Brazil/Բրազիլիա
Ռեժիսյոր՝ Թերրի Գիլլիամ![]()
Տարեթիվը՝ 1985
Ժանրը՝ գիտաֆանտաստիկ, սատիրա
Դերերում՝ Ջոնաթան Փրայս, Քիմ Գրեյստ, Ռոբերտ Դե Նիրո, Բոբ Հոսկինզ, Իան Հոլմ
IMDB ռեյտինգը՝ 8.0 (չնայած բարձր ռեյտինգին ֆիլմը տարօրինակորեն լավագույն 250 ֆիլմերի ցանկում չի հայտնվել)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 98%
Ներկայացվել է Օսկար մրցանակի 2 անվանակարգերում սակայն չի շահել:
Սկսենք նրանից, որ ֆիլմը Բրազիլիայի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, բացի վերնագրից ու ֆիլմում անընդհատ հնչող Watercolor of Brazil/Aquarela do Brazil երգից
Ֆիլմը ռետրո ֆուտուրիստական սատիրա է: Հայտնի չէ, թե որ թիվն է, սակայն աշխարհը մի զզվելի վայր է դարձել: Ամենուր տեռորիստական ռմբակոծություններ են, կառավարության Տեղեկատվության Նախարարությունը մարդկանց իսկական տեռորի է ենթարկում, որպեսզի տեղեկատվություն կորզի տեռորսիտների մասին: Բյուրոկրատիան արդեն հասել է աբսուրդի գագաթնակետին: Իսկ ֆիլմի գլխավոր հերոս Սեմ Լոուրին, ով աշխատում է կառավարության Տեղեկատվության նախարարությունում երազում է իր կյանքի երկրորդ կեսի մասին, ու մի օր հանդիպում է նրան...
Ինձ ֆիլմը շատ դուր եկավ, ինչ-որ չափով հիշեցրեց Ստենլի Կուբրիկի Դոկտոր Ստրեյնջլավ կամ ինչպես սովորեցի չանհանգստանալ ու սիրել բոմբը/Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb ֆիլմի աբսուրդությունը, մի քիչ էլ նման էր նորվեգական Անհամատեղելի Մարդը/The Bothersome Man/Den brysomme mannen ֆիլմին: Լավն էր![]()
Էջանիշներ