Den brysomme mannen/The Bothersome Man/Անհամատեղելի Մարդը
Ռեժիսյոր՝ Յենս Լին
Տարեթիվը՝ 2006
Երկիրը՝ Նորվեգիա
Ժանրը՝ սև կոմեդիա, ֆանտաստիկ
Դերերում՝ Տրոնդ Ֆաուսա Աուրվոգ, Պետրոնելլա Բարկեր
IMDB ռեյտինգը՝ 7.5
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 71%
Հենց առաջին կադրերից հասկացա, որ ֆիլմը դուրս գալու ա: Ֆիլմի գլխավոր հերոսը մետրոյի կայարանում կանգնած նայում է, թե ինչպես է համբուրվում մի զույգ: Սակայն նրանց համբույրը լրիվ առանց էմոցիայի է, նրանցից յուրաքանչյուրը աչքերը մի ուղղության հառած, առանց որևէ զգացմունքի երկար համբուրվում էին: Երբ գնացքը մոտենում է, հերոսը իրեն նետում է գնացքի տակ...
Անդրեասին ուղարկում ինչ-որ տարօրինակ քաղաք, որտեղ բոլորը «երջանիկ» են: Այստեղ նրան տալիս են լավ աշխատանք, գեղեցիկ կահավորված բնակարան ու գեղեցկուհի ընկերուհի: Անդրեասը հայտնաբերում է, որ քաղաքի բնակիչների «երջանկությունը» լրիվ արհեստական է ու ինքը քաղաքի միակ բնակիչն է, ով զգացմունքներ ունի: Նրան անընդհատ ստիպում են, որպեսզի հարմարվի քաղաքի նոր պայմաններին, ինքն էլ նրանց պես երջանիկ լինի, սակայն Անդրեասին նման երջանկությունը դուր չի գալիս: Նույնիսկ ինքնասպանությունը չի օգնում, որովհետև հատուկ մասնագետները վերցնում են ինքնասպանի մարմինը, դզում, փչում ու վերջ, դու կրկին ապրում ես ու դու կրկին «երջանիկ» ես: Անդրեասը սկսում է ուղիներ փնտրել քաղաքից փախնելու համար:
Մի խոսքով բավականին տարօրինակ ու աբսուրդ ֆիլմ, սև հումորի մեծ բաժին ու մտածելու լիքը նյութ
Էջանիշներ