User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Տիրապետում / Control

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Տիրապետում / Control

    Չալարեմ Joy Division-ի մասին թեմա բացեմ...

    Control/Տիրապետում



    Ռեժիսյոր՝ Անտոն Կորբեյն
    Տարեթիվը՝ 2007
    Ժանրը՝ կենսագրական
    Դերերում՝ Սեմ Ռայլի, Սամանթա Մորտոն, Ալեքսանդրա Մարիա Լարա
    IMDB ռեյտինգը՝ 7.8
    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 87%

    Joy Division-ի ու Իան Քըրտիսի երկրպագուները պարտադիր պետք է էս ֆիլմը նայեն

    Ֆիլմը բրիտանական Joy Division խմբի մեներգիչ Իան Քըրտիսի կյանքի պատմությունն է: Իան Քըրտիսը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը, սակայն նրա կարճ կյանքը շատ ողբերգական էր: Իանը ամուսնանում է 18 տարեկան հասակում Դեբբի Վուդրաֆի հետ, աշխատում է աշխատանքի տեղավորման գործակալությունում ու ստեղծում է խումբ Warsaw անունով: Մի քանի համերգից հետո խումբը վերանվանվում է Joy Division ու միանգամից համաշխարհային փառք ու ճանաչում է ձեռք բերում:

    Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, ինչքան թվում էր: Իանը տառապում էր էպիլեպսիայով, դստեր ծննդից հետո բելգիացի լրագրողուհու հետ սիրավեպը լրիվ վերջնականապես խարխլում է կնոջ հետ հարաբերությունները, իսկ համերգային շրջագայությունների ու ձայնագրությունների լարված գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը մեծ հարված են հասցնում Իանի հոգեկան ու ֆիզիկական առողջությանը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Իան Քըրտիսը 1980թ-ին 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործում...

    Մի երկու խոսք ռեժիսյորի մասին: Անտոն Կորբեյնը հոլանդացի լուսանկարիչ է, ով ճանաչում ձեռք բերեց Depeche Mode խմբի տեսահոլովակները նկարահանելու համար: Բացի Depeche Mode-ից Անտոն Կորբեյնը աշխատել է Metallica, Nirvana, Coldplay, U2, Red Hot Chii Peppers, Roxette, Travis, The Killers խմբերի և այլ հայտնի երաժիշտների հետ: Control ֆիլմը Կորբեյնի դեբյուտն էր որպես կինոռեժիսյոր և հրաշալի գործ էր կատարել, որովհետև զգացվում էր, որ ինքը մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր գործը արել:

    Մի խոսքով, վերին աստիճանի սիրուն ու զգացմունքային ֆիլմ: Ֆիլմից հետո գիշերվա կեսին մի ժամ Joy Division էի լսում, ու եթե առաջ պարզապես շատ էի սիրում Joy Division, ֆիլմից հետո սկսեցի ամբողջ մարմնով ու հոգով զգալ իրենց երաժշտությունը...

    Վերջում էլ բոնուս, Joy Division-ի Atmosphere երգի տեսահոլովակը նկարահանված Անտոն Կորբեյնի կողմից (1988թ)

    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (09.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ ի՞նչ լեզուների է տիրապետում
    Հեղինակ՝ Մարիաննա, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 168
    Վերջինը: 12.09.2013, 15:44
  2. Վաճառք. Saitek X52 Pro Professional Flight Control System
    Հեղինակ՝ Nաrեk, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.03.2009, 14:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •