոնականներին՝ "The Ring", "The Eye", "Dark Water", ոչ մեկը չի հասնի սարսափելիությամբ: Ընդ որում, դրանց ամերիկյան ռիմեյքները օրիգինալի հետ համեմատելու չեն. թույլ են, հոլիվուդյան ծեծված հնարքներով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ