User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մերին և Մաքսը / Mary and Max

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մերին և Մաքսը / Mary and Max

    Մերին և Մաքսը / Mary and Max




    Ավստրալիա, 2009

    Ռեժիսյոր՝ Ադամ Բենջամին Էլիոտ
    Սցենարիստ՝ Ադամ Բենջամին Էլիոտ
    Դերերում՝ Տոնի Կոլետ, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Էրիկ Բանա, Բերի Համֆրիզ, Բետանի Ուիթմոր, Ռընե Գեյեր, Ջուլի Ֆորսայթ և ուրիշներ
    IMDb-ի գնահատականը՝ 8.3/10 (4,369 ձայն)
    Ժանրը՝ կոմեդիա, դրամա, մուլտֆիլմ
    Պաշտոնական սայթը՝ http://www.maryandmax.com/


    Նամակագրական մտերմություն… Սա հեռավոր ավստրալիական քաղաք Մելբուռնի արվարձաններում ձանձրացող 8-ամյա աղջնակ Մերի Դինկլի և Նյու-Յորքում բնակվող 44-ամյա միայնակ մարդու՝ Մաքս Հորովիցի զարմանալի ընկերության պատմությունն է: Չնայած իրենց միջև եղած մայրցամաքներին ու տարիքային հսկայական տարբերությանը՝ Մերին ու Մաքսը տարիներ ի վեր ամուր են պահում իրենց բարեկամությունը: Իրենց նամակներում նրանք քննարկում են այն ամենն, ինչ անհանգստացնում ու հետաքրքրում է նրանցից յուրաքանչյուրին: Սա հուզիչ, սակայն ոչ երբեք՝ պարզունակ պատմություն է…



    Մեր օրերում մեծահասակների համար մուլտֆիլմերը, այն էլ՝ էրոտիկ բովանդակություն չունեցող, խիստ հազվագյուտ երևույթներ են: Հենց թեկուզ միայն այս պատճառով Ադամ Էլիոտի նոր աշխատանքն արժանի է առանձնահատուկ ուշադրության: Եվ մի՛ զարմացեք կամ անհանգստացեք, եթե ռեժիսյորի անունը ձեզ անծանոթ լինի: Ավստրալացու մեծ պոտենցիալի մասին սկսեցին խոսել դեռ 2004 թվին, երբ նա արժանացավ ամերիկյան Կինոակադեմիայի մրցանակին՝ լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմի՝ «Հարվի Կրամպետի» համար: «Մերին և Մաքսը» ռեժիսյորի լիամետրաժ դեբյուտն է: Եվ այս դեբյուտը աշխարհով մեկ՝ միջազգային տարբեր կինոփառատոններում, արդեն բազմաթիվ մրցանակներ է շահել և շարունակում է իր հաղթական արշավն ամբողջ աշխարհի մեծ էկրանների վրա:



    Էլիոտի գրած սցենարի հիմքում իրական պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն մեր դարում: Մեր դարում, երբ գրեթե երեսուն տարվա տարիքային տարբերությունը չի խանգարում հաղորդակցվելուն: Մեր դարում, երբ մարդը կարող է ապրել բազմամիլիոնանոց մեգապոլիսի կենտրոնում ու մենակ լինել: Ուրբանիզացիայի այս Ոսկեդարում, որը կուտակում է մարդկանց ահռելի խմբերի մեջ և միայնակներին հասկացված լինելու շանս գրեթե չի թողնում… Եվ երբեմն մարդկային խելագար «հոսքից» դուրս մնացածներին մնում է միայն մեկ բան՝ սովորական նամակագրությունը: Նամակագրություն՝ բացարձակապես ոչ մի բանով քեզ չնմանվող մարդու հետ, ում հետ ոչ մի ընդհանուր բան չունես: Տարբեր տարիքներ, տարբեր կենսափորձեր, տարբեր աշխարհագրական դիրքեր… Եվ այդուհանդերձ՝ զարմանալի հոգևոր մտերմություն. գուցե՝ սահմանափակ, սակայն այնուամենայնիվ՝ մտերմություն: Իսկ գուցե՝ ևս մեկ ապացույց, որ այս աշխարհի երեսին յուրաքանչյուր ոք ունի իր հոգևոր կեսը:



    Բացի այդ՝ «Մերին և Մաքսը» հագեցած է բազմաթիվ նուրբ, բայց կարևոր մանրուքներով, կինեմատոգրաֆիական գրավչության ու հմայքի մի ողջ փնջով, որոնց ոչ միշտ է հնարավոր տրամաբանական բացատրություն տալ, սակայն որոնք հստակ աշխատում են զգայական մակարդակում: Օրինակ՝ գլխավոր հերոսների նամակագրական կապը ոչ թե այսօր արդեն սովորական դարձած էլեկտրոնային փոստի միջոցով է, այլ հասարակ թղթե նամակներով, ինչը միայն լրացուցիչ շարմ է հաղորդում մուլտֆիլմին: Բացի բուն ռեժիսուրայից՝ մուլտֆիլմի մեջ «սուզվելուն» նպաստում են նաև երկու առանցքային գործոններ՝ համակրելի, թեկուզև՝ մի քիչ մռայլ պատկերը և հրաշալի երաժշտությունը: Հատկապես հաջող է ստացվել ֆիլմի վիզուալ բաղադրիչը. «տիկնիկային», պլաստիլինե գրաֆիկայի ու ուրույն գունային գամմայի համադրությունը մի առանձնահատուկ ու անկրկնելի մթնոլորտ է ստեղծում Էլիոտի ստեղծագործության ողջ ընթացքում: Հերոսներից յուրաքանչյուրի մասին պատմող հատվածները ձևավորված են սեփական առանձին գույներով. Մաքսին հատուկ է համատարած գորշ գույնը, Մերիին՝ խամրած դարչնագույնը: Իսկ երբեմն-երբեմն էկրանին փայլող վառ գույների կաթիլներն ասես հիշեցնում են հանդիսատեսին, որ նույնիսկ ա՛յս աշխարհում ուրախություն ու պարզություն կա, սակայն այդ պահերը չափազանց քիչ են, և ուրեմն՝ դրանք հարկավոր է հատկապես թանկ գնահատել:



    Եզրափակելով՝ նշենք, որ «Մերին և Մաքսը» մուլտֆիլմ է՝ ըստ ձևի, բայց ոչ՝ ըստ բովանդակության: Իր բովանդակությամբ սա լիարժեք դրամա է, որ լի է ամենատարբեր (և ոչ միշտ՝ պայծառ) հույզերով: Իսկ տեխնիկական իրականացման առանձնահատկությունների շնորհիվ հանդիսատեսի ու հերոսների միջև կապը ավելի արագ է հաստատվում. ի վերջո՝ շատ ավելի հեշտ է քեզ նույնացնել պլաստիլինե աբստրակտ ու ճկուն կերպարի հետ, քան թե՝ կոնկրետ, կենդանի դերասանի: Մուլտֆիլմի՝ մինչև այսօր ստացած բազմաթիվ արձագանքների ճնշող մեծամասնությունը խիստ դրական է: Իսկ սա նշանակում է, որ կինոթատրոնների էկրաններին ծնվել է հերթական փոքրիկ հրաշքը: Հրաշք, որ արվեստի յուրաքանչյուր իսկական երկրպագու պարզապես պարտավոր է տեսնել:



    Բոնուս. 2004 թվականին «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում Օսկարի մրցանակակիրը՝ «Հարվի Կրամպետ».


    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 12.01.2010, 20:47:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.01.2010), Chuk (12.01.2010), Gayl (12.01.2010), ivy (15.12.2011), Jarre (13.01.2010), Katka (18.03.2011), masivec (18.01.2010), matlev (26.01.2010), Norton (12.01.2010), Tirim-tim (14.12.2011), Աթեիստ (12.01.2010), Դատարկություն (12.01.2010), Լեո (25.01.2010), ԿԳԴ (12.01.2010), Նիկեա (06.08.2013), Ռուֆուս (17.08.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոդայջեսթ. քննարկումներ

    Երեկ աչքովս ընկավ, բայց չնայեցի, ռեկլամը հուշտ արեց, բայց որ դրեցիր ուրեմն արժի նայել, ապեր տևողությունը 4:30 րոպեա՞:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.09.2010, 17:58:

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոդայջեսթ. քննարկումներ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ աչքովս ընկավ, բայց չնայեցի, ռեկլամը հուշտ արեց, բայց որ դրեցիր ուրեմն արժի նայել, ապեր տևողությունը 4:30 րոպեա՞:
    : Լիամետրաժ ա :
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (12.01.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոդայջեսթ. քննարկումներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    : Լիամետրաժ ա :
    http://cinemaxx.ru/32/8972-mjeri-i-m...-max-2009.html օն լայն նայելու համար:

  7. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեցի, դուրս եկավ կարելի է ասել ուսուցողական մուլտ էր:
    Իմ կարծիքով Մաքսի դժբախտությունը նրանում է կայանում, որ եսասեր է և գոնե այս մուլտը կարող է ազդեցություն թողնել նրա նման մարդկանց վրա:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.09.2010, 17:58:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (13.01.2010)

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերին և Մաքսը. հանձնում եմ ձեր դատին :
    Բոմբ էր, վերջն էր, մտավ իմ ամենասիրած մուլտիկների ցանկը: Ես ռեվյուն չէի կարդացել, գիտեի թե մանկական մուլտիկ ա: Այնինչ լրիվ մեծական էր, սարսափելի լավ հումորով Ի դեպ եթե անգլերենին լավ եք տիրապետում, անպայման անգլերեն դիտեք, լիքը հումորային բաներ կորում են թարգմանելիս: Հարվի Քրամփեթն էլ էր լավը, հետաքրքիր էր Մերի ու Մաքսի պրոտոտիպը տեսնել
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (17.08.2010)

  11. #7
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոմբ էր, վերջն էր, մտավ իմ ամենասիրած մուլտիկների ցանկը: Ես ռեվյուն չէի կարդացել, գիտեի թե մանկական մուլտիկ ա: Այնինչ լրիվ մեծական էր, սարսափելի լավ հումորով Ի դեպ եթե անգլերենին լավ եք տիրապետում, անպայման անգլերեն դիտեք, լիքը հումորային բաներ կորում են թարգմանելիս: Հարվի Քրամփեթն էլ էր լավը, հետաքրքիր էր Մերի ու Մաքսի պրոտոտիպը տեսնել
    Ռուֆուս, վերջապես քո հին ավատարի ծագումը տեսա որտեղից էր լավն էր ֆիլմը եղբայր

    I love my life and I celebrate it every day...

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս, վերջապես քո հին ավատարի ծագումը տեսա որտեղից էր լավն էր ֆիլմը եղբայր
    հա, խայտառակ եղանք Փաստորեն իրոք էն բանից էին իրար անում
    I may be paranoid but no android!

  13. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր գնացքի մեջ բան չունեի անելու, ասեցի՝ բեր մի ֆիլմ նայեմ: Ու աչքիս ընկավ այս ֆիլմը, որը վաղուց քաշել էի ու չէի նայել: Ավելի լավ կլիներ, երևի, եթե քնեի: Անհամ, սենտիմենտալ, տեղ-տեղ գռեհիկ ֆիլմ՝ ոչ օրիգինալ ավարտով, ԻմԿ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր գնացքի մեջ բան չունեի անելու, ասեցի՝ բեր մի ֆիլմ նայեմ: Ու աչքիս ընկավ այս ֆիլմը, որը վաղուց քաշել էի ու չէի նայել: Ավելի լավ կլիներ, երևի, եթե քնեի: Անհամ, սենտիմենտալ, տեղ-տեղ գռեհիկ ֆիլմ՝ ոչ օրիգինալ ավարտով, ԻմԿ:
    Անճաշակ Շատ էլ լավն ա Գռեհիկ ա, որովհետև մեծական ա, հումորն էլ շատ լավն ա
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (15.12.2011)

  16. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Անճաշակ Շատ էլ լավն ա Գռեհիկ ա, որովհետև մեծական ա, հումորն էլ շատ լավն ա
    Իսկ ո՞վ ասեց, որ մեծականը պիտի գռեհիկ լինի: Հումորը սպեցիֆիկ ա, մակերեսային, կրկնվող:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ասեց, որ մեծականը պիտի գռեհիկ լինի: Հումորը սպեցիֆիկ ա, մակերեսային, կրկնվող:
    Արս, իսկ «որտեղի՞ց են առաջանում երեխաները» թեմայի շուրջ Մերիի ու Մաքսի դիտարկումները զվարճալի չէի՞ն
    I may be paranoid but no android!

  18. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս, իսկ «որտեղի՞ց են առաջանում երեխաները» թեմայի շուրջ Մերիի ու Մաքսի դիտարկումները զվարճալի չէի՞ն
    Խմող ու ման եկողների խղճուկ տարբերակներ էին՝ գարեջրի/կոլայի մեջից, կամ էլ մարմնավաճառի ածած ձվից: Ամեն դեպքում վերջում Մերին իմացավ, թե որտեղից, իսկ Մաքսը տենց էլ առանց իմանալու մեռավ: Եսիմ, մեր համարժեքները (կաղամբն ու արագիլը) ավելի երեխայական են:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (15.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Mary Melikyan-ի, Alphaone-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 22.01.2013, 06:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •