Ուրախ կլինեմ, եթե իմ գրառումներով օգնած լինեմ գոնե մի փոքր....
մեր ընտանիքում էլ է նմանատիպ խնդիր եղել, հորեղբորս աղջնակի անունն ընտրելիս... ուղղակի մեր պարագայում չգիտեին` ինչ դնել, հարց չկար տատիկի անունի հետ կապված (տատիկս միշտ դեմ է եղել իր անունը թոռնիկին տալուն), երեխան 1 ամսական` ով ոնց պատահի կանչում էր, ավելի շատ հակված էին Մերի, Մարի...., բայց փոքրիկի մայրը չէր ուզում..
.վերջն ընտրեցին այդ շրջանում հեռուստանովելի հերոսուհու անունը.... Էլեն...
Որոգայթ ախպեր, կարևորը էս սաղ պատմության գիտե՞ս որն ա, որ վաղը մյուս օր տղուդ չստիպես, որ իրա երեխու մականունը Որոգայթ դնի![]()
A.r.p.i. (08.09.2010), Adriano (08.09.2010), Ambrosine (08.09.2010), Apsara (14.09.2010), Ariadna (08.09.2010), CactuSoul (08.09.2010), Chuk (08.09.2010), Kita (08.09.2010), ministr (08.09.2010), Moonwalker (08.11.2012), murmushka (08.09.2010), Rammstein (09.09.2010), VisTolog (08.09.2010), Գաղթական (08.09.2010), Դեկադա (08.09.2010), Երկնային (08.09.2010), Ինչուիկ (08.09.2010), Հայկօ (08.09.2010), Մանուլ (08.09.2010), Նաիրուհի (08.09.2010), ՆանՍ (08.09.2010), Ֆոտոն (08.09.2010)
Լավ եթե մի պահ պատկերացնենք որ մենակ ես եմ ու իմ աղջիկը, ապա մեծ հաճույքով կդնեի մի գեղեցիկ ժամանակակից անուն օրինակ` Աննա, Լիաննա, Մարինե, Կարինե, Մելինե .... և այլն:
Եթե հաշվի եմ առնում հայկական ավանդույթներն ու հարազատներիս խորհուրդը, ապա էլի մեծ հաճույքով դնում եմ Անուշ:
Եթե այս բոլորին միանում է կինս` երկրորդ տարբերակը բացառելու խնդրանքով, ապա ամեն ինչ խառնվում է իրար....
Բայց ես իսկապես խնդրում եմ այս թեման փակել, քանի որ ինչքան որ հնարավոր դեպք կար, արդեն քննարկվել է և ամեն ինչ պարզ է: Ինձ համար հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ ինչ անուն էլ դնեմ մի կողմը դժգոհ է մնալու: Սա այն եզակի հարցերի թվին է պատկանում, որ միջանկյալ տարբերակ չունի: Կամ սա է կամ նա:
---------- Ավելացվել է՝ 11:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:39 ----------
Չէ Ձայնալար ջան հաստատ չեմ ստիպի: Հենց այսօրվանից եմ ասել: Ես էլ շատերի նման այն կարծիքին եմ, որ անունով չի որոշվում ծնողի նկատմամբ հարգանքը:
Ժող, էդ Մելինե-Միլենա-Էլեն-Նանե ծիպաժամանկակից անուններից չեք հոգնե՞լ![]()
Հարգելի որոգայթ ջան ձեր խնդիրը իրոք շատ բարդ է, իհարկե դժվար է լինել երկու քարի արանքում: Իմ կարծիքով ակումբցիներովս փորձեցինք ձեզ ուղղորդել ինչ-որ ձևով թեթւացնելով ձեր խնդիրը, եթե ուշադիր նայեք առաջարկվող տարբերակներին ապա կտեսնեք, որ ընդհանուր առմամբ լուծումը ձեզ առաջարկված է:Ես անձամբ կարծում եմ, որ կնոջ կարծիքը հաշվի չառնելը սխալ է, տեսեք ես ձեզ որպես տղամարդ ասում եմ, վերջի վերջո այդ երեխան միայն մի կողմով չի ստացվել: Ինչ վերաբերում է ծնողներին, ապա այստեղ պետք է հասկանալ , որ ծնողի նկատմամաբ հարգանքը անունով չի ձևավորվում, այ ձեր հայրը իմ կարծիքով լինելով հայր պետք է սա հասկանա: Եթե ոչ յուրաքանչյուրը պնդում է իր ուզածը, ապա ով ասաց որ տղամարդիկ իրենք իրենց չպետք է սիրեն, ինքներդ ընտրեք մի նեյտրալ անուն, սակայն մի անուն, որ ոչ մեկի օգտին լինի, ոչ մյուսի, մի անուն որ սրտանց հավանում եք, ով ինչ ցանկանում է թող մտածի:
Մի բան էլ ասեմ ու պլծ, քանի որ արդեն մթնոլորտը թեժ ա, նենց անուն դիր, որ ոչ կնոջդ սրտով ա, ոչ ծնողներիդ: Լուրջ եմ ասում, եթե ուզում ես իրանք իրարից չնեղանան, նենց արա, որ բոլորը քեզանից նեղանան, մեկա քեզնից նեղանալը երկար չի տևի:
Սաղ գաղտնիքներս ասեցի, վերջ, ես թռա![]()
Apsara (14.09.2010)
Երբ երիտասարդները ամուսնանում են ԱՄԵՆ ԻՆՉ իրենք պետք է որոշեն... Պայթելս գալիսա, որ կողքից սաղ ազգությունը, հարևանությունը, ընկերությունը ու խանութի աշխատողները սկսում են խորհուրդներ տալ - սենց արեք նենց արեք, հիմա երեխա ունեցեք, հիմա մի ունեցեք, երեխուն բարուր արեք, քառասունք պահեք, անպայման ոչխարի բրդից դոշակի վրա քնացրեք ու ամառվա շոգին ետ բրդից էլ վերմակի տակ քցեք... ա լավելիիիիիիիիիի...
Վորոգայթ ջան ես չեմ կասկածում, որ մամադ շատ լավ կինա բայց վերջ ի վերջո դու կնոջդ հետ ես ամուսնացել ոչ թե իրա չէ? Ընտանեկան անդորրի ու երջանկության ամենակարևոր գաղտնիքն էնա, որ դուք երկուսով անեք էն ինչ որ ԴՈՒՔ եք ճիշտ համարում... նույնիսկ եթե ընդունած որոշումները ամենահաջող չեն կապ չունի, դա ընտանիքը չի քայքայի.. այ երբ իրանց "ճիշտ" խորհուրդներով ընտանիք են ներխուժում կիսուր կեսրարը, զոքանչ աները ու հարևան Վարդուշ տատին... այ էդ ժամանակ սկսվումա իսկական դժբախտությունը.......![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 08.09.2010, 14:27:
Անուն սազել չսազելը որն է? Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կրի հայկական անուն:
vorogait ջան կներես, եթե գրառումս մի քիչ կոպիտ ստացվի, բայց դու քո տղամարդու «ես»-ը մի կողմ դրած էս 10 ամիսա տարակուսում ես՝ կնոջդ գիծը պահել, թե՝ հարազատներիդ..
այն դեպքում, երբ պատկերը պետք է լիներ լրիվ հակառակը՝ քո ընտրությունը հարգվեր թ´ե կնոջդ ու թ´ե հարազատներիդ կողմից..
դու նկարագրել էիր, թե կինդ ոչ մի պատճառ էսքան ժամանակ դեռ չի ներկայացրել, թե ինչու հատկապես ոչ «Անուշ», ու, բացի դրանից, ցանկացած այլ անուն..
դրանից, կներես, բայց կարելի է եզրակացության գալ, որ այստեղ պայքարը ո´չ թե երեխայի անվան համար է, այլ՝ թե ում խոսքն է քո վրա ավելի ազդու..
ինչո՞ւ ես այսքան ժամանակ թույլ տվել, որ հարազատներդ իրենց պրինցիպներով, իսկ կինդ էլ՝ իր արցունքներով, քեզ մանիպուլյացիայի ենթարկեն..
եթե Հայաստանում դեռ արգելված է մարդուն ծննդականով երկու անուն տալ (??), ուրեմն ես խնդրի երկու լուծում եմ տեսնում.
1. երեխային ծննդականով անվանել Անուշ, իսկ կինդ էլ թող նրան իր ուզած մեկ այլ անունով կանչի..
կոմպրոմիս՝ կնոջդ պետք կլինի խոսք տալ, որ հաջորդ երեխայի անուն ընտրելու հնարավորությունը միայն իրեն կտաս..
2. երեխային տալ այլ անուն, իսկ հարազատներդ էլ թող նրան «Անուշ» կանչեն..
կոմպրոմիս՝ հարազատներիդ կհանգստացնես, որ երկրորդը՝ «Անուշ» անունը, կնքման ժամանակ կտաս..
բայց, քանի որ իրավիճակը արդեն շատ է բարդացել ու սրվել, էստեղ, երևի, առանց ձայնը բարձրացնելու գործը գլուխ չի գա..
այսինքն՝ դու նախօրոք որոշում ես, թե որ տարբերակն է քեզ ավելի ձեռնտու (ինչքան հասկացա՝ երկրորդը) ու վարվում ես հետևյալ կերպ.
1. սպասում ես երբ երեկոյան բոլորը տանը լինեն ու ձեր սենյակում կրկին փորձում ես կնոջդ հետ զրուցել ու նրա կարծիքը լսել, թե ինչպես կարող եք միասին դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ առանց որևէ կողմին նեղացնելու.. ընթացքում բարկանում ես, գոռգռում, թե «արա դե սաղդ զզվացրիք էլի, էս չեմ ուզում էն չեմ ուզում՝ երեխուս անունը Անուշ եմ դնելու ու վսյո՝ դու էլ կարաս ոնց ուզում ես իրան դիմես..», դուռը շրխկացնում ես ու գնում մի քանի ժամով զբոսնելու..
2. նույն նախաբանով՝ աղմուկ աղաղակ ու գոռգռալով դուրս ես գալիս հյուրասենյակ, որ տանը բոլորը լսեն, թե «զզվեցի էս ամեն ինչից, ամենը մեկը իրա ասածինա մենակ, ու ոչ մեկ չի ուզում իրա պրինցիպից մի քայլ զիջի.. իմ երեխենա՝ ինչ ուզեմ անունը կդնեմ, ես էլ ... եմ ուզում՝ սաղիդ ասածին հակառակ, պրծավ գնաց.. իսկ ով որ կուզի՝ թող երեխուն իրան դուր եկող անունով դիմի..» ու էլի գնում ես դուրս զբոսանքի..
հ.գ. ու մի բան էլ.. իսկական ստրատեգը, եթե զգումա, որ պիտի մի բան անի, ինչը կնոջ սրտով այնքան էլ չի լինելու՝ ոչ հայկականով չոր ու կոպիտ դնում ասումա էսա՝ ուզում ես ուզի, չէ՝ քո գործնա, ոչ էլ՝ հլու հնազանդ սպասումա մինչև կինը իրան թույլ տա այս կամ այն բանն անել.. ինքը դեռ գլխանց սկսումա հող նախապատրաստել կնոջ մոտ՝ նրան ենթագիտակցորեն պատրաստելով մտքին, որ լինելու է այսպես, ու դու դրա հետ համաձայն ես լինելու.. դա արվում է տարբեր թեթև ակնարկների, խոսակցությունների ու օրինակների միջոցով.. ու, որ ամենակարևորն է, կնոջը շեշտադրված մատնանշելով, թե անձամբ ինքը ինչքան դրական բան է ունենալու/գտնելու այդ դեպքում..
այդ եղանակով մարդը թ´ե իր ուզածին է հասնում ու թ´ե ընտանեկան անդորրությունը պահպանում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մոդերատորական. թեմայից դուրս, անլուրջ և ցնդաբանական ուղղվածություն ունեցող գրառումները ջնջվել են։ Մնացեք թեմայի շրջանակներում, և եթե մարդուն օգնել չեք կարող, մի խանգարեք։
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ