Հարգելի ընթերցասերներ
Խնդրում եմ ակտիվ մասնակցեք, եկեք քննարկենք, թե ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել այդ իրադարձության հետ կապված
Հարգելի ընթերցասերներ
Խնդրում եմ ակտիվ մասնակցեք, եկեք քննարկենք, թե ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել այդ իրադարձության հետ կապված
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
E-la Via (02.10.2010), Yellow Raven (15.09.2010), Արևածագ (15.09.2010)
Իմ կարծիքով տպագրատների կամ հրատարակչությունների կողմից ակտիվություն անպայման կլինի, բայց դա ինչպես կդրսևորվի կապված կլինի թե ընթերցասերները կամ հայ հեղինակները ինչ առաջարկներ կներկայացնեն: Դրա համար առաջարկում եմ միանալ ակտիվ ներգրավվել թեմայի մեջ և զրուցել:
Rhayader (15.09.2010)
Դե, օրինակ՝ երիտասարդներով հասարակական վայրերում գիրք կարդալու ֆլեշմոբ էր կազմակերպվել, ու դա, իմ կարծիքով, հիանալի ու լրիվ անծախս գաղափար էր:
Բայց գիրք կարդալ պրոպոգանդելն ու խթանելը իսկապես շատ կարևոր է: Ինչևէ, այս ամենը չի կարող նորմալ մասշտաբների հասնել ոչ պաշտոնական, չկազմակերպված նախաձեռնումների միջոցով:
Հայաստանում շատ քիչ են ակտիվ գրքային ակումբները: Հանրային գրադարանները նախնադարյան են: Մատների վրա կարելի է հաշվել ժամանակակից օտարերկրյա գրականություն թարգմանողներին, ու էլ ավելի քիչ են նորմալ թարգմանությունները: Ու լինելու դեպքում էլ չկա ոչ հնարավորություն, ոչ էլ ստիմուլ՝ այդ ամենը տպագրելու համար:
Խնդիրները կարող եմ դնել, բայց լուծում առաջարկելը դժվար կլինի, որովհետև բավարար կազմակերպչական կամ ֆինանսական միջոցների չեմ տիրապետում: Ի՞նչ կառաջարկես:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Օրինակ՝ Հայաստան բերել հայտնի ժամանակակից գրողների, ինչպիսիք են Չակ Պալանիկը, Նիլ Գեյմանը, Չարլզ դե Լինտը, Ուրսուլա ԼեԳյուինը, Ռեյ Բրեդբերին, Տերրի Պրատչետը, Սթիվեն Քինգըվա՞տ միտք է: Կազմակերպել հանդիպումներ ընթերցողների հետ, գրքերի քննարկումներ: Միայն թե Կոելիոյին հրավիրելու պատմությունը չդառնա, որ ինչ-որ մորալիստները չհարցնեն. «Օ՜ դու, ստորդ, ինչպե՞ս ես համարձակվել այլասերել երիտասարդությանը մարմնավաճառի մասին գիրք գրելով»: Մեղա, մեղա, ես Կոելիոյին տանել չեմ կարողանում, բայց խեղճ մարդուն փորձել ցենզուրայի ենթարկել՝ առնվազն անասնություն էր:
Եվ այլն, և այլն: Մտքերը շատ են: Իրականացնել ցանկացող ու իրականացնելու հնարավորություն կա՞:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Առաջարկնե՞ր... Մի երկու քայլ անել ինտերնետ չունեցող հայ գրողին ընթերցողին ծանոթացնելու համար: Պետության միջոցով հովանավորվող գրական հանդես ունենալ: Գրողների միության գործող գրական կայք ունենալ: Զբաղվել հայ գրողների լավագույն երկերի օտարալեզու թարգմանությամբ ու գոնե ԱՊՀ ի մակարդակով մի երկու գրող ճանաչելի դարձնելու գործով:
Հարգելի ընթերցասերներ
Իսկ օրինակ ժամանակակից հայ գրողներից ում կառաջարկեք ճանաչելի դարձնել արտասահմանյան երկրներում: Եվ ընդհանրապես հայ ժամանակակից գրողներից ում կարող եք բեսսելերներ(ներեցեք օտարալեզու տերմինի համար) համարել, կամ ու ստեղծագործություններն եք կարդում:Իսկ միգուցե ձեր շարքեորւմ կան այնպիսիք ովքեր կցանկանան տպագրվել բայց հարմար առաջարկներ չեն տեսնում հրատարակչությունների կողմից::Գիտեք եթե նման մոտեցումներ կամ առաջարկներ ունենաք, ասեք տեղեկացրեք հասարակությանը, միգուցե այսօր այդքան դյվար էչ գիրք հրատարակելը, դրան էլ կարելի է հովանավորներ գտնել, ուղղակի պետք է ցանկություն հայտնել և ներկայացնել ստեղծագործություններ: Կամ միգուցե նշյալ ոլորտի տեղեկատվության սակավություն կա:Արձագանքեք խնդրում եմ:
Գրողն այնքան խնդիր չի, ինչքան մեխանիզմի առկայությունը))) ոչ մի խթանիչ չկա, որ մարդիկ գրելուն լուրջ վերաբերվեն: Այլ կերպ ասած, եթե ուզում ես գրող լինել ու դրանով գլուխդ պահել, ստիպված ես այնպիսի պրագմատիկ ու ոչ գրական խնդիրների առաջ կանգնել, ինչպիսիք են հովանավոր գտնելը, ինքնաֆինանսավորումը և այլն:
Իսկ, ասենք, ԱՄՆ-ում հրատարակչությունները ձեռագրեր են ընդունում, որոնք կարող են մերժել կամ հաստատել, հաստատված ձեռագրերի հետ կապված պայմանագիր են կնքում հեղինակի հետ (պայմանագրերը տարբեր հիմունքներով են լինում՝ կախված տպագրության քաղաքականությունից այդ ոլորտում), և այլն:
Իսկ հիմա պատկերացրու. հրատարակչություններն անցնեն այդ համակարգին: Ամեն գրող կարող է ձեռագիր ուղարկել (իհարկե, խորհուրդ կտայի հեղինակային իրավունքները պաշտպանել, նոր, քանի որ հայկական հրատարակչությունների նկատմամբ աշխարհն էլ մեջ տեղից ճաքի՝ վստահություն չի լինի): Ի՞նչ կարող են կորցնել հրատարակչությունները: Գրեթե ոչինչ: Իրենք են որոշում, թե որ գիրքը կարելի է տպագրել: Իրենք են որոշում գրողին տրվող կանխավճարը, որին գրողը կարող է համաձայնել կամ մերժել:
Միակ վտանգը սեփական որոշմամբ անհաջող գիրք տպագրելն է: Դա էլ նրանց կմղի հրաժարվել «ԽԾԲ» սկզբունքից, ու սկսել արժեքավոր բաներ փնտրել տպագրելու համար:
Իսկ գրելը՝ Հայաստանում գրեթե ամեն մի քիչ պարապ մնացած մարդ իրեն գրող է երևակայում: Եթե վերոհիշյալ համակարգն աշխատի, մարդիկ ստիպված կլինեն գրելուն ավելի լուրջ վերաբերվել: Սովորել գրել: Գրել ավելի շատ ու ավելի որակով: Եվ այլն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
E-la Via (02.10.2010), Yellow Raven (18.09.2010), Արևածագ (16.09.2010)
Կարծում եմ առաջին հերդին պետք է պառզել, թե որ գրքերն են ավելի շատ հետաքրքրում պատանիներին և երիտասարդներին, հետո մտածել այդ ոլորտի զարգացման մասին:
Հայ գրականւթյան մեջ գրեթե չկա որևէ գիտական գիրք, նույնիսկ համալսարաններում գիտական գրքերը կամ ռուսերեն են կամ էլ ուղղակի թարգմանված:
Մի երկու տասնամյակ տևող ճգնաժամային իրավիճակը բերել է նրան, որ ոչ միայն գիրք հրատարակելու մեխանիզմը չկա, այլև լիովին խախտված է «գրող, գիրք, ընթերցող» կապը: Ինչ- որ կերպ հրատարակված գիրքը շատ քիչ շանսեր ունի հասնելու ընթերցողին, որովհետև անցել են գիրք գնելու մոդայիկ ժամանակները: Եթե մինչև «ինտերնետ հեղափոխությունը» կազմակերպված միտք արտահայտելը գրողների ու լրագրողների մենաշնորհն էր, հիմա ստեղնաշարին մի երկու բառ կցմցելով ու սոց.ցանցերում տեղադրելով, գրելը դարձել է ցանկացածի անկապտելի իրավունքը:
Պետությունը չի կարող անմասն մնալ գրքի պրոպագանդայից:
Երազում եմ այն օրը, երբ սփյուռքի համար հեռարձակվող հինգ հեռուստաալիքների եթերից հեղեղի նման մեզ վրա լցվող ապուշ սերիալների ու հայալեզու մուղամների հետ, նաև հայ գրականությունից էլ մեզ համար մի երկու տող կկարդան:
Գիտեք, եթե տնտեսագիտական մտածելակերպով մտածենք, ցանկացած ապրանքի նկատմամբ եղած պահանջարկը ծնում է առաջարկ:Իսկ մի գուցե մենք պարզենք թե հայ ընթերցողը ինչ ժանրի գիրք կցանկանա ընթերցել կամ ինչ թեմաների կամ ուղղվածությունների նկատմամբ հետաքրքրություն ու պահանջ ունի:դրանից են ծնվում ամերիկյան կամ արտասահմանյան բեսսելերները:Նրանց գրականության մեջ մի բան կա, որը ընթերցողին դրդում է ձեռք բերել հրատարակվող ամեն հաջորդ գիրքը:ՈՐպեսզի պարզենք թե հայ ընթերցասերը ինչ գրականության պահանջ ունի պետք է իմանանք թե ինչ գրականություն կցանկանար ընթերցել հայը:Իսկ միգուցե նա հենց արտասահմանյան գրականության նկատմամբ է պահանջարկ ցուցաբերում, դրա համար էլ շատ են հիմա հրատարակվում թարգմանված գրքեր:Եկեք արձագանքեք ,ինչ ժանրի կամ ուղղվածության գրքեր կցանկանայիք ընթերցել::
Ու հարցս մնաց օդում կախված
Մյուս կողմից՝ անկախ նրանից, թե ինչ ժանրի/ուղղվածության գրքեր կուզեի կարդալ, եթե չձևավորվի գրողների հասարակական շերտ/մասնագիտություն (որի միակ նախադրյալը վերևում նշվածն է), ինչ ժանրի/ուղղվածության գիրք էլ ես ուզեմ, հնարավոր չի լինի ապահովել))) նույնիսկ իմ ուզած ժանրի/ուղղվածության գիրքը կարող է ապուշ բան դուրս գալ, եթե այն լավ հեղինակ չի գրել: Ու նույնիսկ լավ հեղինակը լավ թեմայով կարող է ախմախագույն գիրք գրել (օրինակ՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք Ընկերները»):
Օրինակ, ես սիրում եմ ռեալիզմ/քննադատական ռեալիզմ/կիսակենսագրական վեպեր (Սոմերսեթ Մոեմ, Ջեյմս Ջոյս), սարսափ/հոգեբանական թրիլլերներ (Սթիվեն Քինգ, Էդգար Ալան Պո, Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտ), ֆենտեզի (Ռոջեր Ժելյազնի, Հենրի Լայոն Օլդի, Նիլ Գեյման, Չարլզ դե Լինտ), մոգական ռեալիզմ (Գաբրիել Գարսիա Մարկես, Ահմեդ Սալման Ռուշդի, Լուի դե Բեռնյեր), և այլն: Ու հայ գրողներից էլ գոնե գրվածքի որակի նկատմամբ նույն պահանջներն եմ ներկայացնելու, ինչ արտասահմանյան գրողների նկատմամբ (ոչ մի «երբ հրացայտը ճայթեց, ես հպվեցի նրա թավշաբույր արտևանունքների դրասանգներին բլա-բլա-բլա» ու առավել ևս ոչ մի «ախպեր, դե ջոգում ես, Վալոդն իջավ քուչա, տեսավ Գագոն Աննային ժամ ա հարցրել, Աննան էլ ժամ ա պատասխանում, դե ցավդ տանեմ, բա էդ անելու բան ա՞»): Ու ոչ էլ «Մակբեթի» Մասեհյանի թարգմանության անտաղանդություն եմ ներելու:
Այլ կերպ ասած, դուք ինչքան էլ ընկնեք ու սկսեք ման գալ ժամանակակից մակարդակի տպագրվելու արժանի գրողներ, ոչ մի բան էլ չեք գտնի: Պահանջարկից ելած, «հասարակության պատվերով» գրված գրքերը կդառնան նույն ԱԼՄ-ն, կամ լավագույն դեպքում՝ Ռիչարդ Կնաակ:
Արդյունքում՝ ոչ մի արդյունք: Որովհետև, նորից կրկնեմ, լավ գրողներ ունենալու համար պետք է ունենալ բազմակողմանի, ազատ, ստիմուլացվող, փոխշփվող, ստեղծագործող գրական-հասարակական շերտ, որը հակում ունի դեպի գրական գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցումը, ու այդ մասսայից է, որ կարող են դուրս գալ արժեքավոր աշխատանքներ ու հեղինակներ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ ինչպես ձևավորել այդ հասարակությունը, եթե դրանով չզբաղվի որևէ պետական կառույց մենք ինչպես կարող ենք նպաստել դրա ստեղծմանը, ում կարող ենք դիմել??Ինչպես հավաքել այդ ցանկացողների թիմը, ինչ միջոցառում կազմակերպել:Մեր առաջին քայլերը որոնք կլինեն??
Արդեն նշեցի: Տպագրման բաց համակարգի ստեղծում: Երբ հրատարակչությունները սկսեն ձեռագրեր ընդունել: Երբ հայտնվի գրական ագենտի մասնագիտությունը:
Մնացած առումներով՝ ամեն կերպ պրոպոգանդել գրականություն ու ինտելլեկտուալիզմ: Ավելի ու ավելի եմ հանդիպում մարդկանց, ովքեր ընդունում են, որ առանձնապես կարդացած չեն, ու համարում են կարդալը «зануда»-ների գործ: Փաստորեն, նույնիսկ հակա-ընթերցողական միջավայր է ձևավորվում: Դրան հակառակ՝ նոր սերնդի մեջ ավելի շատ են կարդացողները, քան, ասենք, իմ հասակակիցներների մեջ: Ցավոք, նրանք կարդում են մոդայիկ, ոչ ինտելլեկտուալ ու թեթև գրականություն՝ Պաուլո Կոելիո, Ստեֆանի Մեյեր, կանացի դետեկտիվներ և այլն:
Այնինչ արտասահմանում հիանալի մանկական ու երիտասարդական գրողներ կան՝ Ռոդման Ֆիլբրիք, Դայանա Վեյն Ջոունս, և այլն))) Հայաստան մտնում է այն, ինչ առավել հասանելի է ու լավ է գովազդվում. ահա ձեր տնտեսագիտական մոտեցման ուղղակի հետևանքը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
E-la Via (02.10.2010)
Արդյոք կուրախացնեմ Ձեզ, թե ասեմ Հայաստանում հայտնի հրատարակիչներից մեկը պատրաստում է հրատարակել մոգական ռեալիզմի սյուներից մեկի` Կորտասարի պատմվածքները: Ի դեպ նշեմ, որ թարգմանությունն իսպաներենից է:Շուտով այն կհայտնվի գրախանութներում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ