User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ներս թող ինձ / Let The Right One In

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ներս թող ինձ / Let The Right One In

    Ճիշտն ասած էս տիպի ֆիլմեր չեմ սիրում, բայց էս մեկը դուրս շատ եկավ

    Låt den rätte komma in/Let The Right One In/Ներս թող ինձ



    Ռեժիսյոր՝ Թոմաս Ալֆրեդսոն
    Տարեթիվը՝ 2008
    Երկիրը՝ Շվեդիա
    Ժանրը՝ սարսափ, ռոմանտիկ
    Դերերում՝ Կորե Հեդեբրանտ, Լինա Լեանդերսսոն
    IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 204-րդ տեղում է)
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%

    12ամյա Օսկարին դպրոցում նեղում են դասարանցիները, իսկ նա երազում է վրեժի մասին: Մի օր Օսկարը ծանոթանում է Էլիի հետ: Էլին 12 տարեկան աղջնակ է, սակայն նա 12 տարեկան է եղել վերջին 200 տարիների ընթացքում, նա վամպիր է: Օսկարն ու Էլին սիրահարվում են, իսկ թե հետո ինչ կլինի, ավելի լավ է ինքներդ դիտեք

    Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, օպերատորական աշխատանքը սարսափելի լավն էր, սյուժեն յոլա էր տանում, իսկ երեխա դերասանները պարզապես արտակարգ էին խաղում: Չնայած ֆիլմում բավականին շատ արյունալի պահեր կային, բայց էդքան էլ վախենալու չէր: Այ էս ֆիլմը դիտելուց հետո նոր կհասկանաք, թե ինչքան վատն էր Twilight-ը

    Ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.01.2014), Lusina (01.02.2014), մարդագայլուկ (22.06.2014), Մուշու (17.06.2014), Վոլտերա (17.06.2014)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չալարեմ նայեմ... Համարյա մի տարի ա՝ քաշել եմ, ու տենց էլ չեմ տրամադրվում՝ նստեմ նայեմ: Բայց մի քանի հոգու տվել եմ, նայել են, շատ են գովել: Վամպիրական լավագույն կինոն ինձ համար դեռ «Բրեմ Սթոքերի Դրակուլան» ա, հնացել ա արդեն, ուզում եմ տեղը թարմացնեմ :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (31.01.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարմացնենք, նոր կարծիքների սպասենք ու տեսնենք, թե չորս տարի անց Հայկօն վերջապես նայե՞ց, թե՞ չէ
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.01.2014), Աթեիստ (31.01.2014)

  7. #4
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօն չգիտեմ, բայց ես նայել եմ ու տպավորված եմ էն տիպի, որ ծուլությունս ու չգրելու մանիաս հաղթահարում եմ ու գրում էս ֆիլմի մասին:
    ՈՒրեմն նախ 18+-ի մասին ասեմ, որ ֆիլմի մասին բոլոր ինֆոներում նշվում է, բայց դե ես էնքան էլ համաձայն չեմ ու հա՛, կարող է պատահի մի քիչ 18+ոտ լինի, բայց ընդհանուր 18+ չի, էն եղածն էլ էնքան սիրուն ա նկարած, որ ես մեկը հեչ չմտածեցի, որ կարողա տարիքային սահմանափակում ունենա:
    Հետաքրքիր է, որ համանուն գիրք էլ կա, որի հեղինակը շվեդ գրող Յոնա Պինդկվիստան է ու հենց ինքն էլ գրել է ֆիլմի սցենարը. մտածում եմ, որ եթե ֆիլմն էսքան լավն է, գիրքը հրա՜շք կլինի:
    Էս ֆիլմի հատկապես օպերատորական աշխատանքն եմ սիրել, խոշոր ու դեպրեսիվ կադրերը անցնում են մարդու մեջ ու նույնիսկ, որ լիտրերով արյուն ես տեսնում էնքան սիրուն է նկարած, որ սարսռում ես, բայց մեկ է՝ հաճելի է նայելը:
    Էն որ իրան Twilight-ի հետ են համեմատում ահավոր զզվելի է, առանձնապես ոչ մի կապ ու նմանություն չեմ տեսնում, Twilight-ը իսկզբանե վառելիք է եղել ու մնում է, չնայած Ռուֆուսը ճիշտ է գրել, որ էս ֆիլմը նայելուց հետո իրոք կարելի է հասկանալ, թե ինչ վատն է Twilight-ը:
    Ես ընդհանրապես վամպիրների մասին սարսափները լուրջ չեմ ընդունում ու չեմ հավանում, բայց էս տնաշենի սարսափն էնքան սիրուն են նկարել, որ չես կարողանում չսիրահարվել կադրերին: Աշխարհի բոլոր սարսափները սենց լինեին, բոլորը կնայեի:
    Ամեն նայող ֆիլմի մեջ տարբեր բաներ կգտնի երևի, բայց իմ համար ինքը մենակության մասին էր. էն, որ մենակությունը կաթկթում էր ամեն մի կադրից:
    Բայց հավես գույներ կային մեջը. նույն հենց ռուբիկ-կուբիկի հատվածը էնքան էր տպավորվել մեջս, ամբողջ օրն ուղեղումս էդ էր պտտվում:
    Երեխեքի խաղը վերջն էր, չնայած, որ Էլին մեջտեղներից սկսեց մի տեսակ հակակրանք առաջացնել մոտս, բայց դրանից իրա խաղի որակը չէր տուժում, այլ կերպարը:
    9/10 վիճակ է մոտս, հա՛, գլուխգործոց չի, բայց նայելու հաստատ արժանի է:
    i wanted to destroy something beautiful

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.06.2014), Ռուֆուս (17.06.2014), Վոլտերա (17.06.2014)

  9. #5
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմի բնութագիր շատ գեղեցիկ էր, միանգամից ցանկություն առաջացավ նայել, բայց սարսափ ֆիլմերից վախենում եմ շատ: Ինչ կասեք նայեմ օրվա սկզբում որ շատ ծանր չտանեմ սարսափ լինելու փաստը? 18 + -ը ինչ աստիճանի էր? Կարող եմ մենակով չնայել ?

    Հ.Գ. պաշտում եմ վամպիրներին )) իրանց մեջ ինչ որ գեղեցիկ բան կա , որը պակասում է մեզ մարդկանց :

    Հ.Գ. Twilight ֆիլմը չսիրեցի, վամպիրներին ծաղրում են սրտանց , սիրո պատմությունն էլ սովորականի մեջ էր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (17.06.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գժվում եմ վամպիրների համար, բայց սարսափներ չեմ սիրում է հեչ… եթե շատ վախենալու ա, էն որ դդը՜մ ու մեջքդ սառում ա միանգամից, ասեք չնայեմ, իսկ եթե տենց չի, կնայեմ հաճույքով
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (17.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 736
    Վերջինը: 29.05.2025, 03:24
  2. Գրականություն. Թեմայից դուրս, բաժնից ներս
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.08.2014, 17:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •