Ճիշտն ասած էս տիպի ֆիլմեր չեմ սիրում, բայց էս մեկը դուրս շատ եկավ
Låt den rätte komma in/Let The Right One In/Ներս թող ինձ
Ռեժիսյոր՝ Թոմաս Ալֆրեդսոն
Տարեթիվը՝ 2008
Երկիրը՝ Շվեդիա
Ժանրը՝ սարսափ, ռոմանտիկ
Դերերում՝ Կորե Հեդեբրանտ, Լինա Լեանդերսսոն
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 204-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%
12ամյա Օսկարին դպրոցում նեղում են դասարանցիները, իսկ նա երազում է վրեժի մասին: Մի օր Օսկարը ծանոթանում է Էլիի հետ: Էլին 12 տարեկան աղջնակ է, սակայն նա 12 տարեկան է եղել վերջին 200 տարիների ընթացքում, նա վամպիր է: Օսկարն ու Էլին սիրահարվում են, իսկ թե հետո ինչ կլինի, ավելի լավ է ինքներդ դիտեք
Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, օպերատորական աշխատանքը սարսափելի լավն էր, սյուժեն յոլա էր տանում, իսկ երեխա դերասանները պարզապես արտակարգ էին խաղում: Չնայած ֆիլմում բավականին շատ արյունալի պահեր կային, բայց էդքան էլ վախենալու չէր: Այ էս ֆիլմը դիտելուց հետո նոր կհասկանաք, թե ինչքան վատն էր Twilight-ը
Ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Էջանիշներ