User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Անհամատեղելի Մարդը / The Bothersome Man

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Անհամատեղելի Մարդը / The Bothersome Man

    Den brysomme mannen/The Bothersome Man/Անհամատեղելի Մարդը



    Ռեժիսյոր՝ Յենս Լին
    Տարեթիվը՝ 2006
    Երկիրը՝ Նորվեգիա
    Ժանրը՝ սև կոմեդիա, ֆանտաստիկ
    Դերերում՝ Տրոնդ Ֆաուսա Աուրվոգ, Պետրոնելլա Բարկեր
    IMDB ռեյտինգը՝ 7.5
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 71%

    Հենց առաջին կադրերից հասկացա, որ ֆիլմը դուրս գալու ա: Ֆիլմի գլխավոր հերոսը մետրոյի կայարանում կանգնած նայում է, թե ինչպես է համբուրվում մի զույգ: Սակայն նրանց համբույրը լրիվ առանց էմոցիայի է, նրանցից յուրաքանչյուրը աչքերը մի ուղղության հառած, առանց որևէ զգացմունքի երկար համբուրվում էին: Երբ գնացքը մոտենում է, հերոսը իրեն նետում է գնացքի տակ...

    Անդրեասին ուղարկում ինչ-որ տարօրինակ քաղաք, որտեղ բոլորը «երջանիկ» են: Այստեղ նրան տալիս են լավ աշխատանք, գեղեցիկ կահավորված բնակարան ու գեղեցկուհի ընկերուհի: Անդրեասը հայտնաբերում է, որ քաղաքի բնակիչների «երջանկությունը» լրիվ արհեստական է ու ինքը քաղաքի միակ բնակիչն է, ով զգացմունքներ ունի: Նրան անընդհատ ստիպում են, որպեսզի հարմարվի քաղաքի նոր պայմաններին, ինքն էլ նրանց պես երջանիկ լինի, սակայն Անդրեասին նման երջանկությունը դուր չի գալիս: Նույնիսկ ինքնասպանությունը չի օգնում, որովհետև հատուկ մասնագետները վերցնում են ինքնասպանի մարմինը, դզում, փչում ու վերջ, դու կրկին ապրում ես ու դու կրկին «երջանիկ» ես: Անդրեասը սկսում է ուղիներ փնտրել քաղաքից փախնելու համար:

    Մի խոսքով բավականին տարօրինակ ու աբսուրդ ֆիլմ, սև հումորի մեծ բաժին ու մտածելու լիքը նյութ
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 06.09.2010, 21:07:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.05.2014), Thom (04.05.2019), մարդագայլուկ (10.05.2014), Պիրիտ (07.05.2014), Վոլտերա (07.05.2014)

  3. #2
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս ջան, չգիտեի որ արդեն թեմա կա էս կինոյի մասին: Անհամատեղելին երևի ավելի լավա բնութագրում հերոսին, ինքը ոչ թե չէր հարմարվում, այլ լրիվ ուրիշ աշխարհից էր ու ձգտում էր դեպի զգացմունքները, էմոցիաները, հոտերն ու գույները, որոնք չկային իդեալական քաղաքում:

    Երեկ եմ նայել, բայց արդեն մի օրա գլխիցս դուրս չի գալիս: Նույն էմոցիաները, ավելի ճիշտ դրանց դատարկությունը ու ջղայնությունը էտ դատարկությունից Մելանխոլիայի նայելուց հետո էր: Շատ եմ ուզում քննարկել կինոն, բայց մարդ չեմ գտնում, մտածեցի էստեղ հաստատ արտհաուսի սիրահարներ կլինեն ու չսխալվեցի: Ֆիլմը շատ լավ բնութագրումա ժամանակակից հասարակությունը, իդեալականի ձգտող ու համնուհոտը կորցնող, կամ էլ ի սկզբանե զգայական մակարդակի բաներ չգնահատող աշխարհը: Երբ չկա սխալվելու, դժբախտ լինելու երջանիկ հնարավորությունը. հերոսը թուղթ կտրող մեքենայի մոտ չզսպեց իր հետաքրքրությունը ու վարվեց այնպես, ինչպես ես կանեի, եթե ընկած լինեի կինոյի մեջ: Անդրիասը ընկել էր կաֆկայի կարճ պատմվածքների երազոտ աշխարհներից մեկը և անդադար փորձում էր այնտեղից դուրս գալ սուիցիդով, բայց չէր ստացվում: Նույնը անում եմ ես, երբ հասկանում եմ, որ երազի մեջ եմ ու չեմ կարողանում զարթնել: Դժողքից վեց գլուխ ավելի վախենալու է այն միտքը, որ դու սուիցիդի` ընտրության հնարավորություն չունես:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (07.05.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգնած մեռնում եմ, վաղը կգրեմ
    I may be paranoid but no android!

  6. #4
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,289
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Գրողը տանի...
    Երկար դադարից հետո,կարող եմ ասել,որ վերջապես ՖԻԼՄ նայեցի:
    Հենց սկսվեց համբույրը ես արդեն ֆիլմի մեջ էի,բայց անգամ ֆիլմի ավարտից հետո չկարողացա դուրս գալ էդ աշխարհից:
    Տարօրինակ ֆիլմ էր,հենց առաջին պահից էդ նկատում ես ու ամբողջ ֆիլմի ընթացքում էդ տարօրինակությունների պակասը չես զգում:Դե պարզ էր,որ էդ բոլոր տարօրինակությունները իրենց հիմնավորումը ունեն,բայց առանձնապես ինձ չէր հետաքրքրում վերջաբանը ու էդ հարցերի պատասխանները,ես վերջապես ֆիլմ էի նայում ու ուզում էի ամեն մի պահը վայելեի:
    Ֆիլմը հանգստությունը ահավոր դուրեկան էր,ամբողջ ֆիլմը հանգիստ առաջ է գնում ու ոչ քնում ես,ոչ էլ ձանձրանում ես էդ հանգստությունից:
    Ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը որոշ չափով հոգեհարազատ էր,իսկ ֆիլմի գաղափարը մտածելու մեծ տեղ տվեց:
    Էս ֆիլմի մասին մի քանի օր հետո էլի կգրեմ,երբ դուրս եկած լինեմ ազդեցությունից:
    Հ.Գ.Երբ ֆիլմը ավարտվեց կանգնել ու ծափահարել եմ
    Հ.Գ.1 Շնորհակալություն Ռուֆուսին խորհրդի համար
    Հ.Գ.3 Ֆիլմը գնահատում եմ 9/10

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (04.05.2019), Ռուֆուս (10.05.2014)

  8. #5
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտվանից Ռուֆուսի խորհրդով կինո չեմ նայել, գնաց watchlist

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (11.05.2014)

  10. #6
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընտիր ֆիլմ ա: ես մի երկու տարի առաջ եմ նայել, արժե մի հատ էլ նայել ))
    “My God - it's full of stars!”

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (10.05.2014)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա ասեմ, որ «հոյակապ ֆիլմ է»-ից բացի ուրիշ ոչ մի բան չեմ կարող գրել էս պահին Շատ վաղուց եմ տեսել ու լիքը բան մոռացել եմ, պետք ա մի անգամ էլ նայել: Բայց հիշում եմ, որ էս կինոյից հետո մի քանի օր շարունակ խելքս գլուխս չէր գալիս ու մարդ էի փնտրում, որ հետը քննարկեի կինոն
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.05.2014), insider (10.05.2014), Յոհաննես (10.05.2014)

  14. #8
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    25
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկա ասեմ, որ «հոյակապ ֆիլմ է»-ից բացի ուրիշ ոչ մի բան չեմ կարող գրել էս պահին Շատ վաղուց եմ տեսել ու լիքը բան մոռացել եմ, պետք ա մի անգամ էլ նայել: Բայց հիշում եմ, որ էս կինոյից հետո մի քանի օր շարունակ խելքս գլուխս չէր գալիս ու մարդ էի փնտրում, որ հետը քննարկեի կինոն
    ես էլ բան չեմ հիշում համարյա: մենակ հիշում եմ, որ նայելուց ահավոր հավես զգացողություններ ունեի ու դեմ չէի լինի էդ զգացողություններից նորից ունենալ, չնայած մեկ ա առաջին անգամվա պես դժվար թե լինի
    նայեք, քննարկենք
    “My God - it's full of stars!”

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (10.05.2014), Ռուֆուս (10.05.2014)

  16. #9
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան գովեստի խոսքեր լսելուց հետո, աչքիս ես էլ էս գիշերը նվիրեմ էս ֆիլմի դիտմանը: Վաղը կիրակի է:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդագայլուկ (10.05.2014), Ռուֆուս (10.05.2014)

  18. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքան գովեստի խոսքեր լսելուց հետո, աչքիս ես էլ էս գիշերը նվիրեմ էս ֆիլմի դիտմանը: Վաղը կիրակի է:
    Վստահիր Ռուֆուսին ու մյուսներին Եվրատեսիլի փոխարեն նորմալ բաներ նայեք
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (10.05.2014), մարդագայլուկ (10.05.2014), Յոհաննես (10.05.2014)

  20. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքան գովեստի խոսքեր լսելուց հետո, աչքիս ես էլ էս գիշերը նվիրեմ էս ֆիլմի դիտմանը: Վաղը կիրակի է:
    Վստահիր Ռուֆուսին ու մյուսներին Եվրատեսիլի փոխարեն նորմալ բաներ նայեք
    I may be paranoid but no android!

  21. #12
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,162
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահիր Ռուֆուսին ու մյուսներին Եվրատեսիլի փոխարեն նորմալ բաներ նայեք
    Էլ մի, կպած նայում ես
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (15.07.2014), մարդագայլուկ (10.05.2014), Ռուֆուս (10.05.2014)

  23. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ մի, կպած նայում ես
    Ամեն տարի ասում եմ չեմ նայելու, բայց դե վերջում գայթակղությանը չեմ դիմանում
    I may be paranoid but no android!

  24. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, մի տեսակ Կաֆկայի, 1984-ի, Դոգվիլի ու 451 աստիճան ըստ Ֆարենհայթի-ի խառնուրդ էր: Ամենակարևորը` ընտիր նկարած էր, ոչ մի ավելորդ կադր ու ոչ մի ավելորդ գույն:

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (01.05.2019), մարդագայլուկ (16.07.2014), Յոհաննես (26.12.2016), Ռուֆուս (15.07.2014)

  26. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,799
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ պապաս ասում էր՝ նայի՛ էս ֆիլմը, շատ լավն ա, դուրդ կգա: Ես էլ աչքաթող էի անում: 10 օր առաջ վերջը նայեցի: Ինչ խոսք՝ տպավորված եմ: Ուղղակի ես իմ սեփական մեկնաբանությունն ունեմ էս ֆիլմի հետ կապված ու դա սուբյեկտիվ ա ու դեռ ոչ մի տեղ չեմ գտել համապատասխանը: Կարծում եմ՝ ֆիլմն առաջին հերթին արևմտյան երկրների (հիմնականում՝ սկանդինավյան) անհոգության մակարդակի հասած լինելու մասին ա: Անհոգ ու անհոգի: Այսինքն՝ ամեն ինչ կա, վտանգ չկա ու պրոբլեմ էլ չկա: Խոսակցության միակ թեման ուտելիքն ու կահույքն ա ու մի տնից մյուս տուն տեղափոխվելը: Հոգս չկա: Ըստ այդմ էլ՝ էմոցիան վերացել ա ու բոլորը սառը ռոբոտներ են: Ու իրենց երջանիկ են զգում: Իսկ Անդրեասը էդ ամեն ինչի «քաքի համը հանողն ա» … իրանց երջանիկ կյանքի բալանսը խախտողն ա ու իրան պետք ա վտարել: The bothersome man-ի սյուժեն ավելի ճշգրիտ նկարագրող վերնագիր, քան անհամատեղելին ես կընտրեի «ամեն ինչը փչացնող ու ամեն ինչի մեջ քաքող մարդը»: Երկար կլիներ, որպես վերնագիր, բայց ավելի ստույգ, քան անհամատեղելին: Ինքը մենակ անհամատեղելի չի: Ինքը մարդկանց երջանկությունը կոտրողն ա էդ ֆիլմում: Մարդիկ իրեն չեն հասկանում: Իրենք իրենց երջանիկ կյանքով ապրում են…ու մտածում. «դու ո՞վ ես, որ հլը մի հատ էլ էկել ես ուզում ես փչացնել մեր կյանքը քո «էմոցիաներով»: Ֆիլմը, գլոբալ առումով եթե վերցնենք, հենց սկանդինավիայի մասին ա: Նորվեգացիները հենց իրենց մասին են նկարել: Ու իրենք ներքուստ լավ էլ հասկանում են իրենց կոմֆորտի ու անհոգության հասած լինելու հետագա «վատ հետևանքները»: Հոյակապ ֆիլմ էր, ինչ խոսք:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (01.05.2019), Yellow Raven (01.05.2019), Նիկեա (01.05.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Մարդը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2014, 17:06
  2. Չհարմարվող մարդը / The Bothersome Man
    Հեղինակ՝ Պիրիտ, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 07.05.2014, 01:57
  3. Մարդը ծրագրավորվա՞ծ է
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 28.06.2008, 18:26
  4. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37
  5. Ո՞վ է այդ մեկ մարդը…
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.11.2007, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •