Rhayader (15.09.2010)
չկարդացող![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Yellow Raven (08.09.2010), Արևածագ (07.09.2010)
Իսկ ես գիտեմ, որ հայկական որոշ հրատարակչություններ փորձում են այդ տոնի կազմակերպման առումով մեծ ներդրում կատարել, կազմակերպել միջոցառումը, բայց ամենակարևորը ընթերցասեր հասարակության ոգևորությունը կլինի: Ի՞նչ եք կարծում, հայ հասարակությունը պատրաստ չի՞ այդ միջոցառմանը, և ի՞նչ պետք է անել որպեսզի այդ ամենը պատշաճ ձևով անցնի:
-------
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Գրառումը փոխարկվել է հայատառի: Կրկնվելու դեպքում կտուգանվի ու կջնջվի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.09.2010, 09:45:
Հարգելի ընթերցասերներ
Խնդրում եմ ակտիվ մասնակցեք, եկեք քննարկենք, թե ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել այդ իրադարձության հետ կապված
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
E-la Via (02.10.2010), Yellow Raven (15.09.2010), Արևածագ (15.09.2010)
Իմ կարծիքով տպագրատների կամ հրատարակչությունների կողմից ակտիվություն անպայման կլինի, բայց դա ինչպես կդրսևորվի կապված կլինի թե ընթերցասերները կամ հայ հեղինակները ինչ առաջարկներ կներկայացնեն: Դրա համար առաջարկում եմ միանալ ակտիվ ներգրավվել թեմայի մեջ և զրուցել:
Rhayader (15.09.2010)
Կարծում եմ առաջին հերդին պետք է պառզել, թե որ գրքերն են ավելի շատ հետաքրքրում պատանիներին և երիտասարդներին, հետո մտածել այդ ոլորտի զարգացման մասին:
Հայ գրականւթյան մեջ գրեթե չկա որևէ գիտական գիրք, նույնիսկ համալսարաններում գիտական գրքերը կամ ռուսերեն են կամ էլ ուղղակի թարգմանված:
Մի երկու տասնամյակ տևող ճգնաժամային իրավիճակը բերել է նրան, որ ոչ միայն գիրք հրատարակելու մեխանիզմը չկա, այլև լիովին խախտված է «գրող, գիրք, ընթերցող» կապը: Ինչ- որ կերպ հրատարակված գիրքը շատ քիչ շանսեր ունի հասնելու ընթերցողին, որովհետև անցել են գիրք գնելու մոդայիկ ժամանակները: Եթե մինչև «ինտերնետ հեղափոխությունը» կազմակերպված միտք արտահայտելը գրողների ու լրագրողների մենաշնորհն էր, հիմա ստեղնաշարին մի երկու բառ կցմցելով ու սոց.ցանցերում տեղադրելով, գրելը դարձել է ցանկացածի անկապտելի իրավունքը:
Պետությունը չի կարող անմասն մնալ գրքի պրոպագանդայից:
Երազում եմ այն օրը, երբ սփյուռքի համար հեռարձակվող հինգ հեռուստաալիքների եթերից հեղեղի նման մեզ վրա լցվող ապուշ սերիալների ու հայալեզու մուղամների հետ, նաև հայ գրականությունից էլ մեզ համար մի երկու տող կկարդան:
Գիտեք, եթե տնտեսագիտական մտածելակերպով մտածենք, ցանկացած ապրանքի նկատմամբ եղած պահանջարկը ծնում է առաջարկ:Իսկ մի գուցե մենք պարզենք թե հայ ընթերցողը ինչ ժանրի գիրք կցանկանա ընթերցել կամ ինչ թեմաների կամ ուղղվածությունների նկատմամբ հետաքրքրություն ու պահանջ ունի:դրանից են ծնվում ամերիկյան կամ արտասահմանյան բեսսելերները:Նրանց գրականության մեջ մի բան կա, որը ընթերցողին դրդում է ձեռք բերել հրատարակվող ամեն հաջորդ գիրքը:ՈՐպեսզի պարզենք թե հայ ընթերցասերը ինչ գրականության պահանջ ունի պետք է իմանանք թե ինչ գրականություն կցանկանար ընթերցել հայը:Իսկ միգուցե նա հենց արտասահմանյան գրականության նկատմամբ է պահանջարկ ցուցաբերում, դրա համար էլ շատ են հիմա հրատարակվում թարգմանված գրքեր:Եկեք արձագանքեք ,ինչ ժանրի կամ ուղղվածության գրքեր կցանկանայիք ընթերցել::
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ