Նախքան ֆիլմի մասին գրելը մի փոքրիկ նախաբան:
Էդ Վուդը (1924-1978թթ) ամերիկացի կինոռեժիսյոր է, 50-60-ական թվականներին նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք արժանացել են կինոքննադատների ամենացածր գնահատականներին: 80-ական թվականներին կինոքննադատների Էդ Վուդին կնքեցին որպես բոլոր ժամանակների ամենավատ ռեժիսյորԷդ Վուդի նկարահանած ֆիլմերը այնքան վատն են, որ բոլորի մոտ լավագույն դեպքում ծիծաղ էին առաջացնում: Բացի դրանից Էդ Վուդը տրանսվեստիդ էր, նույնիսկ իր ասելով 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական համազգեստի տակից կանացի կրծկալ ու ներքնազգեստ է կրել: Իսկ իր ֆիլմերից մեկը՝ Գլենը կամ Գլենդան (որտեղ գլխավոր դերը ինքն է կատարել), պատմում է մի տրանսվեստիդի մասին:
Եվ այսպես.
Ed Wood/Էդ Վուդ
Ռեժիսյոր՝ Թիմ Բարթըն
Տարեթիվը՝ 1994
Ժանրը՝ կենսագրական, կոմեդիա, դրամա
Դերերում՝ Ջոննի Դեպպ
Մարտին Լանդաու
Փաթրիշա Արքեթ
Սառա Ջեսսիկա Պարկեր
Բիլլ Մըրրեյ
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 200-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Ներկայացվել է Օսկար մրցանակի 2 անվանակարգերում և երկուսն էլ շահել է (Մարտին Լանդաուն՝ տղամարդու լավագույն երկրորդական դերակատարման համար):
Ֆիլմը չափից դուրս լավն էր ու դրական: Չնայած Էդ Վուդի վատ համբավին որպես վատ կինոռեժիսյոր, ինքը շատ օպտիմիստ էր ու անկեղծ սրտով ուզում էր լավ ֆիլմեր նկարահանել, բայց դե չէր ստացվում էլի, հո զոռով չէրԴերասական կազմն էլ էր հզոր, Ջոննի Դեպպը ինչպես միշտ արտակարգ էր խաղում, Լանդաուն կատարում էր հունգարացի դերասան Բելա Լուգոսիի դերը: Բելա Լուգոսին մեծ համբավ ձեռք բերեց 30-ական թվականներին Վլադ Դրակուլայի դերը կատարելու համար, սակայն 50-ական թվականներին մոռացվել էր բոլորի կողմից: Թմրանյութերից կախվածությունը և աղքատությունը երբեմնի մեծանուն դերասանին ստիպել էին անկապ դերեր խաղալ Էդ Վուդի տխրահռչակ ֆիլմերում:
Իսկ Բիլլ Մըրրեյը հոյակապ ձևով խաղում էր հոմոսեքսուալ դերասան Բաննի Բրեկինրիջի դերը, ով ուզում էր սեռը փոխելու վիրահատություն կատարել
Մի խոսքով ֆիլմից գերազանց տպավորություններ ստացա, հումորով, անկեղծ ու շատ բարի ֆիլմ էր, երևի թե ամենալավ ֆիլմը ամենավատ կինոռեժիսյորի մասին
Նայեք, չեք փոշամանի![]()
Էջանիշներ