Ռուֆ, արի ճշտենք. ես հոսթելատիպ կինոները սարսափ չեմ համարում
: Ու ընդհանրապես էդ բոլոր «մսոտ» կինոները կինո էլ չեմ համարում, զիբիլ են էդ սաղ: Տրեյլերը նայեցի, էժանագին հնարքների վրա խաղացող կինոյի տպավորություն թողեց:
Ուժսները լինում են երեք տեսակի (ես սիրում եմ, որ ամեն ինչ սիրուն դասակարգված ա լինում)
.
1. «Բո՛» ուժսներ: Գլխավոր հերոսը քայլում է, և հանկած թփի տակից դուրս է թռչում մի այլանդակ երևույթ ու գոռում է «բո՛»:
2. «Մսոտ» ուժսներ: Գլխավոր հերոսներից մեկին բռնում են, շղթայում ու սկսում են ամենայն մանրամասնությամբ տանջել. պոկում են դեմքը, հերթով կտրում են մատները, ներարկիչի ասեղը մտցնում են լեզվի մեջ և այլն: Սարսափելին այստեղ նախևառաջ անելանելիության ու անխուսափելիի մոտիկության գիտակցումն է:
3. Սասփենս-հոգեբանական ուժսներ: Օրինակ՝ Սթենլի Կուբրիկի «Փայլը»: «Փայլը» վախենալու է ո՛չ թե որովհետև մեջը տապոռով գիժ Ջեք Նիկոլսոն կա, կամ լոգարանային մերկ ու հոտած դիակ, այլ որովհետև Դենին իր երեքակնանի հեծանիվը քշում է դատարկ միջանցքում, հասնում է միջանցքի վերջին, ու դու չգիտես, թե անկյունից այն կողմ ինչ կա:
Ամեն դեպքում՝ սարսափ ժանրը չեմ սիրում, երբեք էլ չեմ սիրել: Վերջին նայածս սարսափը «Silent Hill»-ն էր, էն էլ նայել եմ խաղերի խաթր: Իսկ խաղերը ամենայն սարսափաց սարսափն են, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել:
Էջանիշներ