հա շատ լավ անուններ են![]()
boooooooom (08.11.2012)
Դավիթ, Վահագ/ն/, Հայկ![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տարոն, Սուրեն, Ալիկ,Արարատ
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Փոշմանեցի, հենց նոր Գալաթեայի հղումով նայեցի
ԱՐԱՄ
ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև “վսեմություն” կամ “բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում (ժգ դար) սույն Արամ անունը դրված է “Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես “անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ(թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է :ունենք նաև Արամյան, Արամունի ազգանունները;
Շինարար (08.11.2012)
Իսկ եթե
ԱՐԱ
հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:Արան գարնան, բուսականության,երկրագործության,բերքի,հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր,որի պաշտանմունքը եղել է խեթերի, ուրարտացիների,հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ:Գ Ղափանցյանն իր “Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին:Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տես ղպՑՑրՍՌպ ոՏչՌ ց ՈՐՎÿվ,27) , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են”(տես՝ նրա “Արա Գեղեցիկ”,էջ 314-315):Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է “անտառ”, “արտ” և այլն:Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ “արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ,Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:
boooooooom (08.11.2012)
Եթե տղու անուն, ապա միայն ՀայկԲոլոր լավ մարդիկ Հայկեր են, բոլոր Հայկերը լավն են
(Բացի Գալստյանից իհարկե
)
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ