Լավ եթե մի պահ պատկերացնենք որ մենակ ես եմ ու իմ աղջիկը, ապա մեծ հաճույքով կդնեի մի գեղեցիկ ժամանակակից անուն օրինակ` Աննա, Լիաննա, Մարինե, Կարինե, Մելինե .... և այլն:
Եթե հաշվի եմ առնում հայկական ավանդույթներն ու հարազատներիս խորհուրդը, ապա էլի մեծ հաճույքով դնում եմ Անուշ:
Եթե այս բոլորին միանում է կինս` երկրորդ տարբերակը բացառելու խնդրանքով, ապա ամեն ինչ խառնվում է իրար....
Բայց ես իսկապես խնդրում եմ այս թեման փակել, քանի որ ինչքան որ հնարավոր դեպք կար, արդեն քննարկվել է և ամեն ինչ պարզ է: Ինձ համար հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ ինչ անուն էլ դնեմ մի կողմը դժգոհ է մնալու: Սա այն եզակի հարցերի թվին է պատկանում, որ միջանկյալ տարբերակ չունի: Կամ սա է կամ նա:
---------- Ավելացվել է՝ 11:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:39 ----------
Չէ Ձայնալար ջան հաստատ չեմ ստիպի: Հենց այսօրվանից եմ ասել: Ես էլ շատերի նման այն կարծիքին եմ, որ անունով չի որոշվում ծնողի նկատմամբ հարգանքը:




Մեջբերել
Էջանիշներ