User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 38 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Հարցազրույց Արևածագի հետ

  1. #31
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա գիտե՞ս: Չէ՞ որ դիվանագիտությունը մի անգամյա սովորելու դաս չի: Եվ արդյո՞ք դիվանագետ լինելուց ավելի շատ գտել թե կորցրել : Գետը չմտնելով ծովից չես փախչի: Սա ամենևին սկեսուր - հարս հարաբերություններին չի վերաբերում: Ընդհանրապես մարդկային հարաբերությոններին: Եվ մի հարց էլ: Ի՞նչն ես ամենից կարևորում մարդկային հարաբերություններում:
    Հիմա որոշ բաներ գիտեմ ու նույնիսկ այդ թեմայով դասեր կարող եմ տալ: «Ինչպես կառուցել հարաբերությունները Ձեր նպատակներին հասնելու համար»: Եթե հարցը կոնկրետացնեմ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, էլի չարչրկված «Շատ գիտես, քիչ խոսիր», «Տան մեծի մի աչքը՝ քոռ, մի ականջը՝ խուլ» ին պիտի գամ: Եթե ընդհանրապես մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու մասին է խոսքը, այստեղ էլ դիմացինին երբեք ցույց չպիտի տալ սեփական առավելությունները:

  2. #32
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ընդհանրապես մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու մասին է խոսքը, այստեղ էլ դիմացինին երբեք ցույց չպիտի տալ սեփական առավելությունները:
    Ինչպես նաև ի ցույց չդնել սեփական թուլությունները. նույնիսկ լավագույնները դրանցից մի օր օգտվում են:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.09.2010)

  4. #33
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ճի՞տ եմ հասկացել, որ այս հարցազրույցը քեզ համար առանձնապես ոչ մի կարևորություն չունեցող երևույթ էր. չէ՞ որ հարցերի տակից փայլուն կերպով դուրս գալ կարելի է և ցանկացած այլ թեմայում: Ինչու՞ ես հարցազրույց տվել, ի՞նչ ասելու համար: Արդյո՞ք իսկապես կանխավ ոչ մի ասելիք, ոչ մի մտադրություն, ոչ մի նախանշված ծրագիր չունեիր, և քեզ համար բացարձակապես միևնույնն էր, թե Անահիտը ինչ հարցեր կտա քեզ: Մի քանի տեղ նկատեցի, որ պատասխաններդ սահմանափակում էիր ընդամենը մեկ-երկու բառով. դա ի՞նչ էր, քչախոսությու՞նդ, հարցը «անցկացնելու» ակնա՞րկ, թե՞ քեզ համար բավարար պատասխան:

    Մտքովդ անցե՞լ է, թե ինչ կփոխվեր հարցազրույցի մեջ, եթե հարցեր տվողը արական սեռի ներկայացուցիչ լիներ :
    Հարցազրույցի նշանակությունը գերագնահատել կամ թերագնահատել չեմ կարող: Ոչ առաջինն էի, ոչ էլ վերջինը կլինեմ: Թռուցիկ ակնարկն ասում է այն մասին, թե որոշ ակումբցիներ նույնիսկ մի անգամից ավելի են հարցազրույց տվել: Ուղղակի՝ եթե այլ թեմաներում քեզ առանձնապես տհաճ կամ դժվար հարցերից կարող ես խուսափել՝ թեմայում գրառում չանելով, հարցազրույցի դեպքում հարցին չպատասխանելն այնքան էլ ճիշտ չէր լինի: Ինձ համար միևնույնը չէին հարցերի թեմատիկան, հարցազրույցը վարողի անհատական հատկանիշները, այդ պատճառով էլ հարցազրույցը Ուլուանան անցկացրեց:
    Երբ անմահ խոսքեր ունենամ, «որ տի ասեմ աշխարհքին», «Օրագրեր» բաժնում «Հայ հանճարի օրագիրը» վերնագրով թեմա կբացեմ և ուղեղային փայլատակումներս այնտեղ կգրանցեմ: Իսկ մինչ այդ՝ քչախոսությունն ինձ համար բնավորության գիծ է: Մտքերն առանձնապես չեմ սիրում «ծամծմել», որպեսզի «դյուրամարս» դարձնեմ:
    Եթե հարցեր տվողն արական սեռի ներկայացուցիչ լիներ, հարցազրույցն ավելի երգիծական ու ծիծաշաշարժ բնույթի կլիներ:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.09.2010), Chilly (06.09.2010), Tig (07.09.2010), Հայկօ (06.09.2010), Նաիրուհի (11.09.2010)

  6. #34
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն երկուսիդ, սպասված հարցազրույց էր ու բավականին ինֆորմատիվ, բայց ինձ մոտ տպվորություն էր, որ Անուկը նախապես հարցեր էր «կազմել» ու հենց էդ հարցերով էր շարժվում, իսկ Արևածագը շատ ավելի ասելիք ուներ, որոնք դուրս էին գալիս հարցերի սահմաններից ու մի տեսակ կիսատ մնում հաջորդ հարցի «պատճառով»:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (09.09.2010)

  8. #35
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ շնորհակալություն երկուսիդ, սպասված հարցազրույց էր ու բավականին ինֆորմատիվ, բայց ինձ մոտ տպվորություն էր, որ Անուկը նախապես հարցեր էր «կազմել» ու հենց էդ հարցերով էր շարժվում, իսկ Արևածագը շատ ավելի ասելիք ուներ, որոնք դուրս էին գալիս հարցերի սահմաններից ու մի տեսակ կիսատ մնում հաջորդ հարցի «պատճառով»:
    Ո'չ, Դայանա ջան, Ուլուանան ինձ լիովին ազատություն էր տվել, որ ինչքան ուզեմ՝ խոսեմ: Ուղղակի երբեմն հարցազրույց տվողի ու վարողի դերերը փոխվում էին , այդ մասերը , բնականաբար խմբագրվել են: Գուցե այդ պատճառով է թերասածության տպավորություն թողնում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (09.09.2010)

  10. #36
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ ջան շատ հետաքրքիր ու բովանդակալից, մի շնչով կարդացվող հարցազրույց էր`անկեղծ պատասխաններով համեմված: 2-իդ էլ շնորհակալություն Իսկ քեզ ցանկանում եմ ստեղծագործական բազում նվաճումներ ու վերելքներ
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (09.09.2010)

  12. #37
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ, մի հարց էլ ես տամ. որ գաք Երևան, խաբար կանե՞ք: Խոստանում եմ սարի ծամոն «հյուրասիրել»: Լրիվ լուրջ: Համ էլ ակումբի հանդիպում կսադրենք:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.09.2010), Արևածագ (10.09.2010), ՆանՍ (11.09.2010)

  14. #38
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ, մի հարց էլ ես տամ. որ գաք Երևան, խաբար կանե՞ք: Խոստանում եմ սարի ծամոն «հյուրասիրել»: Լրիվ լուրջ: Համ էլ ակումբի հանդիպում կսադրենք:
    Իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը ինձ դիմավորողների մեծաթիվ հոսքի պատճառով թեկուզ ժամանակավորապես չխափանելու համար, վայրէջքի ժամը երևի թե գաղտնի մնա:
    Իսկ երբ գալու լինեմ , անպայման տեղյակ եմ պահելու: Կակտուսիկ, սարի ծամո՜ն...

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.09.2010), CactuSoul (10.09.2010), Ռուֆուս (11.09.2010)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց CactuSoul -ի հետ
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 09.08.2016, 19:45
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •