Հայկօ-ի խոսքերից
Իրատեսական չի: Եթե նույնիսկ նվազագույն ծախսերով հաշվենք, յուրաքանչյուր ամիս ամսագրի վրա պիտի ծախսվի մոտ 700.000 - 900.000 դրամ, որից միայն 400.000-ը հեղինակների հոնորարներն են: Գովազդն ու վաճառքը դա չեն ծածկի: Յուրաքանչյուր նախագիծ նախևառաջ հարկավոր է ներկայացնել որպես շահավետ բիզնես-առաջարկ. ընթերցասեր հասարակության ձևավորումը այսօր աջուձախ փաթաթած ունեն:
Կարելի է մեկ տարվա հովանավորչական փաթեթ «կպցնել», կամ ինչ-որ գրանտների հասնել ու այդ տարվա ընթացքում լրիվ անվճար տպագրել երիտասարդ հեղինակների գործերը: Բայց այս դեպքում էլ՝ մեկ տարին չափազանց քիչ է, մեկ տարուց ավելի երկար ֆինանսավորող աղբյուր գտնելը՝ անհնար գործ, և դեռ մնում է ամենակարևոր հարցը. կարդացող չկա՛: Ձրի տաս՝ չեն վերցնի այդ ամսագրերը, ի՞նչ վաճառքի մասին կարող է խոսք լինել:
Ճիշտը որակյալ թարգմանություններից սկսելն է:
Էջանիշներ