Rhayader-ի խոսքերից
Օրինակ, դժվա՞ր է մի հասարակ pulp-ամսագիր թողարկելը: Էժանագին թղթի վրա: Պատմվածքներն ընդունել իմեյլով, 2000-4000 բառ սահմաններում, մի պատմվածքի համար հեղինակին, ասենք, 10,000 վճարել: Արանքում՝ ուսանող-նկարիչների թեմատիկ նկարազարդումներ: Ամսվա մեջ թողարկել չորս անգամ, ամեն թողարկման մեջ 8-10 պատմվածք: Գովազդին տրամադրել էջեր: Վաճառել լավ էժան: Ու՝ վուալյա, կստանաք թե՛ գրողների, թե՛ ընթերցողների մասսա: Ամեն համարի վերջում տպագրել ընթերցողների նամակները նախորդ համարի պատմվածքների վերաբերյալ: Մի քանի հրատարակություն որ մի-մի հատ pulp-ամսագիր թողարկեն, մրցեն իրար հետ, կձևավորվի հուսալի հեղինակների բազա, ովքեր ժամանակի հետ ճանաչում ձեռք կբերեն: Ու, ասենք, հրատարակությունը կկարողանա զանգել իր «հուսալիներից» մեկին, ու խնդրի, որ ինչ-որ բան պատրաստի մոտակա թողարկման համար:
Ի՞նչ կասեք այս գաղափարի մասին: Թե՞ ֆանտազիան սահմանափակվում է կոնկրետ հեղինակներ թարգմանել տալ-տպագրելով:
Էջանիշներ