«Կինո» բաժնի կանոնները
Կինո բաժնում գրառում կատարելուց առաջ խնդրում ենք կարդալ այս կանոնները.
1. Սպոյլերներ
Սպոյլեր է այն ողջ ինֆորմացիան, որ տեսականորեն կարող է փչացնել ֆիլմը դեռևս չտեսած մարդու՝ առաջին դիտումից ստանալիք հաճույքը, վերացնել անակնկալի տարրերը, հուշել ֆիլմի սյուժեի ընթացքի և/կամ հանգուցալուծման համար կարևոր պահերը և այլն: Սպոյլեր է այն ամեն ինչը, որի մասին շարքային հանդիսատեսը կարող է իմանալ միայն ու միայն կինոթատրոնում՝ ֆիլմը առաջին անգամ դիտելիս և ոչ երբեք այլ կերպ: Ընդհակառակը՝ սպոյլեր չի այն ամենը, ինչ երևում է ֆիլմի տրեյլերում, գովազդային հոլովակներում կամ բարձրաձայնվել է ստանդարտ ՓՌ արշավի ընթացքում՝ հեռուստատեսությամբ, մամուլում կամ պաշտոնական ինտերնետային աղբյուրներում:
Հիշեցնենք, որ spoiler անգլերեն բառը նշանակում է «հարամ անող»:
Սյուժեի համար կարևոր կամ առանցքային պահերը պարբերաբար բացահայտող անդամները ոչ միայն կտուգանվեն, այլև կհայտնվեն «Կինո» բաժնից ժամանակավոր արգելափակվելու վտանգի տակ:
Օգտագործեք [spoiler]գրառում[/spoiler] թեգը՝ սպոյլերները ծածկելու համար: Օրինակ՝ այսպես.
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Դարտ Վեյդերը Լյուկ Սքայուոկերի հայրն է
Բաժնում արգելվում են սպոյլեր թեգի մնացած բոլոր կիրառումները՝ բացի վերը նշված դեպքերից:
2. Ֆիլմի մասին նոր թեմա բացելու կարգը:
Եթե ցանկանում եք նոր թեմա բացել որևէ ֆիլմի մասին, օգտվեք գրառման այս ձևից.
Պարտադիր տվյալներ.
Հայերեն վերնագիր / English Title
[img]ֆիլմի պոստերի հղումը (ցանկալի է մինչև 700px բարձրության)[/img]
Երկիր, տարեթիվ
Ռեժիսոր՝ Եղիշե
Դերերում՝ Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ և ուրիշներ
Ժանրը՝ պատմական, ֆանտաստիկ
Կրճատ նկարագրություն / սինոպսիս / ռեվյու առանց սպոյլերների (մոտ 1000 նիշ)
Ոչ պարտադիր տվյալներ.
Ռուսական կինովարձույթում՝ Վերնագիրը
Սցենարիստներ՝ Հազկերտ, Տրդատ
Կոմպոզիտոր՝ Հանս Ցիմմեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 9.7/10 (14,259,428 ձայն) [IMDb-ի էջի հղումով]
Ֆիլմի բյուջեն՝ $100,000,000
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $500.000.000
Պաշտոնական սայթը՝
www.avarayrkildimthemovie.com
Ֆիլմի բեռնավորման հղումը՝
www.rutracker.org
Շահած մրցանակները (եթե այդպիսիք կան)
Թրեյլերը
[video]YouTube-ում [U]պաշտոնական[/U] թրեյլերի հղումը[/video]
Սքրինշոտները, հավելյալ տեղեկությունները, КиноПоиск-ի կամ Rotten Tomatoes-ի հղումները, հետաքրքիր փաստերը՝ ըստ ցանկության:
Շաբլոնն օգտագործելու համար պատճենեք համապատասխան HTML կոդի պարունակությունը.
Պարտադիր տվյալներ
HTML կոդ:
[CENTER][SIZE=4][B]
Հայերեն վերնագիր / English Title[/B][/SIZE]
[/CENTER]
[CENTER][img]ֆիլմի պոստերի հղումը (ցանկալի է մինչև 700px բարձրության)[/img]
[/CENTER]
[I]Երկիր, տարեթիվ[/I]
[B]Ռեժիսոր[/B]՝ Եղիշե
[B]Դերերում[/B]՝ Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ և ուրիշներ
[B]Ժանրը[/B]՝ պատմական, ֆանտաստիկ
[B]Կրճատ նկարագրություն / սինոպսիս / ռեվյու [U]առանց սպոյլերների[/U][/B]
Ոչ պարտադիր տվյալներ.
HTML կոդ:
[COLOR=Gray]Ռուսական կինովարձույթում՝ [B]Վերնագիրը[/B][/COLOR]
[B]Սցենարիստներ[/B]՝ Հազկերտ, Տրդատ
[B]Կոմպոզիտոր[/B]՝ Հանս Ցիմմեր
[B]IMDB-ի միջին գնահատականը[/B]՝ 9.7/10 (14,259,428 ձայն) [IMDb-ի էջի հղումով]
[B]Ֆիլմի բյուջեն[/B]՝ $100,000,000
[B]Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը[/B]՝ $500.000.000
[B]Պաշտոնական սայթը[/B]՝ [URL="http://www.avarayrkildimthemovie.com"]www.avarayrkildimthemovie.com[/URL]
[B]Ֆիլմի բեռնավորման հղումը[/B]՝ [URL="http://www.rutracker.org"]www.rutracker.org[/URL]
[B]Շահած մրցանակները[/B] (եթե այդպիսիք կան)
[CENTER][B]Թրեյլերը[/B]
[LEFT]
[/LEFT]
[video]YouTube-ում [U]պաշտոնական[/U] թրեյլերի հղումը[/video]
3. «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեման
«Խորհուրդ եմ տալիս դիտել» թեմայում որևէ ֆիլմ խորհուրդ տալիս պարտավոր եք հետևել 2-րդ կետում նշված գրառման ձևին: Շաբլոնը չօգտագործող անձինք կստանան տուգանային միավորներ, իսկ գրառումը կջնջվի:
4. «Կինո» բաժնում գտնվող բոլոր ֆիլմերի այբբենական ցանկը
Բաժնում առանձին փակ թեմայով կհավաքվեն բոլոր ֆիլմերի ցանկը՝ դասավորված այբբենական կարգով՝ որոնումը հեշտացնելու համար: Որևէ ֆիլմի մասին թեմա բացելուց առաջ համոզվեք, որ նման թեմա արդեն ֆորումում չկա:
5. Եվ ամենավերջում. կարդացեք Ակումբի «Կանոնադրությունը»: Բոլոր գրառումները, որոնք կխախտեն Ակումբի կանոնադրությունը, կջնջվեն, իսկ հեղինակները կստանան զգուշացումներ կամ տուգանային միավորներ:
Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
Էջանիշներ